Փոքր դետալներ փոխելով՝ մեծ արդյունքներ չենք ունենա․ առաջարկում եմ ավելի մեծ գործընթաց սկսել․ Վարազդատ Կարապետյան

Շատ կարեւոր է, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը անդրադառնում է բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրությանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների» «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին։

«Մենք հիմա փոքր դրվագ ենք քննարկում, բայց կարծում եմ՝ այս օրենսդրությունը շատ ավելի ընդհանրական վերանայման կարիք ունի, որովհետեւ օրենսդրության մեջ Հայաստանում առկա իրողությունները հաշվառված չեն, այսինքն՝ ամենակարեւոր հարցադրումը, որ պետք է անենք՝ ինչո՞ւ բաժնետիրական ընկերությունները Հայաստանում չեն կայանում, ինչո՞ւ մարդիկ չեն վստահում միմյանց՝ իրար հետ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու ուղղությամբ: Մտածենք մեխանիզմներ, որ հնարավորություն կտան մարդկանց համատեղ տնտեսվարել, համատեղ ներդրում անել եւ ինչ-որ կերպ կառավարել այդ գործունեությունը»,- ասաց պատգամավոր Կարապետյանը՝ նախարարությանը առաջարկելով ԱԺ հանձնաժողովի հետ ստեղծել համատեղ հարթակ, որտեղ կքննարկեն՝ ինչպես ձեւափոխել կամ ստեղծել նոր օրենսդրական հիմքեր, որ մարդիկ կարողանան համատեղ աշխատել․

«Սա առանցքային խնդիր է ՀՀ տնտեսության համար եւ գործող օրեսդրության մեջ, որը մեծ հաշվով չի գործում, եւ փոքր դետալներ փոխելով՝ մեծ արդյունքներ չենք ունենա, դրա համար առաջարկում եմ ավելի մեծ գործընթաց սկսել ձեռնարկատիրական ֆինանսավորման նոր մեխանիզմներ օրենսդրորեն կարգավորելու համար»,- ասաց Կարապետյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ միանշանակ աջակցում է նախաձեռնությանը եւ պատրաստ է նպաստել դրա իրականացմանը, ապա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եւս ասաց, որ սա կարեւոր նախաձեռնություն է, եւ պետք է անպայման կարեւորել բաժնետիրական ընկերկությունների կորպորատիվ կառավարման գաղափարները:

Տպել
2811 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ