Մյուլլերի զեկույցի եզրակացությունը. սպառիչ պատասխաննե՞ր, թե՞ նոր հարցեր

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը՝ Դոնալդ Թրամփի կամ նրա նախընտրական թիմի և պաշտոնական Կրեմլի միջև դավադրության և համակարգված ուղղորդման մասին ոչ մի փաստացի ապացույց չի հայտնաբերել:

Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազ Ուիլիամ Բարրը կիրակի՝ մարտի 23-ին, Կոնգրեսին հասցեագրված իր նամակում, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Բարրը հրապարակել է երկար սպասված հետաքննության զեկույցի ամփոփումը՝ իր եզրակացությունը, որը արդեն իսկ տարաբնույթ հասարակական քննարկումների ալիք է բարձրացրել:

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը իր զեկույցը փոխանցել էր ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությանը անցած ուրբաթ օրը:

Թեև Մյուլլերի զեկույցը չի հստակեցնում արդյոք Թրամփը փորձել է արգելքներ հարուցել՝ խոչընդոտելով արդարադատությանը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարը և նրա տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը Մյուլլերի զեկույցում չեն բացահայտվել նախագահի կողմից այնպիսի գործողություններ, որոնք կարող էին հանցագործության հանցակազմ համարվել:

Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս՝ կիրակնօրյա լրահոսից ոգևորված Թրամփը հայտարարել է.

«Չի՛ եղել ոչ մի դավադրություն, չկա՛ն խոչընդոտներ արդարադատությանը, լիակատար ու վերջնական արդարացու՛մ: Ամոթ է, որ մեր երկիրը պետք է անցներ այս ճանապարհով: Անկեղծ ասած, ամոթ է, որ ձեր նախագահը նախքան ընտրվելը ու հետո անցավ այս ամենով: Սա անօրինական էր: Հուսով եմ՝ ինչ-որ մեկը կհետաքննի գործի հակառակ կողմը»:

Սենատի Դատական հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Լինդսի Գրեհմը Twitter-ի իր գրառման մեջ նշել է.

«Պարոն Մյուլլերը և նրա թիմը հսկայական և մանրակրկիտ աշխատանք են կատարել հետաքննելով Ռուսաստանին գործը: Հիմա, նախքան 2020 թվականը, եկել է երկիրը ղեկավարելու, ինչպես նաև՝ Ռուսաստանի և այլ արտասահմանյան դերակատարների դեմ պայքարելու ժամանակը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատում դեմոկրաների փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը հանդես են եկել հայտարարությամբ և նշել, որ Ուլիամ Բարրից պահանջում են հրապարակել Մյուլլերի ամբողջական զեկույցը:

Ներկայացուցիչների պալատի Սատական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերի խոսքերով՝ իր հանձնաժողովը առաջիկայում կհրավիրի Բարրին՝ վկայություն տալու:

«Հարկավոր է, որ դատախազը հրապարակի ամբողջական զեկույցը՝ բոլոր փաստացի ապացույցների հետ միասին, առանց խմբագրման: Այդ լայնածավալ զեկույցը պետք է հասանելի լինի Կոնգրեսին ու ամերիկյան հանրությունը: Այն ամենը, ինչ որ ենթակա է հրապարակման, պետք է անհապաղ հրապարակվի: Ես մտադիր եմ պայքարել այդ թափանցիկության համար: Մենք կխնդրենք Գլխավոր դատախազին վկայություն տալ Դատական հարցերով հանձնաժողովի առջև: Մենք կպահանջենք ամբողջական զեկույցի հրապարակումը», - հայտարարել է Ջերոլդ Նադլերը:

ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածուներից մի քանիսը` Կիրստեն Գիլբրենդը, Կորի Բուքերը, Քամալա Հարիսը և Էլիզաբեթ Ուորենը կիրակի օրը հայտարարել են, որ նախագահի դրածո գլխավոր դատախազի կողմից Մյուլլերի զեկույցի համառոտ ամփոփումը անբավարար է:

Ուիլիամ Բարրը իր ամփոփագրում նշել է, որ շուրջ երկու տարի տևած հետաքննության ընթացքում, Մյուլլերի հետ աշխատել են 19 փաստաբաններ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի 40 գործակալներ: Մյուլլերի թիմը դատարան ներկայանալու համար 2800 ծանուցագիր է ուղարկել, հարցաքննել է 500 վկաների և նույն թվով խուզարկություններ է իրականացրել:

Ալաբամայի բնակիչ Սյուզան Հարդգրեյվի կարծիքով Մյուլլերը ճիշտ ժամանակին է ավարտել հետաքննությունը:

«Ցավոք սրտի, կարծում եմ, դա հարկատուների փողերի անտեղի վատնում էր: Ես նկատի ունեմ, որ գուցու և այնտեղ մի բան եղել է, բայց ըստ իս՝ այդ հարցերը պետք էր նախքան ընտրությունները պարզել՝ ոչ թե ընտրություններից հետո: Կարծում եմ, առաջ անցնելու և գործելու ժամանակն է », - ասում է Սյուզանը:

Վաշինգտոնի բնակիչ Քեյթ Գալլագերի կարծիքով, եթե զեկույցի ամբողջական տարբերակը չհրապարակվի՝ հանրությունը կշարունակի հարցականի տակ առնել հետաքննության արդյունքները:

«Թվում է, որ նա ներգրավված է եղել ինչ-որ գործերում, սակայն Մյուլլերը ոչ մի հանցակազմ չգտավ: Կարծում եմ, քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ մինչև զեկույցը ամբողջությամբ հրապարակվի: Ամերիկյան հանրությունը առանց զեկույցը կարդալու դժվար կարողանա հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ըստ իս, այլընտրանք չկա: Քաղաքական երկու ճամբարներում էլ մարդիկ հիասթափված են և ցանկանում են իմանալ ճշմարտությունը», - ասում է Քեյթ Գալլագերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս ամիս, Ներկայացուցիչների պալատը միաձայն քվեարկությամբ որոշեց պահանջել Մյուլլերի զեկույցի ամբողջական տարբերակի հրապարակումը:

Տպել
1637 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են