Վթարվել է Ախթալայի ԼՀԿ-ի պոչատարը. պոչանքները փողոց են լցվել

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին սպասարկող ու Մեծ Այրումում գտնվող «Նահատակ» պոչամբարի խողովակաշարը շաբաթ օրը կրկին վնասվել է, ինչի հետեւանքով պոչանքները լցվել են Արամյանցի դղյակից դեպի Ախթալա իջնող ճանապարհահատված: Արդեն երեկ վթարի հետեւանքները գործարանի աշխատակիցները փորձել էին ջրցան մեքենաներով վերացնել, սակայն ակնհայտ է, որ վթարն ու դրա հետեւանքով առաջացած արտահոսքը տեղի էր ունեցել մի քանի հատվածում:

Հենց այս խողովակներով է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքը տեղափոխվում պոչամբար:

Ախթալայի ԼՀԿ-ի աշխատակիցները լրագրողներին հայտնել են, որ ղեկավարությունը տեղում չէ: Աշխատակիցները նաեւ նշել են, որ խողովակաշարի վթարը հավանաբար տեղի է ունեցել հարվածի հետեւանքով:

Ախթալայի «Սվինեց» թաղամասով հոսող Ախթալա գետակի հարեւանությամբ բնակվողների խոսքով՝ գետը հաճախ է փոխում իր գույնը, ինչը հետեւանք է մեծ քանակությամբ պոչերի առկայության. «Մեկ շատ է գալիս, մեկ քիչ է գալիս, գնացեք ինքներդ տեսեք, թե ինչքան նստվածք կա ջրի մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց թաղամասի բնակչուհի Սեդա Աթանեսյանը:

«Էկոլուր»-ի հետ զրույցում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի արտաքին կապերի գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանն ասել է, թե տեղի ունեցածը տեխնիկական խնդիր է՝ իրենց հետ կապ չունեցող. «Տեխնիկական խնդիր է, մեզ հետ կապ չունեցող, Աստծո ձեռքի գործ է եղել, վերևից քար է ընկել, ջարդել խողովակը, պլաստմասից խողովակ է: Փոքր Այրում գյուղ չհասած հատվածում է, այնտեղ տեղ կա, քարեր են թափվում, այդպես լինում է: Առանձնապես մեծ բան չի գնացել, հիմա մաքրման աշխատանքներն ավարտվում են»:

Նկատենք, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքների պատճառով պոչամբար տեղափոխող խողովակաշարի վրա հաճախակի են վթարներ արձանագրվում, որի մասին բազմիցս ահազանգել են թե՛ բնակիչներն ու թե՛ բնապահպանները: Նախորդ տարի էլ դպրոցի հարակից տարածքով անցնող խողովակաշարն էր պայթել՝ պոչանքներով պատելով դպրոցի ամբողջ տարածքը:

Տպել
2091 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս