ԿԲ-ն ներկայացրել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման ժամանակագրությունը

18/03/2019 schedule17:44

Հայաստանի կենտրոնական բանկը ներկայացրել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման ժամանակագրությունը։  

Ստորև ներկայացված միջազգային փաստաթղթերը նախատեսում են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ դրույթներ. 

  • «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի 2004թ. Կոնվենցիա

Հոդված 54, մաս 1, կետ (c)

ՀՀ կողմից վավերացվել 08.03.2007թ.առանց վերապահումների,

 Հասանելի է հետևյալ հղմամբ 

  • «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի05.2005թ. կոնվենցիա (Վարշավայի կոնվենցիա)

Հոդված 23, մաս 5

ՀՀ կողմից վավերացվել է 02.06.2008թ առանց վերապահումների,

Հասանելի է հետևյալ հղմամբ 

  • Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային ստանդարտներ, ՖԱԹՖ հանձնարարականներ, 2012թ.

Հանձնարարական 4, 38

Հանձնարարականների ստանձնումը բխում է ՀՀ-ի՝ Եվրախորհրդի անդամակցությունից

Հասանելի է հետևյալ հղմամբ 

  • ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվություն, 2018թ

Էջեր 124, 131

 Հասանելի է հետևյալ հղմամբ 

  • «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի դրույթներին Հայաստանի համապատասխանության գնահատման հաշվետվություն, 2016

Էջ 26-27, կետեր 77, 81

Հասանելի է հետևյալ հղմամբ 

  • ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվություն, 2015թ.

Էջ 42, Անմիջական արդյունք 8, կետ 3,

Հասանելի է հետևյալ հղմամբ

Միջգերատեսչական հանձնաժողովի կայացրած որոշումները.

  1. 03.2011թ. կայացված 25-րդ նիստի արձանագրություն.
  2. Ընդունել ի գիտություն` Վարշավայի կոնվենցիայի` բռնագրավման մասին դրույթների իմպլեմենտացման վերաբերյալ տեղեկատվությունը:
  3. Արձանագրել, որ վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ, որի անդամները պետք է լինեն համապատասխան մասնագիտական կրթությամբ:
  4. Հանձնարարել ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին նամակով դիմել համապատասխան գերատեսչություններին` ներկայացնելով աշխատանքային խմբում ընդգրկվելիք անձանց վերաբերյալ չափանիշները և առաջարկելով իրենց կողմից ներկայացնել թեկնածուներ:
  5. 03.2012թ կայացված 26-րդ նիստի արձանագրություն.

8.1. Ընդունել ի գիտություն Վարշավայի կոնվենցիայի` բռնագրավման մասին դրույթների իմպլեմենտացման աշխատանքները իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը:

8.2. Հաշվի առնելով, որ Վարշավայի կոնվենցիայի` ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի վրա գույքի օրինականության ապացուցման պարտականությունը դնելու մասին,  ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավումը առանց մեղադրական դատավճռի իրականացնելու վերաբերյալ դրույթները երկարատև և մանրակրկիտ  քննարկումների կարիք ունեն` հանձնարարել աշխատանքային խմբին` շարունակել աշխատանքները վերոհիշյալ երկու դրույթների ընդունման նպատակահարմարության վերաբերյալ:

  1. 09.2013թ կայացված 28-րդ նիստի արձանագրություն.

2.1. Ընդունել ի գիտություն «Վարշավայի կոնվենցիայի ինքնագնահատման արդյունքների վերաբերյալ»  տեղեկանքը:

2.2. Արձանագրել, որ Վարշավայի կոնվենցիայի ինքնագնահատման արդյունքներով կոնվենցիայի որոշ դրույթներին ՀՀ օրենսդրության անհամապատասխանության և մասնակի համապատասխանության հարցերը կքննարկվեն և համապատասխան առաջարկներ կներկայացվեն 2014թ. Կողմերի համաժողովի կողմից Վարշավայի կոնվենցիայի դրույթներին ՀՀ համապատասխանության գնահատումից հետո:

Ծանոթագրություն: Հաշվի առնելով, որ 2015թ. իրականացվելու էր ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատումը՝ ուստի սույն կոնվենցիային ՀՀ համապատասխանության գնահատումը հետաձգվել և իրականացվել է 2016թ., որպեսզի գնահատելիս հաշվի առնվեն 2015թ. ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքները:

  1. 04.2016թ. կայացված 32-րդ նիստի արձանագրություն

     2.1. Հաստատել «ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների լուծման միջոցառումների ծրագիրը»:

Ծանոթագրություն: Միջոցառումների ծրագրի 37-րդ կետով նախատեսվում է իրականացնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի միջազգային փորձի ուսումնասիրություն և արդյունքները ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողովին:

ՀՀ գերատեսչությունների հետ նամակագրություն

13.02.2017թ. թիվ 23-06/000276-17 ՖԴԿ գրություն՝ հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին, պատճենը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանին,ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ Սերժիկ Ավետիսյանին

«Միջոցառումների ծրագրի 37-րդ կետի համաձայն՝ անհրաժեշտ է դիտարկել ՀՀ-ում առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը: Նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից իրականացվել է վերը նշված ինստիտուտը ներդրած երկրների փորձի ուսումնասիրությունը (կից ներկայացվում է):

Առաջարկում ենք առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի՝ ՀՀ-ում ներդրման հնարավորությունների, ներառյալ՝ հնարավոր սահմանադրական կամ այլ օրենսդրական խոչընդոտների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիրքորոշումները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ որպես սույն միջոցառման առաջին կատարողի, իսկ պատճենը՝ ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին»

  1. 06.2017թ կայացված 33-րդ նիստի արձանագրություն.

2.2       Առաջարկել Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի 37-րդ և 38-րդ կետերի կատարման համար պատասխանատու գերատեսչություններին (ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ վճռաբեկ դատարան, ՀՀ ֆինանսների նախարարություն) ներկայացնել իրենց դիրքորոշումը ՀՀ արդարադատության նախարարություն 1-ամսյա ժամկետում: ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին առաջարկել 2-շաբաթյա ժամկետում  վերը նշված կետերով նախատեսված միջոցառումների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը ուղարկել շահագրգիռ իրավապահ մարմիններին (ՀՀ ԿԱ ոստիկանություն, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե)՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կարծիք տրամադրելու նպատակով: Արձանագրել, որ առաջարկությունները ստանալուց հետո ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է կազմակերպել լրացուցիչ քննարկումներ, որից հետո ինստիտուտների ներդրման հնարավորության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կներկայացվի Միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:

19.06.2017թ. թիվ 23-06/001342-17 ՖԴԿ գրություն հասցեագրված՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանին,ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սուրեն Բաղդասարյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին, Պատճենը՝ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին

«Ինչպես գիտեք, սույն թվականի հունիսի 1-ին Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի (Միջգերատեսչական հանձնաժողով) նիստում քննարկվել է վերջինիս կողմից հաստատված միջոցառումների ծրագրերի կատարման ընթացքը: Քննարկման արդյունքում որոշվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի 37-րդ (առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում) և 38-րդ (կալանադրված, առգրավված և բռնագրավված գույքի կառավարում) կետերով նախատեսված միջոցառումների միջազգային փորձի ուսումնասիրության առնչությամբ ստանալ շահագրգիռ իրավապահ մարմինների դիրքորոշումը:

Կից Ձեզ ենք ներկայացնում վերը նշված ինստիտուտների միջազգային փորձի ուսումնասիրությունը և խնդրում ենք 1-ամսյա ժամկետում Ձեր առաջարկությունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ որպես նշված միջոցառումների առաջին կատարողի»

  1. 11.2018թ կայացված 34-րդ նիստի արձանագրություն.

1.2.1    Հավանություն տալ «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցում» և «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձում» հայեցակարգերին

1.2.2    Առաջարկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ», «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձում» հայեցակարգերի մասին առաջարկություններ ունենալու պարագայում դրանք եռօրյա ժամկետում ներկայացնել աշխատանքային խմբին՝ անհրաժեշտության դեպքում հայեցակարգերը լրամշակելու և կրկին շրջանառելու նպատակով:

1.2.3    Հայեցակարգերը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով համապատասխան իրավական ակտերի նախագծեր մշակող աշխատանքային խմբի ձևավորման համար: ՀՀ վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խմբում ընդգրկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

ՀՀ վարչապետի 17.01.2019թ. N 45-Ա որոշմամբ հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի հետևյալ նոր կազմը.              

  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)
  • ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
  • ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
  • ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
  • ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
  • ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
  • ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
  • ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ)
  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
  • ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)
  • ՀՀ վարչապետի օգնական
  • Հայաստանի Հանրա­պետությունում Ինտերպոլի ազգային-կենտրոնական բյուրոյի պետ (համաձայնությամբ)
  • Հայաստանի բանկերի միություն ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
  • ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար, համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի 01.03.2019թ. N 195-Ա որոշմամբ ստեղծվել է  աշխատանքային խումբ "Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ" և "Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ" հայեցակարգերով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու և ՀՀ վարչապետի աշխատակազմ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման փաթեթ ներկայացնելու նպատակով: Աշխատանքային խմբի կազմը հետևյալն է.

  • ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ "աշխատանքային խմբի ղեկավար"
  • ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
  • ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
  • ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ "համաձայնությամբ"
  • ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ "համաձայնությամբ"
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի տեղակալ
  • ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար համաձայնությամբ
  • ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ "համաձայնությամբ"
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար "համաձայնությամբ"
  • ՀՀ դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետ "համաձայնությամբ"
Տպել
3765 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին