ՀՀ թաեքվոնդոյի 2019 թ. առաջնությունն ընդհատվել է. կայացել է միայն կշռման արարողություն

Հայաստանի թաեքվոնդոյի 2019 թ. առաջնությունն ընդհատվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը: Մրցաշարը պետք է կայանար մարտի 16-ին «Դինամո ՄՀԿ»-ում: Կշռման արարողություն եղել է, սակայն մրցումներ՝ ոչ: Ղահրամանյանը նշեց, որ այդպիսի որոշում է կայացվել այն պատճառով, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը հայտարարել է, որ, եթե առաջնությունը բոյկոտողներ լինեն, նախարարությունը չի ընդունի արդյունքները: Բոյկոտեղներ եղել են: Ներկա ղեկավարության դեմ բողոքող մարզիկները որոշել են չմասնակցել:

«Պայմանավորվեցինք 1 շաբաթից, բայց կարող է՝ էլի տեղափոխենք կապված (խմբ. ֆեդերացիայի նախագահական) ընտրությունների հետ... 36 մարդ արդեն հայտը տվել էր, կշռվել էր, եթե իրենք էլ մասնակցեին, երեւի 40-41 հոգի լիներ, այնպես չէ, որ շատ հարց էր լուծելու, բայց այնտեղ էլ լավ մարզիկներ կան: Թող սպորտը շահի, ոչինչ, ուշ-շուտ....»,- ասաց նա:

Ֆեդերացիայում խառը իրավիճակ ստեղծվել է նախագահական ընտրությունների պատճառով: Նախկին նախագահը Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանն էր: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2018 թ. նոյեմբերին, ու մինչեւ հիմա ֆեդերացիայում ընտրություններ կազմակերպել չի ստացվում: Ժամկետները նշանակվում ու հետաձգվում են, քանի որ ֆեդերացիան բաժանված է 2 կողմի՝ գործող ղեկավարությունը եւ նրանց դեմ բողոքող կողմը: Ղահրամանյանը նշում է, որ ՀՀ առաջնություն կանացկացվի այն դեպքում, երբ ընտրությունների հարցով հստակություն լինի: Ըստ նրա՝ գուցե լինեն ընտրություններ, հետո ՀՀ առաջնությունը, գուցե պայմանավորվեն, ՀՀ առաջնությունն անցկացնեն, հետո ընտրությունները: Ընտրությունների ամսաթիվը, սակայն, նա հստակ նշել չի կարողանում:

«Ճշտում ենք, մոտակա ժամանակներս է լինելու: Կոնկրետ օր չեմ կարող ասել»,- ասաց նա:

Ընտրություններում այս պահին 2 թեկնածու կա: Նրանցից մեկը Դավիթ Պողոսյանն է: Նա ներկա ղեկավարության տարբերակն է: Ղահրամանյանի խոսքով՝ նախկին թաեքվոնդոիստ է, գործարար: Ներկա ղեկավարությունից բողոքողների թեկնածուն էլ Ահարոն Պապոյանն է, որը, ըստ նրանց, ռուսաստանահայ գործարար է, նույնպես նախկին թաեքվոնդոիստ:

Տպել
1701 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել