Սննդամթերքի արտադրությունն աճել է 25 տոկոսով․ տնտեսական հեղափոխության մեր մոդելը աշխատում է․ վարչապետ

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին աճել է 1․9 տոկոսով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա այն պայմաններում, որ հունվարին արդյունաբերական արտադրանքը նվազել էր 1․1 տոկոսով․

«Փետրվարին արձանագրված 4․7 աճի շնորհիվ երկամսյա հանրագումարը կազմել է 1․9 տոկոս։ Դա տեղի է ունեցել հետեւյալ կարեւոր պայմաններում․ ես ուզում եմ հիշեցնել, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի, օրինակ, Թեղուտի հանքը, որը վիճակագրորեն ապահովում էր մեր արդյունաբերական աճի հսկայական տոկոսը, արդեն բավական երկար ժամանակ չի աշխատում։ Հանքարդյունաբերական ոլորտում մենք ունեինք երկու հսկաներ, որոնք մեր արդյունաբերական վիճակագրական ցուցանիշերի առյուծի բաժինն էին ապահովում, եւ մենք այսօր աճ ենք ցույց տալիս այն պայմաններում, երբ այդ երկու գիգանտները չեն աշխատում»։

Ապա Փաշինյանը թվարկեց նաեւ տնտեսության այլ ճյուղերում գրանցած արդյունքները։ Մասնավորապես՝

1․ հունվար-փետրվարին առեւտուրն ընդլայնվել է 13․1 տոկոսով,

2․ այս ամիսներին բարձր տեմպերով աճել է նաեւ ծառայությունների ճյուղը, հունվարին՝ 15․6, փետրվարին 19․3 տոկոս, երկամսյա աճը՝ 17․5 տոկոս,

3․ սննդամթերքի արտադրությունն աճել է 25 տոկոսով,

4․ խմիչքների արտադրությունն աճել է ավելի քան 30 տոկոսով,

5․ հագուստի արտադրությունն աճել է 15 տոկոսով,

6․ հունվար-փետրվարին նշանակալի աճ է արձանագրել կոնյակի արտահանումը, որի արտահանման արժեքը կազմել է 30․2 մլն ԱՄՆ դոլար, աճը եղել է 24․2 տոկոս,

7․ ոսկերչական իրերի արտահանումը կազմել է 5․3 մլն դոլար՝ նախորդ տարվա նկատմամբ աճել է մոտ 74․9 տոկոսով։

Վարչապետը հայտնեց, որ երկրում աճել է նաեւ ծխախոտի արտադրությունը՝ մոտ 17 տոկոսով, ապա կատակեց՝ «Արսենը ստեղ չի, չէ՞»՝ նկատի ունենալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը հակածխախոտային պայքարի «առաջամարտիկ» է։

«Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Սրանք թվեր են, բայց ես համոզված եմ, որ թվերը, առանց դրանց հիմքում դրված փիլիսոփայության եւ գաղափարաբանության՝ ոչինչ են։ Իմ խոր համոզմունքն է, որ թվերը ոչինչ են առանց դրանց հիմքում գտնվող բովանդակության։ Այս ամենը նշանակում է, որ տնտեսական զարգացման եւ տնտեսական հեղափոխության մեր մոդելը աշխատում է, եւ ես հազմոված եմ, որ այն ավելի լավ է աշխատելու»,- ասաց վարչապետը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ տնտեսական հեղափոխության առանցքային եւ անկյունաքարային գործող անձը քաղաքացին է, տնտեսվարողը, տնտեսվարող սուբյեկտը, իսկ կառավարության հիմնական անելիքն է անհատական ջանքի, աշխատանքի քաջալերումը, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելը, ֆինանսական հասանելիություն ստեղծելը, կարգավորումները հնարավորինս նվազեցնելը, հեռանկարում նաեւ հարկային բեռի թեթեւացումը եւ հարկային համակարգի պարզեցումը։

Տպել
2402 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ