Սա էր պակաս. վագրը կուչ է գալիս

19/03/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 18-ի համարում

Երբ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անփառունակ ավարտից հետո տեղի ունեցած ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը գլխիկոր պտտեցնում էր գարեջրի բաժակը, հավանաբար գիտեր, որ գազի թանկացումը կարող է աղետալի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Գիտեր, բայց չէր ասում: Եւ ընդհանրապես, չնայած գազի գնի բարձրացման մասին Ռուսաստանը հայտարարել է անցած տարեվերջին, սակայն անցած երեք ամիսներին տնտեսության վրա դրա ազդեցության մասին պետական որեւէ կառույցի կողմից որեւէ ամբողջական, համալիր վերլուծություն չի ներկայացվել: Այսինքն` մենք դեռեւս չգիտենք, թե ի վերջո որքանով է մեր տնտեսությունը պատրաստ դիմակայել հիմնական էներգակիրներից մեկի արժեքի կրկնակի բարձրացմանը:

Իսկ այս լռությունը թերեւս պայմանավորված է նրանով, որ իրականությունը, մեղմ ասած, ձեռնտու չէ իշխանություններին, քանի որ նրանց ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի սիրած երկնիշ տնտեսական աճի հեռանկարը գազի թանկացումից հետո չափազանց մշուշոտ է դարձել: Երբ անցած շաբաթ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մասամբ բավարարելով «Հայռուսգազարդի» հայտը, հաստատեց գազի նոր սակագները, հանձնաժողովի որոշումը ներկայացվեց որպես հերոսական քայլ, այն իմաստով, որ բնակչությանը մատակարարվող գազի գինը հնարավորինս քիչ բարձրացավ, այն դեպքում, երբ արդյունաբերական սպառողների համար սահմանվեց «Հայռուսգազարդի» ներկայացրածից էլ մի փոքր բարձր սակագին: Թե ինչպես կարձագանքի այս փոփոխությանը արդյունաբերությունը` ամբողջությամբ վերցրած, դեռեւս հայտնի չէ:

Սակայն այսօր արդեն կարելի է խոսել արդյունաբերական առանձին ճյուղերի մասին, որոնք ի սկզբանե համարվում էին գազի թանկացման առաջին «զոհերը»: Օրինակ` մոտ երկու շաբաթ առաջ հրավիրված մամուլի ասուլիսում առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության բնօգտագործման էկոնոմիկայի եւ հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը հայտարարել էր, թե գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում արտադրվող ցեմենտը կթանկանա շուրջ 15 տոկոսով: Սա պետական պաշտոնյայի կողմից գազի թանկացման վերաբերյալ հազվադեպ կոնկրետ գնահատականներից էր: Պարզվում է, սակայն, որ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը իր հաշվարկներում չափազանց համեստ է գնահատել վառելիքի թանկացման ազդեցությունը ցեմենտի արտադրության վրա:

Հայաստանում գործող ցեմենտի երկու գործարանների ներկայացուցիչներն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ ցեմենտի գնի թանկացումը միանշանակ 15 տոկոսից բարձր կլինի: Օրինակ` «Միկա-ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն ասում է, որ գուցե թանկացումը սահմանափակվեր 15 տոկոսով, եթե հաշվի առնվեր միայն գազի գնի բարձրացումը: Սակայն բացի գազից, թանկանալու են ցեմենտի արտադրության մեջ օգտագործվող գրեթե բոլոր ատրիբուտները` սկսած էլեկտրաէներգիայից, վերջացրած կոմպլեկտավորող նյութերով: Բանն այն է, որ այն գործարանները, որոնցից ցեմենտ արտադրողները գնում են իրենց արտադրության մեջ օգտագործվող նյութերը, նույնպես աշխատում են գազով, եւ նրանք եւս պատրաստվում են թանկացնել իրենց արտադրանքը: Կոնկրետ ցեմենտի արտադրության մեջ, ըստ Նաիրա Մարտիրոսյանի, էներգակիրների` գազի եւ էլեկտրաէներգիայի բաղադրիչի տեսակարար կշիռը շուրջ 60 տոկոս է, որից 35-40 տոկոսը բաժին է ընկնում գազին:

Եւ չնայած «Միկա-ցեմենտում» դեռեւս վերջնական հաշվարկ չեն արել գնի թանկացման վերաբերյալ, սակայն տիկին Մարտիրոսյանն ասում է, որ ցանկացած հաշվարկի դեպքում էլ թանկացումը կգերազանցի 15 տոկոսը: Գրեթե նույն իրավիճակն է Հայաստանի մյուս ցեմենտի գործարանի` «Արարատցեմենտի» պարագայում: Ըստ «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն («Արարատցեմենտը» վերջինիս կազմում է) Սեդրակ Առուստամյանի, չնայած իրենք նույնպես դեռ չեն ավարտել արտադրանքի թանկացման վերաբերյալ հաշվարկները, սակայն միանշանակ է, որ ցեմենտի գնի բարձրացումը չի կարող սահմանափակվել 15 տոկոսի շրջանակներում:

Ընդ որում, եթե «Միկա-ցեմենտի» տնօրենը վստահ է, որ գների թանկացումը չի ազդի իրենց արտադրանքի իրացման ծավալների վրա (դա Նաիրա Մարտիրոսյանը պայմանավորում է Հայաստանում ընթացող լայնածավալ շինարարությամբ), ապա Սեդրակ Առուստամյանն ասում է, որ թանկացման պատճառով հնարավոր է կասկածի տակ դրվի ցեմենտի արտահանումը Իրան եւ Վրաստան: Սա այն դեպքում, երբ «Արարատցեմենտի» արտադրանքի 50 տոկոսը ներկայումս արտահանվում է: Մի խոսքով, գազի թանկացման բացասական հետեւանքները գնալով ավելի տեսանելի են դառնում: Ցեմենտի արտադրությունը ոլորտներից ընդամենը մեկն է, որ իր վրա զգալու է այդ բեռը: Այնպես որ, բացառված չէ, որ որոշակի ժամանակ հետո Հայաստանը հայտնվի միանգամայն այլ տնտեսական իրադրությունում: Եւ մեր տնտեսության մասին իրենց դիրքորոշումները պետք է փոխեն ոչ միայն տնտեսական ոլորտի պաշտոնյաները, այլեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Թռչող վագրը կարող է եւ «պպզել»:           

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1897 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում