Այս տարի 10 տոկոսով կբարձրացնենք զինծառայողների եւ մոտ 38․000 ուսուցիչների աշխատավարձերը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացնում է 2018թ. հունիսի 1-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Զեկույցը ԱԺ է ներկայացվել փետրվարի վերջին օրը, բայց այս ընթացքում մի շարք արձանագրումներ են տեղի ունեցել, եւ Փաշինյանը քննարկումը սկսեց հենց այդ նորություններից՝ նշելով, որ կառավարության առաջին երեք ամիսների գործունեությունն ամփոփելով՝ իրենք եկել են այն համոզման, որ 2019 թվականի պետբյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 մլրդ դրամով․

«Սա մոտ 90 մլն դոլար է, այսինքն պետական եկամուտները 2019-ին կլինեն այսքանով ավել, քան նախատեսված էր Ազգային ժողովի կողմից ընդունված պետական բյուջեով»,-նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ սա աննախադեպ է վերջին 9 տարիների համար, քանի որ բավական երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները կգերակատարավեն՝ այն էլ այսպիսի ծավալներով։

Վարչապետը հայտարարեց, որ մտադրիր են հավելյալ այդ եկամուտներով 2019 հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ Զինված ուժերի զինծառայողների աշխատավարձերը, իսկ 2019 սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել նաեւ հանրակրթական դպրոցներում աշխատող մոտ 38․000 ուսուցիչների աշխատավարձերը։

Կառավարությունը մտադիր է այս տարի իրականացնել նաեւ 303 կմ ավտոճանապարհների նորոգում, հիմնանորոգում եւ ընթացիկ նորոգում․

«Սա նույնպես աննախադեպ ցուցանիշ է, բայց նաեւ մենք հույս ունենք եւ գիտենք, որ այս գործընթացում կլինեն որոշակի խնայողություններ, մենք հույս ունենք, որ շատ ավելի երկար ժամանակի ցուցանիշ մեզ կհաջողվի գերազանցել»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ սա չի վերաբերում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը:

Եւս 10 մլրդ կառավարությունը մտադիր է հատկացնել սուբվենցիոն ծրագրերին․

«Սրանք ծրագրեր են, որոնք իրականացվում են համայնքների, ՏԻՄ-երի հետ համատեղ։ Նախորդ տարի մենք նույնպես պատրաստ էինք 10 մլրդ հատկացնել այս ծրագրերին, բայց տարվա արդյունքներով պարզվեց, որ համայնքները պատրաստ չեն ծախսել այդ գումարը, քանի որ չկան համապատասխան ծրագրեր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ծախսվել է 1․6 մլրդ դրամ, եւ հույս հայտնեց, որ այս տարի լիարժեք կերպով կհաջողվի համայնքներում նպատակային ծախսել այդ տասը մլրդ դրամը։

Տպել
4900 դիտում

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել