Կառավարությունում առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսելուց, փող միշտ կգտնվի. Նիկոլ Փաշինյանը՝ ԳԱԱ-ում

Գիտությունների ազգային ակադեմիայոմ (ԳԱԱ) այսօր տեղի ունեցավ տարեկան ընդհանուր ժողովը՝ ամփոփելու ԳԱԱ 2018 թվականի գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա ակադեմիայում հրավիրվող ամենամյա այն եզակի ժողովներից էր, որի ընթացքում գիտնականները հանդիմանության խոսք չլսեցին երկրի ղեկավարից: Ավանդաբար գիտության եւ իշխանությունների ներկայացուցիչների երկխոսությունն ավանդաբար գալիս-հանգում էր փողի բացակայությանը կամ սակավությանը: Մի կողմը գիտական արդյունք էր պահանջում, մյուս կողմը վկայակոչում միջոցների սղությունը:

«Այլեւս ավարտվել է այն ժամանակը, երբ ԳԱԱ-ն բարձրացնում է խնդիրներ: Այսօր եկել է ժամանակը, որ ակադեմիան պատասխանի հարցերին, քանի որ ակադեմիան է համախմբում մեր ինտելեկտուալ կարողությունները...Դուք պետք է մեզ ներկայացնեք, թե որոնք են Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները, որոնք են օրակարգային առաջնահերթ խնդիրները եւ դրանց լուծումները: Եվ այդ հարցերի պատասխանները չպետք է պահանջեք կառավարությունից, այլ ընդհակառակը, պետք է համարձակություն ունենաք և այդ հարցերի պատասխանները ներկայացնեք մեր հանրությանը»,- ժամանակին նույն ժողովում ասել էր նախկին վարչապետ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նաեւ դժգոհել էր, որ գիտնականները չեն կարողանում փաթեթավորել իրենց գիտական արդյունքը:

«Գումա՞ր եք ուզում: Ես էլ եմ ուզում: Բոլորն էլ ուզում են»,- տարիներ անց ԳԱԱ նիստում հայտարարեց Սերժ Սարգսյանը: «Մի բան իսկապես բոլորիս հայտնի է, մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության բնագավառի նկատմամբ եւ գիտությունը Հայաստանում միշտ պահանջված է: Ե՛վ դուք, ե՛ւ ձեզանից հետո եկողները պետք է դա անեն, ցավոք սրտի, սուղ միջոցներով: Մեր ճակատագիրը դեռեւս տեւական ժամանակ այդպիսին է լինելու՝ փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»,- իրազեկել էր Սարգսյանը: 

Նիկոլ Փաշինյանի ուղերձն այսօր այն էր, որ հստակ ձեւակերպված նպատակի ու գաղափարի համար փող միշտ էլ կգտնվի:

«Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման եւ նրա մեխանիզմների մասին, եւ կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չէ ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի: Բայց ուզում եմ ասել, որ կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետեւ եթե որեւէ խոսակցություն մենք սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի: ...Ես առաջարկում եմ, որ մենք ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս գանք, որովհետեւ հարցն այն չէ՝ փող կա՞, թե փող չկա: Հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում, որովհետեւ երբ որ հստակ ձեւակերպենք մեր ցանկությունները եւ անելիքը, կարծում եմ՝ փող միշտ էլ կգտնվի: Որովհետեւ նպատակները, ի վերջո, շատ ավելի կարեւոր են, քան նստել հաշվելը, թե մենք այս պահին ինչքան փող ունենք»,- ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կառավարությունն արդեն իսկ ստացել է գիտության ոլորտում կոնկրետ ծրագրային առաջարկներ, որոնց ֆինանսասավորման համար չկար եւ ոչ մի լումա: «Ծրագրի հեղինակները ինչքան համոզիչ ձեւով են ներկայացնում իրենց ծրագրի կարեւորությունը, ինչքան համոզիչ կերպով են ներկայացնում, որ դա ռազմավարական նշանակության եւ օգտավետ ծրագիր է, փողը ինքն իրեն հայտնվում է: Եվ ես համոզված կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որը եթե ապացուցվի, որ ե՛ւ ծրագրի հաջողության, ե՛ւ նույնիսկ անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը եւ Հայաստանի Հանրապետությունը սրանից շահելու են, կառավարությունը գումար չգտնի այդ ծրագրի համար: Ես չեմ պատկերացնում որ նոր, այսօրվա Հայաստանում իմ նշած չափանիշներին համապատասխանող որեւէ ծրագիր չիրականացվի միայն այն պատճառով, որ փող չկա»,- հավելեց նա:

Վարչապետն առաջ քաշեց գիտության ոլորտում այսօր առաջնային մի քանի հարցադրումներ՝ դրանց լուծումները համարելով գիտության եւ երկրի զարգացման կարեւոր պայման: Այդ հարցադրում-շեշտադրումները հետեւյալն են՝ ինչքանո՞վ է ինտեգրված գիտությունը կրթության հետ եւ մասնավորապես բաձրագույն կրթության հետ, ինչքանո՞վ է ինտեգրված Հայաստանի գիտակրթական համակարգը Հայաստանում ռազմավարական հեռանկարի ձեւակերպման եւ ձեւավորման պրոցեսում, ինչքանո՞վ է մեր գիտակրթական համակարգը ինտեգրված մեր զինված ուժերի եւ մեր բանակի հետ եւ ինչքանո՞վ է նպաստում մեր անվտանգության կարիքների սպասարկմանը, ինչքանո՞վ է մեր գիտակրթական համակարգը աշխատում ինքնաճանաչման կարեւոր հրամայականի վրա: Այս խնդիրներն առանձնացնելով՝ Նիկոլ Փաշինյանը որոշակիորեն ներկայացրեց նաեւ դրանց լուծման իր պատկերացումները:

Տպել
3741 դիտում

Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին