Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Մարտի 23-ին՝ ժամը 18.50-ին, Սպիտակի հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 22, 31 և 53-ամյա անձինք, որոնք ապրում են Լոռու մարզի Շենավան գյուղում: 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարաակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքներ, ինչպես և միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում:

Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպի մասնակիցները  Շենավանի գյուղապետը, վերջինիս որդին ու նախկին գյուղապետն են, հենց նրանք էլ հրազենային վիրավորումներով տեղափոխվել են Սպիտակի, այնուհետեւ Վանաձորի հիվանդանոցներ:

Տպել
1191 դիտում

Մենչի զվարճալի հանգիստը Ճապոնիայում «Նոր հայերի» ընկերների հետ (լուսանկարներ)

Վարչապետն ուղղաթիռով Իջեւան չի մեկնել․ ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է adidas ընկերության գովազդում. խոսել է հայերեն (տեսանյութ)

Բորիս Ջոնսոնը կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը

Զոհրաբ Մնացականյանը hուլիսի 24-ից 25-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան

Լոռեցի համայնքապետերն ու բնակիչները տարբեր մոտեցումներ ունեն սպասվող խոշորացման վերաբերյալ

Գողացված գաղափար և նվիրատվություններ. «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն միլիոններ է ստացել ու անհետացել

ԱԱԾ-ի կողմից հետապնդվող օլիգարխ, դավաճան սիրուհի եւ թմրամոլ որդի. Պարոնյանում հեղափոխական պրեմիերա է սպասվում

ԱՄՆ-Ադրբեջան համագործակցությունը հակաիրանական է. ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հեռանկարը

ՀՀ-ում միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղակայման հնարավորություն է ստեղծվում (տեսանյութ)

Գյումրիի «Մսի կոմբինատ» թաղամասի տներից մեկում փրկարարները հայտնաբերել են դի. ԱԻՆ

Հայաստանից ՌԴ ներգաղթյալների թիվը աճ է արձանագրել. ՌԴ վիճակագրական ծառայություն

Էջմիածնի Մայր Տաճարի ռեստավրացիայի ժամանակ մի շարք յուրահատուկ բացահայտումներ են կատարվել

Ընդհանուր առմամբ 151 մլն դրամ. Շիրակում կարկուտից տուժած 960 ընտանիք ֆինանսական աջակցություն կստանա

Վանաձորում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում է մոտ 120 հոգի 7 երկրից. ՀՀ-ից բացակայում է 2 առաջատար

Ադրբեջանական կողմը ռազմական բազա է կառուցել Դավիթ Գարեջի վանքի տարածքում

Արարատի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպքերով 2019թ. առաջին կիսամյակում 7 անգամ ավելի վնաս է հայտնաբերվել

Իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները

Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի. Երեւան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից եւս երկուսը

Վերականգնվել է 50 մլն. դրամ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գնդեվազի նախկին համայնքապետի գործով