Էդ ո՞ր սպանությունը. Երրորդմասցի Լյովիկի հայրը բորբոքվեց, երբ խոսեցին որդու կողմից ենթադրյալ սպանությունների մասին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության համար դատապարտված Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե), Սարգիս Գրիգորյանի (մականունը Ծըգլ) եւ Վահան Հակոբյանի (մականունը Գաստիկ) գործով վերաքննիչ բողոքների քննությունը։

Նիստի ընթացքում իրենց բողոքները ներկայացրին պաշտպանական կողմն ու տուժող կողմը:

Մասնավորապես պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ պնդում են իրենց կողմից ներկայացված բողոքը եւ գտնում են, որ սույն գործով դատավճիռը ենթակա է բեկանման, քանի որ այն անհիմն է, ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ: Իր բողոքում Սահակյանն անդրադարձավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի եւ մեղադրող դատախազի ճառերին: Ըստ նրա՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը անցել է Վահան Հակոբյանի եւ Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկի) միջեւ առկա թշնամական հարաբերությունների մասին դիտարկումներ կատարելուն, որը հիմնավորելու համար ներկայացրել էր ոստկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից, ԱԱԾ հակահետախուզական գլխավոր վարչությունից եւ ԱԱԾ Երեւան քաղաքի վարչությունից ստացած գրությունները. «Գրություններում հայտնվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ «Լեւոն Ղազարյանն իր հանցավոր կապերի հետ Երեւանի Ավետիսյան փողոցից առեւանգել է Գաստիկին, վերջինիս դաժան ծեծի է ենթարկել, այնուհետեւ դանակի մի քանի հարվածներով պատճառել է մարմնական ծանր վնասվածք: Նշված դեպքից հետո Ղազարյանի կողմնակիցների եւ Հակոբյանի կողմնակիցների միջեւ ստեղծվել են լարված հարաբերություններ»: Խնդրում ենք դատարանը ուշադրություն դարձնի, թե տուժող կողմը ինչն է ընդունում, հենց տուժող կողմը ընդունում է, որ իրականում Լեւոն Ղազարյանը առեւանգել է իմ պաշտպանյալին, դաժան ծեծի ենթարկել, դանակի մի քանի հարվածով էլ պատճառել են մարմնական վնասվածք: Սա առաջացնում է մեր տարակուսանքն առ այն, որ եթե իրոք ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ձեռք են բերել տվյալներ Հակոբյանին առեւանգելու մասին եւ այլն, ապա ո՞ւր է այդ փաստով հարուցված քրեական գործը, թե սրանք ուղղակի գրություններ են, որ վերջապես մի փաստարկ լինի մեղադրանքում՝ մոտիվը հիմնավորելու համար, իսկ եթե սա արվել է մոտիվ ներկայացնելու համար, ապա ապացուցողական առումով մամուլը ողողված է այդ գրություններին որեւէ կերպ չզիջող, Ղազարյանի տարատեսակ գործողությունների մասին պատմող նյութերով, ինչից ակնհայտ է դառնում, որ շատ ու շատ մարդիկ մոտիվացված են եղել նրա նկատմամբ ոտնձգություն կատարելու հարցում: Ընդ որում, այնտեղ նշում էին նաեւ նրա կողմից կատարված բազմաթիվ սպանություններ»,- Սահակյանի այս հայտարարությունից սպանված Երրորդմասցի Լյովիկի հայրը՝ Միհրան Ղազարյանը, բորբոքվեց. «Էդ ո՞ր սպանությունը, ո՞ր սպանությունները, դուք մարդկային էա՞կ եք, թե՝ ոչ»,- բղավեց նա: Դատարանը տուժողի իրավահաջորդին նկատողություն հայտարարեց եւ նշեց, որ կրկնվելու դեպքում նա կհեռացվի նիստերի դահլիճից: Լուսինե Սահակյանը, շարունակելով բողոքը, նշեց, որ հիմնավորելու համար, թե ամբաստանյալները նախապատրաստել են սպանությունը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հատուկ ուշադրության էր արժանացրել ամբաստանյալ Սարգիս Հախանումյանի բնակության վայրում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերած ծալած թուղթը, որի մեջ ձեռագիր գրված են եղել մի շարք մեքենաների համարանիշներ ու մակնիշներ, այդ թվում՝ Լեւոն Ղազարյանի ավոտմեքենայի: «Այս հանգամանքը նա համարում է խիստ կասկածելի եւ զարմանք արտահայտում, թե ինչո՞ւ ամբաստնյաները դա չեն պարզաբանում, սակայն ինչո՞ւ պետք է ամբաստանյալները պարզաբանեն մի հանգամանք, որը պարզաբանման կարիք ունի, որն առկա վիճակում աներկբա չի վկայում այս կամ այն փաստի մասին: Իսկ ենթադրությունը, թե այդ ավտոմեքենան ու համարանիշը թղթի վրա գրելը վկայում է հանցանքի նախապատրաստության մասին, զուտ ենթադրություններ են: Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ թղթի վրա այդ տվյալները գրվել են անվտանգության նկատառումներով, զգուշանալու նկատառումներով: Չէ՞ որ գործին կցված գրությունների համաձայն՝ Ղազարյանից ու նրա հանցավոր կապերից կարելի է սպասել ամեն ինչ»,- ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը:

Նա նաեւ անդրադարձավ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված երեք ինքնաձիգերից երկուսի վրա Հակոբյանի եւ Հախանումյանի արյան նմուշների վրա 99.9 տոկոս համընկնող գենետիկ նմուշների հայտնաբերմանը՝ նշելով, որ դատարանում հարցաքննվեցին այդ գործողությանը էպիզոտիկ մասնակցած ընթերակաները, նկարագրեցին, թե ինչպես են այդ ինքնաձիգերը վերցվել, ինչպես են փաթաթվել թերթով, տեղադրվել ավտոմեքենայի հետեւի նստատեղից վերցված տոպրակի մեջ: «Հարց է ծագում՝ որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ այդ գործողություններից հետո հնարավոր էր ինքնաձիգի վրայից հայտնաբերել հատկապես մեկ անձի ԴՆԹ պարունակող հետքեր, կամ, լավ, նախկինում էլ այդ ինքնաձիգի արտադրման պահից ի վեր որեւէ այլ անձ ձեռք չէ՞ր տվել: Այդ երեք հոգին ըստ մեղադրանքի՝ հինգ ամիս բաժանել էին իրար մեջ ինքնաձիգերը ու հատուկ յուրաքանչյուրը միայն իր ինքնաձիգի՞ն էր դիպչում, ընդ որում, մի ինքնաձիգին ընդհանրապես ոչ ոք չի դիպչել»,- ասաց Սահակյանը: Նա նաեւ ասաց, որ Վազ 21/01 մակնիշի ավտոմեքենան չպահպանելու, մյուս ապացույցները պատշաճ չփաթեթավորելու հետեւանքով պաշտպանության կողմը զրկված է եղել վերը նշված կասկածները փարատելու նպատակով նոր փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից: Պաշտպանն անդրադարձավ նաեւ վկաների կողմից դատարանում ամբաստանյալներին չճանաչելու հանգամանքին, որոշ վկաների՝ դատարան չներկայանալու, նրանց հակընդդեմ հարցման ենթարկելու անհնարինության, ենթադրյալ հանցագործների մեքենայի խուզարկության, այդ մեքենան ոչ պատշաճ պահպանելու հարցերին:

Ներկայացնելով իր բողոքը՝ պաշտպանը դատարանից խնդրեց բեկանել եւ փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ճանաչել իր պաշտպանյալների անմեղությունը նրանց առաջադրված մեղադրանքում: Ամբաստանյալները եւս պնդեցին բողոքը:

Իր բողոքը ներկայացրեց նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը մեղմ է եւ անհամաչափ, տուժողների իրավունքները չեն պահպանվել ու չեն հարգվել: Դատարանը պատշաճ չի գնահատել արարքի ու այն կատարողների հանրային վտանգավորության բարձր աստիճանը, անհասկանալի կերպով նվազ ծանր պատիժ կիրառելով՝ թույլ է տվել սխալ, քանի որ անհնար է նշանակված պատիժներով հասնել պատժի նպատակներին: Սարգսյանի խոսքով՝ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու է այդ հոդվածներով նվազագայուն պատիժ նշանակել: «Գտնում ենք, որ դատարանը առնվազն պետք է հաշվի առներ, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքներից մեկը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, նաեւ այն, որ այդ արարքը նախատեսված է քրեական օրենսգքրի 104 հոդվածի 2-րդ մասի ոչ թե մեկ, այլ երեք տարբեր կետերով, ինչը խիստ էական նշանակություն ունի պատժի տեսակն ու չափը որոշելու հարցում: Հանցագործությունը կատարվել է խմբի կազմում, հասարակական վայրում՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, ցերեկով, երբ առավել շատ մարդիկ են լինում, ստացած վնասվածքներից երեք անձ է մահացել, հանցագործության կատարման արդյունքում նաեւ մի քանի պատահական ավտոմեքենաների է հրազենային վնաս հասցվել եւ միայն երջանիկ պատահականությամբ այլ մարդիկ չեն տուժել կամ մահացել: Հանցագործությունը ամիսներ շարունակ մանրամասն պլանավորվել, նախապատրաստվել, ապա նոր միայն կատարվել է, ինչը ընդգծում է ամբաստանյալների անձի առավել բարձր վտանգավորությունը եւ վերջում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել եւ չեն զղջացել կատարվածի համար: Այս տեսանկյունից հարկ է նշել, որ ինչպես մեղադրողը, այնպես էլ երեք տուժողի իրավահաջորդները իրենց ճառերում շատ հստակ նշել են, որ ամբաստանյալների նկատմամբ նշանակվելիք միակ արդարացի պատիժը ցմահ ազատազրկումն է եւ դա հիմնավորում էին նաեւ նրանով, որ ամբաստանյալները երեք երիտասարդ տղաների են կյանքից զրկել, դրանով ոչ միայն վերջ դնելով նրանց կայնքին, այլեւ անտանելի ցավ եւ տառապանք պատճառելով երեք տուժողների ընտանիքի անդամներին, ծնողներին, կանանց եւ երեխաներին, որի արդյունքում դժբախտացրել են առնվազն երեք հայ ընտանիքների, անշրջելիորեն վերափոխել են նրանց կյանքը եւ զրկել երջանիկ լինելու զգացողությունից ու նույնսիկ երջանիկ լինելու հույսից: Հանցագործության հետեւանքով պատճառվել են ծանր հետեւանքներ, ինչը հանդիսանում է պատիժը եւ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք եւ որպիսի հանգամանքը դատարանը հաշվի չի առել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Երեմ Սարգսյանը պահանջեց՝ արդարադատության շահից ելնելով՝ բեկանել ու փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, երեք ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:

Սույն գործով բողոք է ներկայացրել նաեւ մեղադրող դատախազը՝ կրկին պահանջելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման: Դատախազն իր բողոքը կներկայացնի հաջորդ նիստին, որը տեղի կունենա մայիսի 6-ին:

Տպել
5041 դիտում

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը