Ճիշտ կլինի, որպեսզի հարգելի սեւազգեստ մայրերին ներկայացնեն իրենց փաստաբանները․ վարչապետ

Իրավիճակը ճիշտ հասկացեք: Կա նախաքննություն եւ կա կառավարություն: Որպեսզի առաջ գնանք, ճիշտ կլինի, որպեսզի հարգելի մայրերին ներկայացնեն իրենց փաստաբանները, որոնք կասեն, թե նախաքննության մեջ ինչն է սխալ եւ ինչն է արվել ոչ պատշաճ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում զոհված մի շարք զինվորների մայրերի՝ սեւազգեստ մայրերի խնդրին։ Վարչապետն ասաց, որ եթե փաստաբանները ներկայացնեն խնդիրը, դա կօգնի ճշմարտությունը բացահայտվելուն, եթե ինչ-որ բան այնպես չի արվել։

Բանակում ոչ մարտական պայմաններում զոհված մի շարք զինվորների մայրեր կառավարության դիմաց վերսկսել են իրենց բողոքի ակցիաները, քանի որ, ինչպես իրենք են պնդում, որդիների գործերի վերաբացում չի լինում կամ նախաքննությունը պատշաճ չի ընթանում:

Այս առնչությամբ Փաշինյանը հիշեցրեց, որ բողոքող մայրերի հետ ամիսներ առաջ արդեն ունեցել է հանդիպում-քննարկում, որից հետո հանձնարարել է գործերի ընթացքը ստուգել․

«Հանձնարարականի պատասխանը «նորմալ» է եղել: Երբ կոնկրետ բան չի մատնանշվում, դա այլ իրավիճակ է: Ես չեմ կարող նախաքննություն վարել, դա չի բխում իմ կարգավիճակից: Ես երաշխավոր եմ, բայց պետք է կոնկրետ ասվի, թե ինչն է այդ գործերում սխալ: Կռվան պետք է լինի»,-նշեց վարչապետը:

Տպել
763 դիտում

Մարտի 1-ի գործով Հովհաննես Ղազարյանն արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով

Ոստիկանները գրպանահատներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակները. (տեսանյութ)

Ընդդիմախոսներն ասում են՝ սուպերվարչապետություն պետք չէ, բայց թվում է՝ ենթագիտակցորեն դա են ցանկանում. ԿԳՄՍ նախարար

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն առերեսվել է իր և Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ

Հանդիպել են ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները. երկուստեք կարևորվել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

2019-ին ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 հազար 673 դրամ. ամենաբարձրը Սյունիքի մարզում է

Երեւանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել

Իջևանում 1.5 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Վարչապետը կիրակի օրը հրավիրում է երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Գանձաքարի անտառում հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. ԱԻՆ

Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է. ոստիկանություն

Ռեֆորմիստ Ռոհանին հեռանում է. Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթում են «բազեները»

Հրդեհ է բռնկվել Երևանի Մանթաշյան 17 հասցեի բնակելի տանը. փրկարարները դեպքի վայրում են

ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում է բուք. ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը

Իմ աչքերը միշտ արցունքով են լցվում այդ դեպքը հիշելիս. Զոդի վթարի գործով ամբաստանյալը ցավակցեց տուժող կողմին

Դասադուլ եւ գործադուլ Գյումրու թիվ 19 դպրոցում. մանկավարժներն ու ծնողները պայքարում են նախկին տնօրենի վերադարձի դեմ

Քաղաքացու գիտակցությունից է սկսվում մաքուր քաղաքը. Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարին

3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից