Մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչի օգնությամբ հափշտակության և փողերի լվացման համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություններ կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ մի շարք հարցումեր են կատարվել և ստացվել ՌԴ-ում գտնվող ընկերություններից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. ապրիլի 7-ից 2018թ. մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1988 թվականին, տարբեր կայքերից վարձակալել են «sms» հաղորդագրություններ ստանալու համար նախատեսված, մեկանգամյա օգտագործման վիրտուալ հեռախոսահամարներ, որոնց միջոցով ՀՀ-ում և ՌԴ-ում գործող էլեկտրոնային դրամավճարային համակարգերում գրանցել են մտացածին անձանց տվյալներով դրամապանակների հաշիվներ, իսկ համացանցի «ok.ru» կայքում՝ անհատական էջեր, որոնք նմանեցրել են նույն կայքի տարբեր օգտատերերի իրական էջերին՝ ներբեռնելով իրական էջերի լուսանկարները և անձնական տվյալները:

Վերոհիշյալ նմանակ էջերի միջոցով, իրական էջերի օգտատերերի անունից, նամակագրություն են վարել վերջիններիս էջերի «ընկերներ» բաժնում գրանցված անձանց հետ և նրանց քարտային հաշվներից գումարներ հափշտակելու նպատակով, խաբեությամբ, քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խնդրել և ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները՝ քարտային վավերապայմանները, ինչպես նաև՝ դրամական փոխանցումների հաստատման նպատակով քարտային հաշիվներին կցված հեռախոսահամարներին ուղարկված գաղտնաբառերը, որի արդյունքում հնարավորություն են ստացել կառավարել քարտային հաշիվները՝ ելքագրել և մուտքագրել գումարներ: 

Ձեռք բերված հիշյալ տվյալներն օգտագործելով՝ նրանք քարտապանների քարտային հաշիվներից ելքագրել ու հափշտակել են խոշոր չափերով գումարներ՝ դրանք փոխանցելով ՀՀ-ում գտնվող «ԻԴՐԱՄ»-ի դրամավճարային համակարգում նախապես գրանցած իրենց հաշիվներին:

Այնուհետև, հափշտակած գումարներն օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, այդ գումարներն «ԻԴՐԱՄ» հաշիվներից մի քանի անգամ փոխանցել են իրենց կողմից կառավարվող այլ քարտային հաշիվների և «ԻԴՐԱՄ» հաշիվների, ապա՝ ՌԴ-ում գտնվող «ՔԻՎԻ ԲԱՆԿ» ընկերության դրամավճարային համակարգում գրանցած հաշիվներին, որի արդյունքում գումարների արժույթը ՀՀ դրամից փոխարկվել է ՌԴ ռուբլու:

Բացի այդ, 31-ամյա տղամարդը հափշտակած գումարների օրինականացման նպատակով դրանց փոխանցումն ու փոխարկումն իրականացրել է նաև այն քարտապանների միջոցով, որոնց քարտային հաշիվներին գումարներ չեն եղել. մասնավորապես՝ նրանց քարտային հաշիվներին է փոխանցել հափշտակած գումարները և խնդրել է դրանք կանխիկացնել ու վճարային տերմինալների միջոցով փոխանցել իր «ՔԻՎԻ» հաշիվներին:

Քննությամբ պարզվել է, որ 31-ամյա կինը 2017թ. ապրիլի 7-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում թվով վեց քաղաքացիների քարտային հաշիվներից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.742.540 ՀՀ դրամ գումար, իսկ 31-ամյա տղամարդը՝ 2017թ. հոկտեմբերի 2-ից 2018թ. մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում թվով հինգ քաղաքացիների քարտային հաշիվներից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.797.910 ՀՀ դրամ գումար, որոնք նրանց կողմից օրինականացվել և դրանից հետո փոխանցվել են իրենց կողմից օգտագործվող քարտային հաշվիներին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն և կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
1402 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է