Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցիչները չեն նահանջում. նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ աշխատել չեն պատրաստվում ու վերջ, թեկուզեւ դրա գինը լինի իրենց աշխատանքից հեռացվելը:

Հիշեցնենք, որ այստեղ բողոքի ալիք էր բարձրացել այն բանից հետո, երբ առաջին օրն աշխատանքի ներկայացած տնօրենը ցանկություն էր հայտնել ուսումնական գծով փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին ազատել պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակել Արարատի մարզպետի մորաքրոջ հարսին ու իր մանկության ընկերուհուն: Դրան հաջորդել էին լարված մթնոլորտը, ընդվզումներն ու փոխադարձ վիրավորանքները:

Մարտի 20-ին մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ուսուցիչներին փոխզիջումային տարբերակ է առաջարկվել՝ իրենք ընդունում են նոր տնօրենին, բոլորը շարունակում են աշխատել (չնայած որ այս օրերին իրականացրած բողոքի գործողությունները գնահատվում են անօրինական), իսկ ուսմասվարի փոփոխություն տեղի չի ունենում: Մարզպետը միեւնույն ժամանակ ասել է, որ դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու իրավասություն ինքը չունի:

Այսօր մամուլի ասուլիս հրավիրած մանկավարժներից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ են ուղղված Հերմինե Անդրեասյանի չաշխատելու մասին իրենց պահանջները եւ ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը, եթե մարզպետը նրան զբաղեցրած պաշտոնից հեռացնելու իրավասություն չունի:

«Մարզպետը 35 հոգու, 500 ծնողի հորդորում է, որ աշխատեն: Ընդամենը կարող է հորդորել իրեն, որ դիմումը գրի, ինքն էլ մակագրի այդ դիմումը, եւ ամեն ինչ վերջանա, հակառակ դեպքում, ինչպես հարգարժան նախարարն էր ասում՝ վերջնագիր են ներկայացնում, ինչպես ուզում են որակեն, սա մենք ասում ենք ամբողջ կոլեկտիվի անունից՝ մենք չենք աշխատելու իր հետ: Օրինակա՞ն է մեր քայլը, անօրինակա՞ն է, դա մենք չենք քննարկում, որովհետեւ մենք իրավաբաններ չենք: Այդ պահին այդպես է եղել, մեր ձայնը մենք այդպես ենք կարողացել հասցնել, այդպես ենք արել: Թող ազատեն 35 մանկավարժի, ընդունեն այն մարդկանց, որոնք կարող են իրենց հետ աշխատել»,- պատասխանեց Ասպրամ Հովսեփյանը:

«Երբ որ մարզպետն ասաց՝ ինքը տեղյակ չի եղել Հասմիկի (մորաքրոջ հարսի-խմբ) նշանակումից, ես հավատացի: Բայց թույլ մի տվեք, պարոն մարզպետ, շարունակվել: Լուծեք այս հարցը, տնօրենին հեռացրեք, դրանից հետո արեք ինչ ուզում եք՝ հեռացրեք բոլորիս, կանչեք դատարաններ, որ մենք չենք նշանակել բացակա»,- շարունակեց Շուշանիկ Ղահրամանյանը:

Արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում այնքան էլ հասկանալի չէր՝ դպրոցում դասադո՞ւլ է, գործադո՞ւլ, թե՞ երկուսը միասին: Ավելի հաճախ խոսվում էր դասադուլի մասին, որովհետեւ գործադուլի համար պարտադիր ընթացակարգերը չեն պահպանվել: Բայց երբ Արարատի մարզպետի քեռին ու պոտենցիալ փոխտնօրենի ամուսնու հորեղբայրն իրենց ընտանիքի երեխաներին բերել են դպրոց ու պահանջել դաս անել, ուսուցիչները հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ ամեն դասարանում մեկ աշակերտի հետ չեն կարող աշխատել: Ի դեպ, մարզպետի քեռին ինքն է այդ օրը ուսուցչի դեր ստանձնել ու դաս անցկացրել:

Այսօր Ավշարի միջնակարգ դպրոց են այցելել կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը եւ նախարարության իրավաբաններից մեկը: Շուշանիկ Ղահրամանյանի փոխանցմամբ նրանք ընդգծել են, որ եթե տեղի ունեցողը դասադուլ է, ապա ուսուցիչները պետք է աշակերտներին բացակա նշանակեին, եթե գործադուլ է, ապա դրա իրավունքը չունեին, քանի որ սահմանված կարգով նախապես չեն տեղեկացրել այդ որոշման մասին: «Բոլորին իրավական հիմքերն են ցույց տալիս: Մենք այսօր բարոյական արժեքների մասին ենք խոսում»,- նկատեց նա:

Դպրոցի խորհուրդը տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում Հերմինե Անդրեասյանին ընտրել է 7 կողմ եւ 1 ձեռնպահ ձայներով: Նա սկսել է աշխատել մարտի 11-ից: Ուսուցիչներից մեկը՝ Կարինե Փամբուկյանը, որն այդ խորհրդի անդամ է, ասաց, որ ինքը նույնպես քվեարկել է Անդրեասյանի օգտին, որովհետեւ «թղթի վրա ներկայացրել էր հրաշալի ծրագիր», նաեւ գեղեցիկ խոսք ուներ:   

«Մեր հետեւում, հավատացնում եմ, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի ուղղորդող չկա: Ուղղակի մենք ուզում ենք, որ վերջապես մեր ձայնը լսեն, ի վերջո նշանակություն տան ուսուցչին որպես մարդ-անհատականության: Ինչ է նշանակում՝ 35 հոգին պիտի լռի, ինչ է թե մի հոգին աշխատի՞: Այդ մի հոգին մեկ օրում այնքան հակակրանք է շահել ամբողջ համայնքի հասարակությունից, աշակերտությունից: Մենք որեւէ մեկի դեմ ոչինչ չունենք, մենք ուզում ենք, որ ի վերջո աշխատենք հանգիստ, խաղաղ պայմաններում: Ես ութ տնօրենի հետ եմ աշխատել, ինչ խնդիր ունեի իններորդի հետ աշխատելու, եթե մարդը գոնե կարողանար պահպանել բարեկրթության սահմանները: Դուք ինձ ընտրել եք եւ վերջ: Հետո՞ ինչ, որ ընտել ենք: Միանձնյա իշխանուհի՞ ես: Վարչապետն ասում է՝ ժողովուրդը կուզի, կաշխատեմ: Մի ամբողջ համայնք, մի ամբողջ ուսուցչություն ասում է՝ մենք, սիրելիս, չենք ուզում քեզ հետ աշխատել, շնորհակալ ենք, գնա մի ուրիշ տեղ կայացիր, դպրոցը կայանալու տեղ չէ, դպրոցը կայացած մարդու տեղ է»,- ասաց նրան ընտրելու համար զղջացող ուսուցչուհին:

Բայց հարց է առաջանում՝ արդյոք չկա՞ հնարավորություն, որ տնօրենին ընտրելուց հետո դպրոցի կառավարման մարմինը հանդիսացող խորհուրդը վերանայի կամ հրաժարվի իր որոշումից: Պարզվում է՝ տնօրենի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց կարող է նախաձեռնել ծնողական խորհուրդը:

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը սահմանում է. «Դպրոցի ծնողական խորհուրդը կարող է տնօրենի նկատմամբ անվստահության վերաբերյալ առաջարկ ներկայացնել դպրոցի խորհրդին»: Հետագա կարգավորումները բավական լղոզված են: Խորհրդի լիազորությունների շարքը եզրափակվում է այսպիսի դրույթով. «Իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված եւ (կամ) դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ»: Ենթադրվում է, որ ծնողական խորհրդի դիմումը ստանալուց հետո, նշված այլ լիազորությունների շրջանակում, կառավարման մարմին-խորհուրդը այն պետք է քննարկի, ու եթե տնօրենին անվստահություն հայտնելու առաջարկը համարի հիմնավոր, ինքն էլ իր հերթին նման առաջարկով դիմի մրցույթի արդյունքում տնօրենին այդ պաշտոնում նշանակած մարզպետին:

Աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է, որ աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ կարող է լուծվել նաեւ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում: Բայց դրա համար կարող է հիմք հանդիսանալ երեք պատճառ: Եթե. «1) դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետեւանքով գործատուն կրել է նյութական վնաս, 2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք, 3) հրապարակել է պետական, ծառայողական, առեւտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը»:

Նախարարությունում թերահավատ են, որ հնարավոր կլինի մեկ օր կամ թեկուզ մեկ շաբաթ աշխատած մարդուն հիմնավոր մեղադրանքներ ներկայացնել մեջբերված երկրորդ կետի առնչությամբ:  

Տպել
3146 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ