Իրականացվել էր 29 փոփոխություն, բայց ոչ մի բարեփոխում. նախկին լրագրող Աժ պատգամավորները՝ ՀՌ օրենքի քննարկմանը

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում իրականացվել է 29 փոփոխություն, բայց ոչ մի բարեփոխում: Այսօր այս մասին հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հեռարձակման ոլորտի հարցերին վերաբերող քննարկմանը:

Այսօր ձեւավորվել է փորձագիտական աշխատանքային խումբ, որը մշակում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենք, որը մոտ ապագայում կդրվի շրջանառության մեջ եւ կներկայացվի խորհրդարան։ Ձեւավորված փորձագիտական աշխատանքային խմբի անդամներն են՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Աշոտ Միլիքյանը հայտնեց, որ այսօրվա քննարկմանն էին հրավիրել նաեւ ՀՌՀ նախագահին եւ հանձնաժողովի անդամներին, սակայն վերջիններիցս ոչ ոք ցանկություն չէր հայտնել ներկայանալ: ՀՌՀ-ից գործուղել էին միայն իրվաբանական վարչության պետին:

Հեռարձակման ոլորտի հարցերին վերաբերող քննարկմանը մասնակցում էին նաեւ «Իմ քայլը» դաշինքից Աժ պատգամավորներ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը նկատեց, որ քննարկմանը հատուկ են ընտրված Վահագն Թեւոսյանը, Գայանե Աբրահամյանը եւ Նազելի Բաղդասարյանը. «Նրանք մարդիկ են, որոնք մինչեւ պատգամավորներ դառնալը երկար տարիներ աշխատել են որպես լրագրողներ, եղել եւ շարունակում են մնալ մեր գործընկերները»:

«Տարիներ շարունակ մենք ասում էինք, որ հեռուստատեսությունը պետք է ծառայի հանրությանը, իսկ իշխանություններն ասում էին՝ պետք է ծառայի իշխանությանը: Այնուամենայինվ, մենք համառություն դրսեւորեցինք, որի պատճառները կարելի է ասել՝ երկուսն են՝ առաջինը՝ թավշյա հեղափոխությունն է, երկրորդը՝ փոփոխված քաղաքական հասարակական իրավիճակը, որտեղ ըստ մեր սպասելիքների՝ հնարավոր է բարեփոխումներ իրականացնել նաեւ այս ոլորտում՝ առաջին հերթին բարեփոխելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը»,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Աշոտ Մելիքյանը կարեւոր համարեց ընդգծել, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» թերի օրենքը վատ հետեւանքների բերեց: Նշելով, որ 2010 թվականին, երբ թվայնացման հետ կապված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը հիմնովին փոփոխվեց, ըստ էության, նոր օրենք դարձավ, չհաջողվեց ստեղծել մասնավոր մուլտիպլեքս:

Փորձագիտական աշխատանքային խմբի առանձնացրած հարցերից ամենախնդրահարույցն է մասնավոր մուլտիպլեքսի բացակայությունը: Ըստ Աշոտ Մելիքյանի՝ բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները խցկված են մեկ պետական մուլտիպլեքսում, ինչը կենտրոնացում է եւ առողջ մրցակցության բացակայություն ու վերահսկողության հնարավորություն եւ այլն:

«Մենք դեռեւս 2010 թվականին էինք ասում, որ մասնավոր մուլտիպլեքսի համար օրենքի այլ տարբերակում չէր էլ նկարագրվում: Թվայնացման պրոցեսից հետո դուրս մնացին շուրջ տասը հեռուստաընկերություններ: Թվայնացման հետեւանքով չպիտի տուժեր ոչ մի հեռուստաընկերություն եւ ոչ մի հեռուստադիտող»,-ասաց Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ կան դրանցից բխող տասնյակ այլ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւս այն կարծքին է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը բաց է. «Մոտենում են 2020 թվականի լիցենզավորման նոր մրցույթները, եթե օրենքը չփոխվի, անցկացվելու են նույն կանոններով, ինչ եղել է 2010 թվականին, իսկ դա նշանակում է՝ ընդհանրապես ոլորտի վերջնական քայքայում»:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն էլ փաստեց, որ Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ամենախնդրահարույցը դարձավ։ Որոշ հեռուստաընկերություններ նաև ֆինանսական դժվարություններ կրեցին օրենքի անկատարության պատճառով։

Սարգսյանը ներկայացրեց Հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորման խնդիրները եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մշակման անհրաժեշտությունը, քանի որ ապրում ենք այլ իրավիճակում եւ դրա հետեւանքով ամեն օր առաջ են գալիս տարբեր խնդիրներ: Նունե Սարգսյանը հակիրճ ներկայացրեց մի քանի օրենսդրական դրույթներ, որոնք ապագայում ցանկանում են գործարկել՝ սույն օրենքը կարգավորում է

Հեռարձակողների, ինչպես նաև մուլտիպլեքսորների գործունեությունը
Վերահսկողության գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները
Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը
Չի կարգավորում համացանցային հեռարձակումը

Մուլտիպլեքսի հետ կապված փոփոխությունները հետեւյալն են՝

  • մասնավոր մուլտիպլեքսորը կարող է լինել համապետական եւ տեղական սփռման
  • կարող է լինել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձ
  • հանրային մուլտիպլեքսը հեռարձակում է սոցիալական փաթեթը, այսինքն հանրային նշանակություն ունեցող բովանդակություն

Հանրային հեռարձակման հետ կապված առաջարկվում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության ծրագրերը հեռարձակել հանրային հեռարձակման թվային ցանցով: Ցանցի նվազագույն սոցիալական փաթեթում առաջարկվում է ընդգրկել՝ մեկ ընդհանուր ուղղվածության, մեկ մշակութային-գիտակրթական, երեք մասնագիտացված ալիքներ՝ մանկական, երիտասարդական, մարզական, երաժշտական-ժամանցային, ինչպես նաեւ կլինի տեղական եւ միջազգային լուրեր հաղորդող մեկ շուրջօրյա լրատվական ծրագիր:

«Հրատապ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն բավականին կարճ ժամանակահատվածում, որոնցից է այն, որ շատ հեռարձակողների լիցենզիաների ժամկետներն են ավարտվում, պետք է ինչ-որ լուծումներ տալ, մինչեւ նոր էտապին անցնելը»,-ասաց Նունե  Սարգսյանը եւ ներկայացրեց իրենց կողմից մշակված մի քանի անցումային դրույթներ՝

  1. Հեռուստաընկերությունները շարունակում են հեռարձակումները հանրային հեռարձակման ցանցով՝ մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորների լիցենզավորումը:
  2. Տեղական հեռուստաընկերությունները ընդգրկվում են հանրային հեռարձակման թվային ցանցի մուլտիպլեքսում:
  3. Սոցիալական նվազագույն փաթեթի հեռարձակումը հայտարարվում է առաջին մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորումից հետո:
Տպել
2984 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները