Երկիրը խորը փոփոխություն է ապրում. ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում բարեփոխումները

25/03/2019 schedule22:45

Հայաստանի մոնիթորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան եւ Անդրեյ Շիրցելը մարտի 12-14-ը Երեւան այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ։ «Հայաստանի իշխանությունները հիանալի գիտակցում են փոփոխությունների հանդեպ բնակչության արտակարգ բարձր ակնկալիքները։ Այդ պատճառով կարեւոր է, որպեսզի ներկայում անցկացվող բարեփոխումները հանգեցնեն որոշակի եւ շոշափելի արդյունքների»,- ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ։

Նրանք ողջունել են Հայաստանի Ազգային ժողովին ինստիտուցիոնալ համակարգում կենտրոնական դեր հատկացնելու խորհրդարանականների հակվածությունը եւ իրավասությունների բաշխումը կատարելագործելու գործադիր իշխանության անդամների ցանկությունը։ ««Իշխանության ուղղահայցության» ավանդույթը Հայաստանում հնացել է եւ ուժերի հավասարակշռություն հաստատելու ցանկացած պատրաստակամություն միայն պետք է ողջունել»,- նշել են համազեկուցողները՝ ընդգծելով, որ դա կարող է օգնել Հայաստանում իրական ժողովրդավարականմշակույթի արմատականացմանը։

Հայաստանում հանդիպումների ընթացքում համազեկուցողները տեղեկացվել են, որ որոշ ոլորտներում, ինչպիսին են սեռային հավասարությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, տեղի են ունեցել ակնհայտ փոփոխություններ, եւ որ առկա են կոռուպցիայի դեմ պայքարի առաջին շոշափելի արդյունքները։ «Մենք ողջունում ենք պատրաստվող խոշոր բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը եւ հատուկ կոռուպցիայի եւ խտրականության դեմ պայքարի համար նախատեսված ինստիտուտների ստեղծմանը, եւ նույնքան ողջունում ենք այդ ուղղությամբ քաղաքականությունը զարգացնելու հայտարարված մտադրությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ Համազեկուցողները ուշադիր կհետեւեն այդ բարեփոխումների իրականացմանը։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են արել օգտվել ներկայի շատ բարձր հասարակական աջակցությունից, որպեսզի ակտիվացնեն սոցիալական բարեփոխումների, այդ թվում՝ բոլոր հայերի համար սոցիալական ծառայությունների, ինչպես նաեւ հայկական հասարակության մեջ նուրբ հարցերի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի, կանանց եւ տղամարդկանց միջեւ անհավասարության կամ ԼԳՏԲ-ի հետ կապված բարեփոխումների իրենց ջանքերը։

Նրանք նաեւ կոչ են արել բոլոր զրուցակիցներին ապահովել Հայաստանի կողմից Ստամբուլի եւ Լանսարոտի բանաձեւերի վավերացումը, որը նա ստորագրել է։ Անցյալ տարվա մայիսին նախկին այցից հետո զեկուցողները բարձր են գնահատել հասունությունը, որով հայկական քաղաքական ուժերը եւ հայ ժողովուրդը ղեկավարեցին խաղաղ հեղափոխությունը եւ հետագա քաղաքական անցումը։

«Անցումն արդեն ավարտված է 2018թ․ դեկտեմբերի ընտրություններով, որը բոլոր միջազգային դիտորդները եւ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը, որոնց հետ մենք հանդիպել ենք, համարել են ազատ եւ արդար»,- նշել են նրանք։ Լավոչկինան եւ Շիրցելը վերջում ասել են, թե երկիրը խորը փոփոխություններ է ապրում։ «Եվրոպայի խորհուրդը եւ Խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի եւ նրա ներկայացուցիչների տրամադրության տակ են, որպեսզի ապահովեն այդ փոփոխությունների հաջող նախապատրաստումը եւ իրականացումը»,- հայտարարել են նրանք։

Տպել
4911 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)