«Իմ քայլ»-ի պատգամավորն առաջարկում է ՀՀ տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ վաճառողներին ազատել ԱԱՀ-ից

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը օրենսդրական նախաձեռնության կարգով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումը Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկից ազատելու մասին դրույթ սահմանել, այսինքն՝ ավելացված արժեքի հարկից (ԱՀՀ) ազատել հանրապետության տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ վաճառող քաղաքացիներին։

Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ծրագրեր է նախապատրաստել տոհմային անասնապահությունը զարգացնելու եւ տոհմային երինջների ներկրումը Հայաստանի Հանրապետություն շարունակելու ուղղությամբ, եւ ներկրված տոհմային երինջների սերունդներն ունեն մեծ պահանջարկ թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս, հետեւաբար՝ պահանջարկի հիմնական պատճառը ոչ միայն նրանց բարձր մթերատվությունն է, այլ նաեւ այն, որ ներկրվող երինջները խիստ զգայուն են բնակլիմայական փոփոխությունների նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է սկզբնական շրջանում երինջների գլխաքանակի անկման, իսկ տեղում ստացված սերունդը արդեն հարմարվել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին։

Բացի այս՝ երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ անասնատերերին ձեռնտու է կենդանիները վաճառել Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ այդ դեպքում իրացումն ազատված է ԱԱՀ-ից․

«Այս դեպքում առաջանում են տոհմային խոշոր եղջերավոր կենդանիները հարեւան երկիր արտահանելու երկկողմ շահեր, ինչն էլ մեծ վնաս է հասցնում ՀՀ-ին` տոհմային անասնապահությունը զարգացնելու ծրագրի իրագործման բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից»,- ասված է նախագծում:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ 2018 թվականին հանրապետություն ներկրվել է 853 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 214 գլուխն օգտագործվել է հետագա բուծման նպատակով, իսկ մնացածը իրացվել է մսի: Ըստ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական մարմնի տվյալների՝ 2018 թվականին հանրապետությունից արտահանվել է 3122 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 83 գլուխը՝ տոհմային:

Եթե ՀՀ տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների վաճառքն ազատվի ԱԱՀ-ից, կնվազի վաճառքի գինն առնվազն 20 տոկոսով, եւ դա շահավետ կլինի ե՛ւ վաճառողի, ե՛ւ տեղացի գնորդի համար․

«Վաճառողն այլեւս ստիպված չի լինի հավելյալ ծախսեր կատարել իր ապրանքը արտահանելու համար, տեղացի գնորդն էլ ստիպված չի լինի կենդանի ձեռք բերել դրսում, քանի որ ԽԵԿ-ների ներմուծումը նույնպես ազատված է ավելացված արժեքի հարկից»:

Այսպիսով՝ Վարազդատ Կարապետյանի առաջարկած փոփոխությունը միտված է նպաստել անասնաբուծության, հատկապես տոհմային անասնաբուծոթյան զարգացմանը, տոհմային փոքր եւ միջին տնտեսությունների զարգացմանը, ապահովել տոհմաբուծության զարգացման ծրագրի շարունակականությունը եւ արդյունավետությունը, նպաստել տավարի մսի եւ կաթի արտադրության ծավալների ավելացմանը, նպաստել շուկայում տեղական տավարաբուծական արտադրանքի մրցունակության եւ ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը, նպաստել նախիրներում տոհմային կենդանիների մասնաբաժնի ավելացմանը:

Տպել
2970 դիտում

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի