Ես չեմ պատկերացնում, որ երբեւէ պետք է գնամ Ղարաբաղ, եւ այնտեղ ծառայող իմ տղայի մորը եւ քույրերին չտանեմ ինձ հետ

Ես չեմ պատկերացնում, որ երբեւէ պետք է գնամ Ղարաբաղ, եւ այնտեղ ծառայող իմ տղայի մորը եւ քույրերին չտանեմ ինձ հետ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն քննարկումներին, որ իր ընտանիքը հաճախ իր հետ գնում է տարբեր աշխատանքային այցերի։

Փաշինյանը խոսեց Ստեփանակերտ կատարած այցից․

«Ես գիտեի, որ շատ կարեւոր տեքստ պետք է ասեմ Ստեփանակերտում, ես այդ տեքստի վրա աշխատում էի, եւ դա շատ նուրբ իրավիճակ էր, եւ ինձ համար շատ կարեւոր են եղել էն խոսակցությունները, որ ես ունեցել եմ սեղանի շուրջ՝ իմ զինվոր տղայի, զինվորի մոր, զինվորի քրոջ հետ նստած։ Փորձել եմ իրենց զգացողությունները հասկանալ ղարաբաղյան հարցի ընթացիկ իրավիճակի մասին»,-նշեց Փաշինյանը։

«Գուցե աբսուրդ հնչի, բայց ինձ համար շատ կարեւոր է՝ բանակցություններից առաջ, ասենք՝ նախորդ օրը, մի պահ կարող եմ որոշել, որ այդ գիշերը, օրինակ, Արփին պետք ա իմ ծոցը քնի, որովհետեւ դա ինձ համար կարեւոր է։ Էս ամենն օդից ընկած չէ, էս ամենն ունի կոնտեքստ»,- ընդգծեց վարչապետը՝ ասելով, որ իր համար իր ընտանիքը շատ կարեւոր է․

«Եւ Հայաստանում յուրաքանչյուրի համար իր ընտանիքը կարեւոր է։ Ես հասկանում եմ, որ իմ ընտանիքը հանրային ուշադրության կենտրոնում է, եւ հավաստիացնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը դա հասկանում է։ Եւ հավաստիացնում եմ, որ մենք մեր այսօրվա կարգավիճակը չենք չարաշահել»։

Տպել
1710 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում