Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վաճառքի պայմանագրի շրջանակներում նշյալ համակարգերը կառավարելու համար Ռուսաստանում վերապատրաստում է անցնելու Թուրքիայի ՊՆ-ի մասնագետների 100 հոգանոց խումբ: Ուշագրավ է սակայն, որ թուրքական «Yeni şafak» իշխանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մասնագետների խումբը Ռուսաստան մեկնելուց առաջ կմեկնի Ադրբեջան, որտեղ կուսումնասիրի այդ երկրի սպառազինության մեջ օգտագործվող ռուսական S-300 համակարգերը, հայտնում է Ermenihaber-ը:

Աղբյուրը, տեղեկություններ է հաղորդել նաև Թուրքիային մատակարարվելիք  S-400 համակարգերի ապագա տեղակայման վայրերի մասին: Ըստ այդմ՝ ռուսական S-400-ների մարտկոցներից մեկը նախնական տեղակայվելու է Անկարայից 35 կմ հեռավորության վրա գտնվող նախկինում Աքընջը կոչվող ռազմաբազայում, որը ռազմական հեղաշրջման փորձից հետո վերանվանվեց Մուրթեդ։

Իսկ երկրորդը մարտկոցը տեղակայվելու է Թուրքիայի հարավային, կամ հարավարևելյան սահմանամերձ շրջաններում։

Հիշեցնենք, որ Աքընջը ռազմաբազան 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ գրավվել էր ապստամբների կողմից։ Դրանից հետո շուրջ 8.000 քաղաքացի գրոհել էր ռազմաբազան՝ F-16 կործանիչները թռիչքը խոչընդոտելու համար: Միայն ռազմաբազայում սպանվել էր 7, իսկ շրջակայքում՝ 10 քաղաքացի, 59-ը վիրավորվել էր: Այս ռազմաբազայի ընտրությունը ռազմական առումով նպատակահարմարությունից զատ կարող է նաև խորհրդանշական նշանակություն ունենալ Թուրքիայի իշխանությունների համար:

Տպել
1695 դիտում

Վիլնյուսի օդանավակայանում տոնածառը զարդարել են ուղեւորներից վերցված իրերով

Խորանաշատ վանքը և կարասը՝ 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

ԱՄՆ-ը արգելափակել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին

Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ