Լիազորություններ. բոլորովին ուրիշ դատախազություն

22/03/2019 schedule11:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 21-ի համարում

ՀՀ դատախազությունը առաջիկայում էական փոփոխությունների կենթարկվի, եւ այս հարցը արդեն մտել է ՀՀ իշխանության անելիքների օրակարգ: Սպասվող փոփոխությունների արդյունքում դատախազությունը կարող է զրկվել իր հիմնական գործառույթներից մեկից` նախաքննություն իրականացնելու լիազորությունից: Ներկայումս մի շարք ծանր հանցատեսակների մասով նախաքննություն իրականացնելու լիազորությունը տրված է դատախազությանը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը մեզ հետ զրույցում չժխտեց դատախազության լիազորությունների շրջանակի փոփոխման հեռանկարի իրատեսական լինելը:

Ավելին, դեռեւս մեկ ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած կարգադրությամբ ստեղծվել է դատաիրավական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների օրենսդրական փաթեթը նախապատրաստող հանձնաժողով, որի մեջ ընդգրկված է նաեւ Հովհաննես Մանուկյանը, եւ որը ղեկավարում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը հայտնի է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած փոխադարձ ատելությամբ: Ըստ վճռաբեկ դատարանի նախագահի, պատահական չէ, որ Սահմանադրության մեջ դատախազությունն ամրագրված է դատական իշխանության կազմում: «Այսինքն՝ այս մարմինը դատական իշխանության մասն է եւ կոչված է դատարաններին օգնել իրականացնել արդարադատություն` այնպես, ինչպես փաստաբանությունը»,- ասաց վճռաբեկ դատարանի նախագահը:

Հովհաննես Մանուկյանի դիտարկմամբ դատախազությանն առնչվող խնդիրները, որոնք անհրաժեշտ է լինելու լուծել համակարգային փոփոխությունների միջոցով, պետք է բխեն այն լիազորություններից, որոնք ՀՀ Սահմանադրությամբ տրված են այդ մարմնին: «Կարեւորագույն հարցերից մեկը դատախազության քննչական ապարատի խնդիրն է: Արդյո՞ք դատախազությունը կարող է ունենալ քննչական ապարատ եւ իրականացնել նախաքննություն, թե՞ ոչ: Արդյո՞ք նախաքննությունը դատախազությունից պետք է առանձնացվի, իսկ այս մարմինն իրականացնի Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները` վերահսկողությունը նախաքննության եւ հետաքննության նկատմամբ»,- շարունակելով դատախազության՝ Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների թեման՝ ասում է Հովհաննես Մանուկյանը:

Դատախազության լիազորությունների հստակեցման շրջանակում խոսվում է նաեւ քրեական գործ հարուցելու եւ քրեական հետապնդում իրականացնելու հասկացություններն ու դրանից բխող գործառույթներն իրարից տարանջատելու եւ հստակեցնելու մասին: Ըստ վճռաբեկ դատարանի նախագահի, այդ հստակեցումից հետո հնարավոր կլինի տալ նաեւ այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք քրեական հետապնդում իրականացնելը դատախազության մենաշնորհն է, թե՞ ոչ: Հարկ է նկատել, որ քրեական գործ հարուցվում է փաստի առիթով, իսկ քրեական հետապնդումը հարուցվում է անձի նկատմամբ` կոնկրետ մեղադրանքի տեսքով: Այսինքն, քրեական հետապնդումը քրեական գործի հետեւանքն է: Ուստի, դատախազությունից նախաքննության լիազորությունը վերցնելով եւ քրեական հետապնդում հարուցելու մենաշնորհ տալով՝ փաստացի կարող է կոնկրետացվել այդ մարմնի վերահսկողական գործառույթի ձեւերից մեկը:

Ասել է թե՝ ենթադրվում է, որ դատախազությունը կունենա անձին մեղադրանք առաջադրելու եւ այդ մեղադրանքը դատարանում պաշտպանելու լիազորություն, բայց դա կարող է տեղի ունենալ միայն մեկ այլ մարմնի վարած հետաքննության եւ նախաքննության արդյունքում: Պարոն Մանուկյանը չմանրամասնեց, թե հատկապես ինչով է վատ դատախազության լիազորությունների ներկա շրջանակը, եւ ինչու է անհրաժեշտ այն բարեփոխել: Սակայն տվյալ դեպքում կարող ենք ասել, որ խնդիրը շատ հստակ է. նույն մարմինն, ի դեմս դատախազության, ներկայումս նախաքննություն իրականացնելով հանդերձ, համարվում է այդ գործընթացի օրինականությունը վերահսկողը, ինչն աբսուրդ է: Ինքնավերահսկողությունը միայն մեկ դեպքում կարող է արդյունավետ լինել՝ եթե գործ ունենք իդեալական ազնիվ մարդկանց հետ:

Թե որքանով կարող են դատախազության քննիչները եւ մյուս աշխատակիցները համարվել «իդեալական ազնիվ», կարծում ենք՝ կարիք չկա մեկնաբանել: Այնուամենայնիվ, եթե ոչ դատախազությունը, ապա այդ դեպքում ո՞ր մարմինը պետք է իրականացնի նախաքննությունը: Այս հարցը, բնականաբար, կարող է լուծվել երկու տարբերակով` նախաքննությունն ամբողջությամբ տրվում է ոստիկանությանը, կամ ստեղծվում է նախաքննություն իրականացնող նոր մարմին: Ըստ Հովհաննես Մանուկյանի, թե կոնկրետ որ տարբերակը կընտրվի՝ առանձին մարմնի ստեղծմա՞ն, թե՞ ոստիկանության լիազորությունների ընդլայնման, այդքան էլ էական չէ: Վճռաբեկ դատարանի նախագահի խոսքերով, որպես կանոն, նախաքննությունը շատ բնորոշ է ոստիկանությանը:

Նախաքննություն իրականացնող քննիչի գործողությունները պետք է զուգորդվեն անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներով: Եթե այդ երկու գործառույթները համատեղ չեն իրականացվում, ապա նախաքննությունը դառնում է անարդյունավետ: «Ես, որպես իրավաբան, կարծում եմ, որ չարժե տարանջատել նախաքննության համակարգը օպերատիվ հետախուզականից»,- նկատում է վճռաբեկ դատարանի նախագահը: Ի դեպ, Հովհաննես Մանուկյանի գնահատմամբ դատախազության ներկա գործառույթներից քաղաքացիական դատավարությունում պետական գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավունքն այժմ էլ շատ լավ է օրենսդրությամբ ներկայացված եւ այս մասով թերեւս փոփոխությունների անհրաժեշտություն դժվար թե առաջանա: 

Ինչեւէ, դատաիրավական համակարգում սպասվող փոփոխությունները մոտ ժամանակներս օրենսդրական նախագծերի տեսքով կառարկայանան: Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռեւս գործնական քննարկումներ չի անցկացրել, բայց մյուս կողմից՝ ակնհայտ է, որ քննարկումները իրականացվում են արդեն իսկ պատրաստի մոտեցման շուրջ: Իսկ այն հանգամանքը, որ դատական համակարգի ղեկավար այրը արդեն իսկ հրապարակավ խոսում է մի մոտեցման մասին, ուստի ենթադրվում է, որ շուտով այն նաեւ կդառնա պաշտոնական քննարկումների առարկա: 

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության գործող տարբերակի 103-րդ հոդվածը սահմանում է դատախազության լիազորությունները, դրանցում նախաքննություն իրականացնելու իրավունքի մասին խոսք չկա: Նախաքննության մասին նշված չի եղել նաեւ Սահմանադրության 103-րդ հոդվածի նախորդ տարբերակում: Սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որ դատախազությունը մի շարք հանցատեսակների մասով նախաքննություն իրականացնի: Ուստի, բացառված չէ, որ վերը բերված արմատական փոփոխության գաղափարը առաջ է քաշվել միջազգային կառույցների կողմից:

Վահագն Հովակիմյան

Տպել
1374 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին