Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի մասին հայտարարությունները մարտահրավեր չեն, այլ երկխոսության հրավեր․ Նիկոլ Փաշինյան

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Ես անկեղծ ասեմ, այն, ինչ հրապարակային ասվում է, դա նորություն չէ ո՛չ Մինսկի խմբի համանախագահների համար, ո՛չ էլ ադրբեջանցի մեր գործընկերների համար։ Որովհետեւ այն, ինչ ասել ենք այս ընթացքում՝ բոլոր շփումներում, այդ օրակարգը ես առաջադրել եմ։ Դա նույն օրակարգն է, որը ձեւավորվել է 2018 թվականի մայիսին։ Այդ օրակարգի սպասարկումը մենք շարունակում ենք, եւ ուզում եմ արձանագրել մի կարեւոր նրբություն․ ես, ինչպես արդեն Ստեփանակերտում հայտարարեցի, սա ոչ քմահաճույք է, ոչ նախապայման, մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ եւ փորձելու ենք այս քննարկումը շարունակել փաստարկների դաշտում»,-նշեց Փաշինյանը։

Նա ասաց, որ բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք․

«Հայաստանը ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել դիմացինին, փորձել հասկանալ դիմացինին, եւ մենք նույնը ակնկալում ենք նաեւ իրենցից։ Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող են գնահատել չափից դուրս կարծր, մենք կարող ենք մեղմացնել, բայց նույն ակնկալիքը մենք պետք է ունենանք նաեւ մեր գործընկերներից, որովհետեւ խոսակցություն, հակառակ դեպքում, տեղի չի ունենա»։

Փաշինյանն ասաց, որ նմանատիպ առաջին հայտարարությունն ինքն արել է, ըստ էության, Ազգային ժողովում՝ որպես վարչապետի թեկնածու եւ նաեւ վարչապետ ընտրվելուց հետո՝ Ստեփանակերտում․

«Այս հայտարարությունները մարտահրավեր չեն, սրանք երկխոսության հրավեր են, սրանք երկխոսության գործընթաց են եւ այդ երկխոսությունը նոր չի սկսվել։ Այդ երկխոսությունը սկսվել է Դուշամբեում, շարունակվել է Սանկտ Պետերբուրգում, այդ երկխոսությունը տեղի է ունեցել Դավոսում։ Մենք չենք պատկերացնում մի ռեժիմ, որ կողմերից որեւէ մեկը ասի՝ ես երկխոսությունից հրաժարվում եմ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դա տրամաբանական մոտեցում չի լինի, բնականաբար, մենք էլ երկխոսությունից չենք հրաժարվի եւ այդ երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկները, ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկներին․

«Կարծում եմ, որ կառուցողական եւ արդյունավետ լուծումը կամ շարունակությունը հենց այս տրամաբանության շրջանակում պետք է լինի»- եզրափակեց վարչապետը։

Տպել
1822 դիտում

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել