Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր այս քայլս թուլություն կորակեն. Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հաղորդում է Արարատի մարզպետարանը: 

Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ,մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից և ստորև ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։

Ես՝ Հերմինե Անդրեասյանս, մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն` 7 կողմ և 1 ձեռնպահ ձայնով: Օրենքին համապատասխան անցկացված մրցույթում հաղթել եմ ձայների մեծամասնությամբ: Երկու շաբաթվա ընթացքում, չնայած վերապրածիս, ամենից շատ ինձ մտահոգեց և շարունակում է մտահոգել դպրոցահասակ երեխաների կրթություն ստանալու իրավունքի ոտնահարման հանգամանքը։ Մենք` մանկավարժներս, պարտավոր ենք ապահովել հավասար պայմաններ այդ իրավունքի իրականացման համար: Դա է մեր կոչումը և սրբազան պարտականությունը: Ես, որպես մանկավարժ, ՀՀ քաղաքացի և ծնող` նաև այն երեխայի, ում կրում եմ կրծքիս տակ և ով լույս աշխարհ կգա, ցանկանում եմ, որպեսզի մեր երեխաները, մասնավորապես Ավշարի միջնակարգ դպրոցի երեխաները, կրթություն ստանան, և ամենակարևորը` այն ստանան առողջ կրթական միջավայրում, որտեղ մեծերի մասնավոր շահերը կստորադասվեն և խոչընդոտ չեն հանդիսանա երեխաների որակյալ կրթության ապահովմանը: Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր այս քայլս որպես թուլություն կորակեն, քանի որ ընտրված լինելով որպես օրինական տնօրեն և չոտնահարելով Ավշարի միջնակարգ դպրոցում դասավանդող որևէ ուսուցչի և սովորող որևէ աշակերտի իրավունք, հրաժարական եմ տալիս, սակայն հույս ունեմ, որ որպես ներկա կամ ապագա ծնողներ ձեզանից յուրաքանչյուրը կհասկանա իմ որոշումը․ինձ համար իմ ապագա երեխայի առողջությունը շատ կարևոր է, իսկ ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում իմ հետագա պաշտոնավարումը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք այս ընթացքում եղել են իմ կողքին»։

Հիշեցնենք, որ դպրոցի նորընտիր տնօրենի դեմ արդեն հաջորդ օրվանից բողոքի ցույցեր, դասադուլներ ու գործադուլներ էիրն իրականացվում՝ պահանջելով նրա հրաժարականը:

Տպել
1649 դիտում

Վեթինգը ստորացուցիչ համարող դատավորներից ազատվելը միայն դրական կլինի մեր դատական համակարգի համար․ Կարեն Անդրեասյան

Մեծ կյանք եք մտնում նոր երկրում. ԿԳ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ

Արդարադատության փոխնախարարների մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ հանրային քննարկում

Սիրալիր և անվճար հուշում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատական բանդայի անդամներին. Ս. Սաֆարյան

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին անձրեւի եւ կարկուտի տեսքով

Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

Էլեկտրաէներգիայի 6-ժամյա անջատումներ են սպասվում Երեւանում եւ 7 մարզերում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ