Ինչպիսին է Եվրո 2020-ի որակավորման փուլի ձեւաչափը

Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը լինելու է համաեվրոպական: Մրցաշարի 60-ամյակի կապակցությամբ այն անցկացվելու է Եվրոպայի 12 քաղաքներում: Նորություն է նաեւ որակավորման փուլը:

Քանի որ եզրափակիչ փուլը կայանալու է 12 երկրներում, այս անգամ, ի տարբերություն առաջվա, հյուրընկալող երկրներն իրենց ապահոված տեղը չեն ունենալու: Նրանց թիմերը, ինչպես մյուս երկրների հավաքականները, պետք է պայքարեն ուղեգրի համար:

Եվրո 2020-ի եզրափակիչ փուլին մասնակցելու է 24 հավաքական, որոնցից 20-ը որոշվելու է որակավորման փուլի ընթացքում: Որակավորման փուլի վիճակահանությունը կայացել է 2018 թ. դեկտեմբերի 2-ին: ՈՒԵՖԱ-ի 55 անդամ-երկրները բաժանվել են 10 խմբի՝ 5 կամ 6-ական թիմերով: Խմբերը հետեւյալն են.

A խումբ – Անգլիա, Չեխիա, Բուլղարիա, Մոնտենեգրո, Կոսովո

B խումբ – Պորտուգալիա, Ուկրաինա, Սերբիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ

C խումբ – Հոլանդիա, Գերմանիա, Հյուսիսային Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս

D խումբ – Շվեյցարիա, Դանիա, Իռլանդիա, Վրաստան, Ջիբրալթար

E խումբ – Խորվաթիա, Ուելս, Սլովակիա, Հունգարիա, Ադրբեջան

F խումբ – Իսպանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ռումինիա, Ֆարերյան կղզիներ, Մալթա

G խումբ – Լեհաստան, Ավստրիա, Իսրայել, Սլովենիա, Մակեդոնիա, Լատվիա

H խումբ – Ֆրանսիա, Իսլանդիա, Թուրքիա, Ալբանիա, Մոլդովա, Անդորրա

I խումբ – Բելգիա, Ռուսաստան, Շոտլանդիա, Կիպրոս, Ղազախստան, Սան Մարինո

J խումբ – Իտալիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ֆինլանդիա, Հունաստան, Հայաստան, Լիխտենշտեյն

Ուղեգրերը բաժին են հասնելու խմբերում առաջին 2 տեղերը գրավածներին: Մնացած 4 ուղեգրերի տերերը որոշվելու են Ազգերի լիգայի փլեյ-օֆի միոջոցով: Ազգերի լիգայի 4 դիվիզիոներից յուրաքանչյուրը ստացել է մեկ տեղ, որը խաղարկվելու է ամեն դիվիզիոնի 4 թիմերի միջեւ: Եթե ստացվի այնպես, որ խմբի հաղթողն արդեն որակավորման փուլում ուղեգիր նվաճած լինի, նրա տեղը բաժին կհասնի այդ լիգայի ամենաբարձր վարկանիշն ունեցող թիմին: Եթե, օրինակ, A լիգան չունենա 4 թիմ, որոնք կմրցեն փլեյ-օֆում, ապա B լիգայի լավագույն վարկանշով թիմը կտեղափոխվի A լիգա:

Եվրո 2020-ի որակավորման փուլը կայանալու է 2019 թ. ընթացքում՝ մարտին, հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին: Նշված ամիսներից յուրաքանյուրում կայանալու է 2 տուր: Ուղեգրերի համար պայքարը հավաքականները սկսում են այսօր՝ մարտի 21-ին: Առաջին տուրը կավարտվի մարտի 23-ին: Այդ օրը Հայաստանը կանցկացնի իր առաջին հանդիպումը: Մրցակիցը կլինի Բոսնիա եւ Հերցեգովինան: 2-րդ տուրը մարտի 24-26-ն է: Հայաստանը մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ֆինլանդիային: Խաղը կսկսվի 21:00-ին:

Տպել
1647 դիտում

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում