Ընտրական օրենսգիրք. ընտրակեղծարարներին ճնշում են

22/03/2019 schedule11:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 21-ի համարում

Երեկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանում լավ իմաստով աննախադեպ բան է տեղի ունեցել։ Իսկ տեղի է ունեցել այն, որ ընդդիմությունը եւ կոալիցիան համաձայնության են եկել Ընտրական օրենսգրքի լրամշակումների շուրջ, եւ միասնական փաթեթն արդեն ուղարկված է Վենետիկ։ ԱԺ նախագահի ուրախ  հայտարարությունը պատասխանն էր ընդդիմության այն հարցին, թե այս երկրում մինչեւ ե՞րբ պետք է կեղծվեն ընտրությունները։ Կոալիցիան վստահ է, որ ընդդիմության մասնակցությամբ լրամշակված Ընտրական օրենսգիրքն այնքան է խստացվել, որ այլեւս ընտրակեղծիք անելու սողանցք չի մնացել։

Ավելին, կոալիցիան առաջարկում է ծանոթանալ նաեւ այն փոփոխություններին, որոնք ԸՕ-ի լրամշակմանը զուգահեռ կատարվել են նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքում, եւ վստահեցնում է, որ իրենցից ոչ մեկը կամիկաձե չէ, որպեսզի նման փոփոխություններից հետո արձանագրություն կեղծի կամ քվեատուփ գողանա։ Իսկ ի՞նչ փոփոխություններ են կատարվել Քրեական օրենսգրքում, որոնք այս օրերին ժամանակավորապես ճնշել են ընտրակեղծարար պատգամավորների ցանկությունները։ Թղթի վրա գրված փոփոխությունները բավականին լուրջ են, եւ եթե ինչ-որ մեկը վստահ լինի, որ դրանք գործելու են, ապա, ասենք, ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գեւորգյանը, որը սիրում է ընտրության ավարտից հետո քվեատուփ գողանալ եւ որոշ ժամանակ անց այն այլ բովանդակությամբ վերադարձնել ընտրատեղամաս, դժվար թե իր «կարոննի նոմերը» կրկնելու առանձնակի ցանկություն ունենա։

Եւ այսպես, Քրեական օրենսգրքի՝ «Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը» հոդվածը լրամշակվել է հետեւյալ խմբագրությամբ. «Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայների ակնհայտ սխալ հաշվելը, այդ թվում՝ արձանագրությունները, դրանց պատճեները, այլ ընտրական փաստաթղթերը եւ դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելը, քվեատուփ հափշտակելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը, ինչպես նաեւ՝ որեւէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով»։  Խստացվել են նաեւ պատիժները  ընտրողների ցուցակները կազմելու եւ դրանք քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտումների դեպքում։

Եթե գործող Քրեական օրենսգրքով ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ցուցակները կազմելու սահմանված կարգի խախտմամբ կեղծիքներ կատարելը, ինչպես նաեւ ընտրողների ցուցակները քաղաքացիներին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելը պատժվում էր ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, ապա լրամշակումից հետո ընտրական նույն այս հանցագործությունները կատարողները կպատժվեն ազատազրկմամբ՝ մինչեւ հինգ տարի ժամկետով։ Եւ քանի որ նախորդ բոլոր ընտրությունների փորձը ցույց տվեց, որ ընտրակեղծարարության պրոցեսի պարտադիր էլեմենտներից է նաեւ կեղծ քվեաթերթիկների տպագրումը, Քրեական օրենսգիրքը լրացվել է նոր հոդվածով.

«Կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ հանձնելը կամ իրացնելը պատժվում է 3-7 տարի ժամկետով ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավումով կամ առանց դրա։ Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով»։ Եւս մեկ նոր հոդված է ավելացել ընտրողի ազատ կամքը խոչընդոտելու կամ կաշառք ստանալու դեպքերի համար։ Եւ այսպես. «Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, թեկնածուներից որեւէ մեկի օգտին կամ կողմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը պատժվում է ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով։

Իսկ ընտրողին՝ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կամ կողմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվել հարկադրելը, որը կատարվել է գույքի վնաս պատճառելու սպառնալիքով կամ զենք գործադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 5 տարի ժամկետով»։ Նոյեմբերի 27-ի հանրաքվեն ցույց տվեց, որ կնիքները հանձնաժողովներում պահվել են այնքան, ինչքան պետք է եղել ընտրակեղծիքները ավարտին հասցնելու համար։ Ուստի, Քրեական օրենսգրքում ավելացվել է նոր հոդված, որով պատիժ է նախատեսվում կնիքը ժամանակին ԿԸՀ չհանձնողին։  Լրամշակված ԸՕ-ով կնիքը, ընտրությունների ավարտից հետո, ԿԸՀ պետք է հասնի 18 ժամից ոչ ուշ։ Եթե չհասավ, ապա Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ. ազատազրկում՝ 6 ամսից մեկ տարի ժամկետով։

Հաջորդ լրամշակումն արված է վստահված անձանց եւ լրատվամիջոցների «պայքարը» ընտրությունների ընթացքում թեթեւացնելու համար։ Այսուհետ այն անձինք, ովքեր վստահված անձին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին թույլ չեն տա ծանոթանալ ընտրական փաստաթղթերին եւ չեն տրամադրի ընտրական հանձնաժողովների արձանագրությունները, կպատժվեն ազատազրկմամբ՝ 6 ամսից երկու տարի ժամկետով։ Այսպիսով, բավականին վախենալու պատիժներ են սահմանված հայկական ավանդական ընտրակեղծարարների համար։ Ու եթե որեւէ մեկը իսկապես վստահ լինի, որ, ասենք, ընտրակաշառք տալու համար ինքը երեք տարի նստելու է, ապա նման կամավորներ դժվար թե գտնվեն։ Սակայն նախադեպի ուժը բավականին զորավոր է, եւ մենք երեկ ո՛չ կոալիցիայից եւ ո՛չ էլ ընդդիմությունից չկարողացանք ստանալ շատ պարզ մի հարցի պատասխան. հանուն ինչի՞ ինչ-որ մեկը պետք է հավատա, որ բազմիցս լրաշմակված Ընտրական ու Քրեական օրենսգրքերը հատկապես այս փոփոխություններից հետո մեկ էլ հանկարծ պետք է սկսեն գործել։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1590 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված