Մարինա Խաչատրյանն ու Հայկ Այվազյանը «Գարդասիլի» հարցով դիմել են ԱԱԾ

«Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը եւ ՀՀ քաղաքացի, ծնող Հայկ Այվազյանը  հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Խնդիրը վերաբերում է «Գարդասիլ» պատվաստանյութին, որը կիրառվում է պապիլոմա վիրուսի պատճառով քաղցկեղի առաջացումը կանխարգելելու նպատակով:  

Առողջապահության նախարարի հունվարի 29-ի 194-Ա հրամանով ընդլայնվել է պատվաստումների ընդգրկման տարիքային սահմանը: Եթե մինչեւ այդ պատվաստման ենթակա էին 13 տարեկան աղջիկները, ապա նշված հրամանով նախատեսվել է, որ կարող են պատվաստվել նաեւ 14-45 տարեկան անձինք՝ թե՛ կանայք եւ թե՛ տղամարդիկ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ նախարարի հրամանը գաղտնի է պահվել եւ չի հրապարակվել գերատեսչության կայքում, չնայած միեւնույն ժամանակ ասել է, որ նախարարությունը չի ժխտել ու հաստատել է դրա գոյությունը:

Անդրադառնալով պատվաստվողների տարիքային սահմանի ընդլայնմանը՝ նա նշել է. «Բայց այստեղ գալիս է հաջորդ խնդիրը: Երբ որ մենք մտնում ենք FDA-ի (ԱՄՆ պարենի եւ դեղամիջոցների գործակալության) կայք, ապա մենք տեսնում ենք, որ այդ տարիքի ավելացումը վերաբերում է «Գարդասիլ-9»-ին, իսկ «Գարդասիլ-4» պատվաստանյութի համար տարիքային սահմանափակումը մնում է 9-26 տարեկան: Հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք 27-45 տարեկան անձանց պատվաստումը, եթե դա հակասում է ե՛ւ դեղի ներդիր թերթիկին՝ ընդհանուր բնութագրին, եւ FDA-ի պահանջներին»: Բանախոսը նկատել է, որ պատվաստանյութը չի նախատեսված քաղցկեղի բուժման համար եւ այլն:

Մեղադրանքների մի մասին այսօր անդրադարձել են առողջապահության նախարարության ներկայացուցիչները՝ միեւնույն ժամին հրավիրած մամուլի ասուլիսում, քանի որ  ընդդիմախոսները դրանց մասին նաեւ ավելի վաղ էին բարձրաձայնել: Մասնավորապես խոսել էին հաստատված այն իրողության մասին, որ պապիլոմա վիրուսը, օրինակ, արգանդի վզիկի քաղքցկեղի պատճառ է դառնում, հետեւաբար այդ վիրուսի դեմ պատվաստում ստանալով հնարավոր կդառնա խուսափել քաղցկեղից եւ խոսքը չէր վերաբերում «Գարդասիլով» քաղցկեղը բուժելուն:

Տպել
4054 դիտում

Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ

Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը ՀՀ ոստիկանություն են այցելել

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը ամեն օր ժամը 09:00-18:00-ն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Երեւանի բնակարաններից մեկում հայտնեբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1