Ռուսաստանցի սահմանապահները մեկ օրում կանխել են Իրանից Հայաստան թմրանյութի ներկրման երկու դեպք

Հայ-իրանական սահմանը վերահսկող ռուսաստանցի սահմանապահները մեկ օրում կանխել են Հայաստան թմրանյութի ներկրման երկու դեպք։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում ծառայություն իրականացնելիս, պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների և անձանց ստուգման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները կասեցրել են Հայաստանի տարածք թմրանյութի ապօրինի ներկրման երկու դեպք։

Առաջին դեպքում ծառայողական շունը հայտնաբերել է արգելված նյութերը տրանսպորտային միջոցի սրահում, իսկ երկրորդ դեպքում տաբատի` հատուկ կարված գրպանում։

Երկու դեպքում էլ թմրանյութերը փորձել են անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, նրանց խոսքից հետեւում է, որ նրանք գալիս էին Հայաստան հանգստյան օրերն անցկացնելու՝ կապված Իրանի Նոր տարվա (Նովրուզի) հետ։

Առգրավված նյութերն ուղարկվել են փորձաքննության։ Ներկայում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները համալիր միջոցառումներ են իրականացնում միջադեպերի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Տպել
283 դիտում

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու հռչակագիրը

20-ամյա դստեր լյարդը փոխպատվաստել են մորը. այսպիսի միջամտություն Հայաստանում իրականացվել է առաջին անգամ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ ներկայացուցիչը անդրադարձավ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին

Ալեքսանյանի դպրոցը հիմնանորոգման կարիք ունի 2005 թվականից. չեմպիոնը մարզվում է խարխուլ դահլիճում

Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Հայաստանից հեռանալու ժամանակ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ չի քննվել. ՀՔԾ

Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովան՝ ԼՂ հակամարտության հարցում ՌԴ դերի մասին

2 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ԲԴԽ-ն կհրապարակի մայիսի 8-ին

Պետական մարմնին գրեթե մեկ ամիս ուղղված տասնյակ հեռախոսազանգեր եւ ոչ մի հստակ պատասխան

Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ-ն արձագանքում է Չիրագլի գյուղը գնդակոծելու մեղադրանքին

Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. հանդիպում Ժորժ Կեպենեկյանի հետ

Բազմաթիվ կարեւոր խնդիրներ կան, որոնք մենք փորձում ենք լուծել. Սիփան Փաշինյան

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

Ռիչարդ Սամել, Սպիվակովա. ինչ հայտնիներ են հրավիրվել Արցախի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու

Bloomberg գործակալությունն ասել է՝ ինչու պետք է այցելել ՀՀ. Փաշինյանը տարածել է նյութի հղումը

Հիմնանորոգվող Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդու հատվածում ասֆալտապատման աշխատանքներից ալավերդցիները դժգոհ են

Հայաստանի բուհերի ուսանողների կեսից ավելին օգտվում է ուսման վարձը ամսական տարբերակով վճարելու հնարավորությունից

Ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից, աշխարհը պետք է չլռի. Փաշինյանն արձագանքել է Էրդողանին