Եթե մտքեր էլ ունենամ, ո՞վ կարող է իմ ձեռքից բռնել կամ արգելել. Ռուսական թատրոնի նախկին տնօրենն ԱՄՆ չի արտագաղթել,

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդ Դավթյանն ԱՄՆ չի արտագաղթել ու մտադրություն էլ չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Դավթյանը, ասելով. «Եթե մտքեր էլ ունենամ, ո՞վ կարող է իմ ձեռքից բռնել կամ արգելել»:

Դավթյանը հայտնեց, որ երբ տնօրենի նոր ԺՊ նշանակավելուց հետո հեռանում էր թատրոնից, այդ խոսակցությունները թատրոնի երեք, չորս աշխատակիցներ տարածեցին:

Ֆրեդ Դավթյանն այժմ անձնական գործերով է զբաղված, նշեց, որ միջազգային պրոեկտ է իրականացնում. «Ոչ պետական ստրուկտուրայում եմ աշխատում, էլի ղեկավար պաշտոն եմ զբաղեցնում: Գոհ եմ իմ աշխատանքից եւ կյանքից»: Նախկին տնօրենը նկատեց, որ կարոտում է Ռուսական թատրոնին, եւ հատկապես թատրոնն ու ներկայացումները, սակայն այնտեղի ոչ բոլոր մարդկանց:

2018 թվականի դեկտեմբերի 30-ին լրացել էր Ֆրեդ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը: Եվ ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում էր կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ Այդ մասին թատրոնի աշխատակազմին հայտնել էր ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը:

Ֆրեդ Դավթյանը կարծում է, որ սխալ մոտեցում է՝ թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ուրիշ մեկին: «Որոշում էր, որ ես չեմ լինելու, ես էլ դուրս եկա, դա անիմաստ էր, ասենք թե ես կես տարի չգնայի աշխատանքի, ի՞նչ էր լինում իմ աշխատանքային ստաժի հետ: Ինչ արած, որոշումը դա էր»,-ասաց նախկին տնօրենը:

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ԺՊ-ի նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Շուրջ քսան տարի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Դավթյանը նշեց, որ դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ մրցույթին, թե՝ ո՛չ:

Հիշեցնենեք, որ Ֆրեդ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1983 թվականից։

Տպել
685 դիտում

Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, գյուղի 13 բնակիչ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին

Անբարոյականությունը՝ քաղաքական պայքարի անվան տակ

Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկում են Թեհրանի միջուկային գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսել

Զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք

«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում

Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի եւ մեղադրանքների համար. Հայրապետյան

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Գնահատման կեղծ եզրակացությամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքով քրգործ է հարուցվել

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Թուրքիան խոստանում է պատասխանել Թրամփի պատժամիջոցներին, ԱՄՆ-ը նշում՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները

Արմեն Գրիգորյանը ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին

Հայաստանը Ռուսաստանում գրանցել է ապրանքների ներմուծման ռեկերդային՝ 22% ցուցանիշ

Շուտով Երեւանից Միլան հնարավոր կլինի մեկնել 28 եվրոյով, Երեւանից Բեռլին՝ 40 եվրո 99 ցենտով. տոմսերն արդեն վաճառքում են

ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին

Մխիթարյանը շարք կվերադառնա մոտ 1 շաբաթից

Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ