ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

21/03/2019 schedule22:50

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

ԱՄՆ պետքարտուղարը մոմ է վառել հայկական եկեղեցուն պատկանող տարածքում, ինչից հետո Սուրբ Հարության տեսուչ Հոգշ. Տ. Սամուէլ Ծ. վարդապետ Աղոյեանը Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց Միաբանության անունից բարի գալուստ է մաղթել նրան:

Այնուհետև նա խոսել է Երուսաղեմում հայկական ներկայության մասին:

Իր խոսքը Հայր Սուրբն ավարտել է հետևյալ խոսքերով. «Մաղթում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը պսակվեն հաջողությամբ և Սուրբ Երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդներն ապրեն խաղաղ ու բարգավաճ»:

Տպել
680 դիտում

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սննդամթերքում՝ սալմոնելլայի մանրէ, շեղումներ՝ շրջակա մակերեսներին. «Ծիրանի»-ի դեպքի փորձաքննությունը

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում մաղթանքների համար

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Եկեղեցական համագումարը հունիսի 27-ին կընտրի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի

Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

Երևանի աղբահանության նոր հիմնարկը 200 եւ 290 հազար դրամով հրավիրում է բանվորների ու վարորդների

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության տոմսերը 200-500 դրամ են

Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում ամենամեծ արեւային կայանն է տեղադրվել (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 644 գրամ կանեփանման զանգված է հայտնաբերվել

Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո. երգել է Ալ Բանոն, խնջույքը վարել է Հայկ Պետրոսյանը (տեսանյութեր)