Նախորդ տարի Թորոսյանը 2 ավտոմեքենա է վաճառել, իսկ կինը 1 ավտոմեքենա է գնել. նախարարի տարեկան հայտարարագիրը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի փետրվարի 18-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի տարեկան՝ գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

2018 թվականի սկզբում Թորոսյանն ունեցել է երկու ավտոմեքենա՝ «BMW 528» եւ «BMW X5 3.0 I» մակնիշների, որոնք հարկային տարում օտարվել են համապատասխանաբար՝ 4 մլն 200 հազար դրամով եւ 8 մլն 700 հազար դրամով:

Հարկային տարվա սկզբում նախարարը փոխառության է հանձնել 20 հազար 331 դոլար, հարկային տարվա վերջում այն նույնչափ էլ մնացել է:

Հարկային տարվա սկզբում Թորոսյանն ունեցել է 435 հազար դրամ, 15 հազար եվրո եւ 21 հազար դոլար: Հարկային տարվա վերջում այն դարձել է՝ 1 մլն 925 հազար դրամ, 22 հազար եվրո եւ 1400 դոլար:

2018 թվականին Թորոսյանն ունեցել է 26 մլն 245 հազար դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 520 հազար դրամը գոյացել է աշխատավարձից, 5 մլն 700 հազար դրամը գոյացել է մեկ այլ աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունից, 1 մլն 125 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ 8 մլն 700 հազար դրամը եւ 4 մլն 200 հազար դրամը ինչպես նշեցինք գոյացել է ավտոմեքենաների օտարումից:

Թորոսյանի հետ տարեկան հայտարարագիր է ներկայացրել նաեւ իր կինը՝ Վարդանուշ Թեւանյանը: Ըստ հայտարարագրի Թեւանյանը 2018 թվականի ընթացքում ձեռք է բերել ավտոմեքենա «BMW 535» մակնիշի՝ 7 մլն 800 հազար դրամ արժողությամբ:

Թեւանյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում եղել են՝ 20 հազար դոլար եւ 260 հազար դրամ, իսկ տարեվերջում այն դարձել է 30 հազար դոլար եւ 1 մլն 950 հազար դրամ:

2018 թվականին Թեւանյանն ունեցել է 20 մլն 650 հազար դրամի չափով եկամուտ, որից 17 մլն 500 հազար դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 3 մլն 150 հազար դրամը վարձակալությամ դիմաց ստացված վճարից:

Տպել
1159 դիտում

Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ

Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը ՀՀ ոստիկանություն են այցելել

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը ամեն օր ժամը 09:00-18:00-ն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Երեւանի բնակարաններից մեկում հայտնեբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1