Նազարբաեւը փոխանցում է իշխանությունը. ում, երբ եւ ինչպես

Մեկ շաբաթ առաջ՝ մարտի 19-ին Ղազախստանում ավարտվեց դեռեւս ԽՍՀՄ փլուզումից առաջ սկսված ժամանակաշրջանը. նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական տվեց զբաղեցրած պաշտոնից՝ դառնալով հետխորհրդային շրջանում առաջին միջինասիական ղեկավարը, որը լքեց երկրի ղեկավարի պաշտոնը ինքնակամ, ոչ թե մահվան, կամ հեղափոխության հետեւանքով: Մինչեւ նախագահական ընտրությունների անցկացումը նախագահի պարտականությունները կատարելու է խորհրդարանի վերին պալատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Սակայն այս քայլով «յելբասիի»՝ ազգի առաջնորդի շուրջ 30-ամյա կառավարումը չի ավարտվում: Նազարբաեւը շարունակում է իր ձեռքում պահել հիմնական իշխանական լծակները:

Նախ եւ առաջ դա իշխող «Նուր Օտան» կուսակցության ղեկավարի պաշտոնն է: Կուսակցությունը գործնականում որեւէ ընդդիմություն չունի Ղազախստանի քաղաքական դաշտում եւ ընկալվում է որպես համաժողովրդական, ուստի դրա ղեկավարը, առավել եւս եթե դա «յելբասին» է, մեծ հարգանք ու հեղինակություն է վայելում: Սակայն, իրական իշխանություն Նազարբաեւին ապահովում է Առաջին նախագահ՝ ազգի առաջնորդի մասին օրենքը, որով նա իրավունք ունի դիմել Ղազախստանի ժողովրդին, պետական մարմիններին եւ պաշտոնյաներին`ցանկացած կարեւոր նախաձեռնությամբ, որոնք պարտադիր պետք է քննարկվեն: Նա իրավունք ունի նաեւ ելույթներ ունենալ խորհրդարանի եւ դրա պալատների առջեւ, կառավարության նիստերում: Բացի դրանից «յելբասին» ցմահ զբաղեցնում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որի ձեռքում է կենտրոնացած ուժային կառույցների նկատմամբ վերահսկողությունը:

Թեեւ իշխանությունը փաստացի մնում է Նազարբաեւի ձեռքում՝ երեւույթն ինքնին աննախադեպ է: Ղազախստանում իշխանության փոխանցման հարցը լայն քննարկումների առիթ դարձավ դեռեւս 2015 թ. արտահերթ ընտրություններից հետո, երբ Նազարբաեւը ստացավ ձայների 95%-ից ավելին՝ ինչն ի ցույց դրեց Ղազախստանի քաղաքական դաշտի ամայությունը եւ հարց առաջացրեց, թե ինչ է լինելու Նազարբաեւի հեռանալուց հետո:

Ամենահավանական տարբերակները երեքն էին. 1999 թ. Ռուսաստանի մոդելը, երբ նախագահի հրաժարականից հետո նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը հաղթում է ընտրություններում, 2003 թ. Ադրբեջանի մոդելը, երբ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, եւ գործող նախագահի մահվանը հետեւող անկառավարելի քաոսը՝ հիմնական դերակատարների պայքարի ֆոնին հյուսիսային շրջանների ռուսալեզու բնակչության անջատողական տրամադրությունների ակտիվացմամբ:

Ներկայումս Ղազախստանում տեղի է ունենում առաջին երկու մոդելների սինթեզված տարբերակը, ինչը զգալիորեն նվազեցնում է քաոսի հավանականությունը: Ընդ որում, որեւէ մոդելի «մաքուր» խաղարկմանը խանգարում են օբյեկտիվ պատճառներ: Ղազախստանի, նախկին ԽՍՀՄ եւ, ինչու ոչ, համաշխարհային մակարդակով Տոկաեւն, իհարկե, ճանաչված դիվանագետ է: Սակայն անցյալ տարի նա նշել է 65-ամյակը, եւ քիչ հավանական է, որ «յելբասին» նրան է տեսնում Ղազախստանի հաջորդ առաջնորդի դերում: Տոկաեւն ամենայն հավանականությամբ ժամանակավոր նախագահ է՝ մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, երբ կանցնեն նախագահական ընտրությունները:

Այդ ընտրություններին ամենամեծ ինտրիգը, թերեւս, Նազարբաեւի թեկնածուի հարցն է, քանի որ անկախ ամեն ինչից, հենց այդ թեկնածուն նախագահ դառնալու ամենամեծ շանսերն ունի: Առայժմ դիտարկվում է երեք տարբերակ՝ բոլորն էլ Նազարբաեւի կլանից. Նազարբաեւի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, որը Տոկաեւի՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կարգվելուց հետո ընտրվեց խորհրդարանի վերին պալատի նախագահ, «յելբասիի» միջնեկ դստեր ամուսին, օլիմպիական կոմիտեի նախագահ եւ Ղազախստանի ամենահարուստ քաղաքացիներից մեկը՝ Տիմուր Կուլիբաեւը, որը համարվում է Ղազախստանի տնտեսության «համակարգողը», եւ Նազարբաեւի եղբոր որդի Սամաթ Աբիշը, որը 2015 թ. դեկտեմբերից զբաղեցնում է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Արեւելյան ժառանգականության տրամաբանությունը ստիպում է որոշ փորձագետների ամենահավանական թեկնածու համարել Նազարբաեւի զավակին՝ տվյալ դեպքում դստերը, սակայն այդ քայլը չափազանց պարզունակ ու անհաշվենկատ կլիներ «յելբասիի» կողմից: Տրամաբանորեն ավելի նպատակահարմար կլինի որպես «թագաժառանգ» պատրաստել ուժային կառույցների ներկայացուցչի, որը Նազարբաեւի վերջնական հեռանալուց հետո կկարողանա ղեկավարել նաեւ ուժային կառույցները, իսկ այդ դերի համար քննարկվողներից ամենահարմար տարբերակը հենց Աբիշն է: Այդուհանդերձ, Աբիշը ամբողջովին չի ժառանգելու Նազարբաեւի իշխանությունը: Այն բաժանվելու է բոլոր դերակատարների միջեւ. Սամաթ Աբիշի նախագահ դառնալու պարագայում Դարիդա Նազարբաեւան կշարունակի պաշտոնավարել խորհրդարանի վերին պալատի ղեկավարի պաշտոնում, իսկ Կուլիբաեւն ամենահարմար թեկնածուն կլինի երկրի վարչապետի պաշտոնի համար: Ինչ վերաբերվում է նախագահի ներկայիս ժպ. Տոկաեւին, որը միշտ աչքի է ընկել Նազարբաեւի եւ նրա գաղափարների նկատմամբ ունեցած լոյալությամբ, ապա նա կարող է ստանձնել իշխանության անցնցում փոխանցման համակարգողի դերը:

Այդուհանդերձ, Նազարբաեւի կլանի գլխավոր մարտահրավերը ոչ թե սեփական թեկնածուի հարցն է, այլ առաջիկա մեկ տարվա ընթացքում այլ կլանների, ինչպես նաեւ արտաքին ուժային կենտրոնների հզորացումը կանխելը: Սպասելի է, որ ընտրություններին ընդառաջ Ղազախստանում իրենց ազդեցությունն են փորձելու ամրապնդել Չինաստանը, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը՝ «սեփական» թեկնածուների միջոցով:

Տպել
5157 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում