Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին կարող է հանձնվել հավատարմագրային կառավարման. ժամկետը՝ 10 տարի

Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով երկու հարց: Դրանցից մեկը վերաբերում է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելուն: Համապատասխան որոշման նախագծով առաջարկվում է թույլատրել Երեւանի քաղաքապետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել մրցույթ:

Քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ որպես արդյունք ակնկալվում ու նախատեսվում է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ավելացնել ավտոկայանատեղիից օգտվողների թիվը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մեծացնել ֆինանսական մուտքերը, բարձրացնել սպասարկման ծախսերի արդյունավետությունը, նպաստել երթեւեկության բարելավմանը եւ ինչու չէ նաեւ որոշակիորեն նպաստել փոքր կենտրոնում խցանումների նվազեցմանը:

Երեւան քաղաքի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու եւ ստացիոնար կայանատեղեր ապահովելու նպատակով Ազատության հրապարակում կառուցված ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղին նախատեսված է շուրջ 500 ավտոմեքենայի համար: Ավտոկայանատեղիի պաշտոնական բացումը կազմակերպվել է 2010 թվականին: 2011 թվականից դրա աշխատանքները գործակալության պայմանագրով սահմանված կարգով իրականացրել է «Երեւանտրանս» ՓԲԸ-ն: Բայց պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, եւ քաղաքապետարանը փաստորեն նպատակահարմար չի գտնում նոր պայմանագիր կնքելը:

Ըստ Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծում նշված տեղեկության՝  2013-2018թթ. ֆինանսական ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ավտոկայանատեղին գործում է թերբեռնված՝ հատկապես ձմռան ամիսներին: Նոյեմբեր-ապրիլ ժամանակահատվածում ավտոկայանատեղիից օգտվողների թիվը զգալիորեն ավելի փոքր է մայիս-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ՝ պայմանավորված հարակից սրճարանների գործունեության սեզոնային ակտիվությամբ:

Նշվում է, որ շուրջ 10 տարի առաջ տեղադրված գործող տեսահսկման համակարգն ունի արդիականացման խիստ անհրաժեշտություն: Տեղադրված տեսախցիկների հնարավոր նկարահանման մակերեսը սահմանափակված է միայն ճանապարհներով՝չընդգրկելով բուն կայանատեղերը: Միաժամանակ տեսախցիկների որակական հատկանիշները թույլ չեն տալիս հստակ ֆիքսել մեքենաների համարանիշները: Համակարգի արդիականացման արդյունքում նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակակից տեսախցիկներ՝ որակական բարձր չափանիշներով, որը հետագայում կարող է օգտագործվել «Խելացի» կառավարման համակարգի շրջանակում: Նախատեսվում է ներդնել ավտոկայանատեղիի մուտքի եւ ելքի ավտոմատ կառավարման եւ վճարման համակարգ, ինչպես նաեւ կատարել վերանորոգման աշխատանքներ:

Ավտոկայանատեղի շահագործման օրվանից առ այսօր լուսավորության համակարգն էական փոփոխության չի ենթարկվել: Նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել լուսավորության համակարգը: Մարկետինգային նպատակային քաղաքականության, ինչպես նաեւ էլետրոնային վճարային համակարգերի ներդրման ու վճարային փաթեթների վերաբերյալ իրազեկման բարձրացման միջոցով նախատեսվում է ավտոկայանատեղիի զբաղվածությունը զգալիորեն մեծացնել:

Նախագծով սահմանվում է, որ մրցույթին իրավունք կունենան մասնակցել այն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, ովքեր.

1) անշարժ գույքի հավատարմագրային կառավարման ոլորտում ունեն առնվազն երեք տարվա փորձ.

2) վերջին երեք տարվա ընթացքում ունեն տարեկան միջին հաշվարկային առնվազն 300,000,000.0 (երեք հարյուր միլիոն) դրամի շրջանառություն:

Նաեւ սահմանվում է կառավարչի գործունեության արդյունքում առաջացած շահույթից Երեւան համայնքի մասնաբաժնի նվազագույն չափերը՝ ա. առաջին տարին՝ 77 միլիոն դրամ, բ. երկրորդ տարին՝ 85 միլիոն, երրորդ տարին՝ 100 միլիոն դրամ:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո հավատարմագրային կառավարչի գործունեության չորրորդ եւ հետագա տարիներին տարեկան շահույթից Երևանի քաղաքապետարանի մասնաբաժինը պետք է լինի ընդհանուր շահույթի առնվազն 50 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 100 միլիոն դրամ:

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին նախատեսվում է հավատարմագրային կառավարման հանձնել 10 տարով:

Տպել
4471 դիտում

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)

Սկզբում վիճաբանել են աշխատավայրում, հետո՝ այլ հասցեում են հանդիպել․ դանակահարվել է սուպերմարկետի 20-ամյա գանձապահը