Հայտարարություն մրցույթի մասին

Հայտարարություն մրցույթի մասին

Մրցույթի համարը 17/19

Պատվիրատուն` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար Սպանդարյան ՀԷԿ-ի խողովակաշարի սկավառակային փականի կապիտալ նորոգուման աշխատանքների գնման պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր):

Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվում պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից 90 օր: Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի մրցույթին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի մատակարարների/կապալառուների և երրորդ կողմի աշխատանքներ (ծառայություններ մատուցողի) կատարողի ներգրավման քաղաքականության պահանջների: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող` Տնտեսական հնարավորություններ, Տեխնիկական փորձ, Սարքավորումներ, Անձնակազմ, Որակավորում, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձ: Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի համար վճարումը կիրականացվի Կատարողին առաջարկվող պայմանագրի նախագծում սահմանված կարգով: Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն մրցույթի հայտերի (տեխնիկական և տնտեսական առաջարկ) բացման նիստը։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։ Մրցույթի առաջարկները (տեխնիկական, տնտեսական) անհրաժեշտ է ներկայացնել քաղաք Գորիս Գր. Տաթեւացու 2 հասցեով, փաստաթղթային ձեւով մինչեւ 2019թ. Ապրիլի 15-ը, ժամը 10:00, եւ դրանք պետք է կազմված լինեն հայերեն։ Տեխնիկական առաջարկն ուսումնասիրելուց եւ հաստատելուց  հետո Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է հրավեր գնային առաջարկները ներկայացնելու համար: Հայտերի (տեխնիկական, տնտեսական առաջարկների) բացումը տեղի կունենա քաղաք Գորիս Գր. Տաթեւացու 2 հասցեում, 2019թ. Ապրիլի 15-ին ժամը 10:30-ին։ Մասնակիցների Տնտեսական հնարավորությունների, Տեխնիկական փորձի, Սարքավորումների, Անձնակազմի, Որակավորման, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձի վերաբերյալ պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները հայտով (տեխնիկական, տնտեսական առաջարկ) պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների գծով մասնագետ Է.Մուղումյանին։

Հեռախոս` 0284 50014

Էլ. փոստ erik.mughum[email protected]

Պատվիրատու` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ 

Հայտարարությունը կհրապարակվի tender.am կայքում

Տպել
921 դիտում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհի մարմանը 11 մարտական հաշվարկ է մասնակցել

Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալի ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին