Ո՞նց կարող ա նման բան լինի. Սպիտակի մշակույթի տան տնօրենը պարզաբանում է ստեղծված իրավիճակը

«Ես չգիտեմ, թե այդ սխալը որտեղից է եկել, հաշվապահական սխալ է եղել, հետո պարզվեց՝ ավել ենք վճարել 1974թ-ից հետո ծնվածներին, որից հետո այդ հարցը մնաց, դրա համար էլ որոշեցինք վերականգնել այդ գումարը»,- Հժ-ի հետ զրույցում ասաց Սպիտակի մշակույթի տան տնօրեն Սամվել Մաթոսյանը՝ մեկնաբանելով ՀԺ-ում նախօրեին հրապարակված իրենց աշխատակից Ինգա Մարտիրոսյանի հնչեցրած ահազանգը:

Դիտարկմանը, որ աշխատակցուհին պատրաստակամություն է հայտնել հետ վերադարձնել, եթե իրեն որեւէ փաստաթուղթ տրամադրեն, տնօրենն ասաց. «Ոչ մի թուղթ էլ չի պահանջել, նման բան գոյություն չունի: Նա չգիտեմ հետո ում մոտ է խորհրդակցություն անցկացել ու ինչպես է դա ներկայացնում… հարցը քննարկվել է կոլեկտիվում, մյուսները, ովքեր ստացել էին՝ վերադարձրեցին, ինքը հրաժարվեց, ես զրուցեցի իր հետ, բացատրեցի, ասեց՝ այսօր ձեռքս չկա, վաղը կվերադարձնեմ, սակայն վերադարձնելու փոխարեն ինքը գնաց մարզպետարանի ֆինանսական բաժին եւ բողոք ներկայացրեց, որտեղից էլ զանգեցին քաղաքապետարանի բաժնի պետին»,-ասաց տնօրենը:

Սամվել Մաթոսյանը հերքեց նաեւ այն միտքը, թե 2016թ-ին մշակույթի տան բոլոր աշխատակիցներից 21 հազար դրամ է հավաքվել, որպեսզի փոխանցեն նախագահի վերահսկողական ծառայությանը՝ մշակույթի տանը ստուգումներ չիրականացնելու նպատակով. «Ո՞նց կարող ա նման բան լինի, ուրիշ բան եթե ասեր, որ եկել են, ստուգել են, էսինչ թերությունները հայտնաբերել են, մենք էլ չգիտես ինչ-ինչ կեղտոտ գործարքի ենք գնացել… նման բան չի եղել, ու մենք էլ չէինք կարող նման տեսակի գումար հավաքագրել ինչ-ինչ նպատակներով»:

Տնօրենը պարզաբանեց նաեւ այն, թե քաղաքապետը սպառնացել է լուծարել ՀՈԱԿ-ը, եթե աշխատակիցները ինքնակամ ազատման դիմումներ չգրեն. «Նման բան չի եղել, որովհետեւ ինքը սկանդալային իրավիճակ էր ստեղծել, փետրվարի 5-ին աշխատանքի չէր եկել, ծանուցում տվեցի…աշխատանքից ազատելու փոխարեն խիստ նկատողություն տվեցի, ու իր այդ բացակայության համար ինքը չվճարվեց: Երբ տեսավ ամսվա վերջ, որ աշխատավարձը պակաս է, հիստերիայի մեջ է ընկել, անպատվել հաշվապահին ու մյուսներին, որ իբր իրենք են ինձ դրդել, կոնֆլիկտը հասավ այնտեղ, որ քաղաքապետը կոլեկտիվի ժողով հրավիրեց, բայց չի ստիպել»:

Տնօրենը մեկնաբանեց նաեւ աշխատակցի այն մեղադրանքը, թե ինքը ՌԴ քաղաքացիություն ունի, 70 տարին լրացել է եւ իրավունք չունի աշխատելու որպես տնօրեն. «Ես շատ լավ եմ անում, որ ՌԴ-ից եմ թոշակ ստանում, ուր էր թե մեր բոլոր թոշակառուները բախտ ունենային ՌԴ-ից ստանային… ես երկքաղաքացի եմ, ես իրավունք ունեմ աշխատելու, թե ինչու եմ 70 տարեկան լինելով աշխատում որպես մշակույթի տան տնօրեն, դա իմ վաստակի արդյունքն է, 46 տարվա մանկավարժ եմ…»,-եզրափակեց տնօրեն Սամվել Մաթոսյանը:

Տպել
2102 դիտում

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր