Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը կամ որեւէ մեկը զանգահարել է ինձ, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից․ Վալերի Օսիպյան

Ես զանգահարել եմ Բորիս Մուրազիին ու ընդամենը հարցրել եմ հոդվածի մասին, որեւէ սպառնալիքի մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով հրապարակումներից մեկի հետքերով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին զանգահարելու վերաբերյալ լուրերին․

«Ես շատ լրագրողների եմ զանգում, լրագրողներն էլ ինձ են զանգում։ Հարգելի լրագրողներ, ձեր մասնագիտությունը շատ կարեւոր է, դուք առանցքային դերակատարում եք ունենում մեր ՀՀ-ում՝ որպես լրագրողներ։ Ես ինքս շատ եմ գնահատում ձեզ՝ որպես լրագրող, եւ դուք մեզ՝ ոստիկաններիս, շատ եք օգնում։ Բայց ես խնդրում եմ, որ չճշտված տեղեկություններ չճշտված աղբյուրից չտարածվի, որովհետեւ նմանատիպ տեղեկությունները խանգարում են ոստիկանությանը»,- ասաց Օսիպյանը՝ նշելով, որ Բորիս Մուրազիի հետ խոսել է այն հրապարակման մասին, ըստ որի՝ ոստիկանապետին է զանգահարել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը. 

«Հոդվածի մեջ հստակ գրված էր, համոզմունք էր հայտնած, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Նարեկ Սարգսյանը կամ որեւէ մեկն ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի՝ ես պատրաստ եմ հրաժարվել իմ ներկայիս պաշտոնից»,- ասաց Վալերի Օսիպյանը։

Ինչ վերաբերում է հրապարակման մեկնաբանություններում հնչած սպառնալիքներին՝ Օսիպյանն ասաց, որ այնտեղ անձի դեմ ուղղված որեւէ սպառնալիքներ չկան, բայց ինքն, ամեն դեպքում, հանձնարարել է ճշտումներ իրականցնել:

Տպել
1458 դիտում

ԱԳ նախարարը հանդիպել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների, ուսանողների հետ

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու հռչակագիրը

20-ամյա դստեր լյարդը փոխպատվաստել են մորը. այսպիսի միջամտություն Հայաստանում իրականացվել է առաջին անգամ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ ներկայացուցիչը անդրադարձավ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին

Ալեքսանյանի դպրոցը հիմնանորոգման կարիք ունի 2005 թվականից. չեմպիոնը մարզվում է խարխուլ դահլիճում

Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Հայաստանից հեռանալու ժամանակ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ չի քննվել. ՀՔԾ

Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովան՝ ԼՂ հակամարտության հարցում ՌԴ դերի մասին

2 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ԲԴԽ-ն կհրապարակի մայիսի 8-ին

Պետական մարմնին գրեթե մեկ ամիս ուղղված տասնյակ հեռախոսազանգեր եւ ոչ մի հստակ պատասխան

Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ-ն արձագանքում է Չիրագլի գյուղը գնդակոծելու մեղադրանքին

Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. հանդիպում Ժորժ Կեպենեկյանի հետ

Բազմաթիվ կարեւոր խնդիրներ կան, որոնք մենք փորձում ենք լուծել. Սիփան Փաշինյան

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

Ռիչարդ Սամել, Սպիվակովա. ինչ հայտնիներ են հրավիրվել Արցախի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու

Bloomberg գործակալությունն ասել է՝ ինչու պետք է այցելել ՀՀ. Փաշինյանը տարածել է նյութի հղումը

Հիմնանորոգվող Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդու հատվածում ասֆալտապատման աշխատանքներից ալավերդցիները դժգոհ են

Հայաստանի բուհերի ուսանողների կեսից ավելին օգտվում է ուսման վարձը ամսական տարբերակով վճարելու հնարավորությունից