ՀՀ Շախմատի ֆեդերացիայից չեն մեկնաբանում իրենց ուղղված մեղադրանքները

Հայաստանի Շախմատի ֆեդերացիան չի մեկնաբանում միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի ամուսնու՝ Արման Գալոյանի խոսքերը: Արման Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ սկսվել է Լիլիթ Գալոյանի հայցի քննությունն ընդդեմ շախմատային ֆեդերացիայի: Արման Գալոյանի խոսքով՝ Շախմատի ֆեդերացիան «ապօրինի, կեղծ փաստաթղթերի հիման վրա որոշումներ է կայացրել»:

Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանին վրդովեցրել էին Արման Գալոյանի խոսքերը: «Հայկական ժամանակ»-ին նա ասել էր՝ Արման Գալոյանի մեղադրանքներն անհիմն են, սակայն ՀԺ-ի առաջարկը պաշտոնապես մեկնաբանել Գալոյանի խոսքերը նա մերժեց:

Ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը եւս հրաժարվեց մեկնաբանություն տալ: Նա նշեց, որ դատ է ընթանում եւ թող դատարանը որոշի:

Ավելի վաղ տեղի ունեցածի մասին Լիլիթ Գալոյանը խոսել էր «Հայկական ժամանակ»-ի հետ: Նա նշել էր, որ 2018 թ. մայիսին ընտրանու կազմը որոշվել է նոր կանոններով, սակայն, ըստ Գալոյանի, նրանք, ովքեր նոր ձեւաչափ են սահմանել, թիմերի կազմավորման կարգը փոփոխելու՝ նոր կարգ ներդնելու իրավունք չեն ունեցել:

Տպել
877 դիտում

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև մարդու իրավունքների հարցերին նվիրված խորհրդակցություններ են կայացել

Քիմ Քարդաշյանը հրապարակել է անմոռուկի լուսանկար ու գրառում կատարել

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

Իջեւանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա եւ մարմնական վնասվածքներ պատճառել. կենդանին գրանցված է Կարմիր գրքում

Աղիտու և Ույծ գյուղերի հարակից սարում բռնկված հրդեհը ինքնամարվել է

Ագուերոն, Դիբալան եւ Պարեդեսն աջակցել են City of Smile-ին, հիմնադրամին նվիրել են ստորագրություններով մարզաշապիկ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ

Ավարտվեց Եվրո 2020-ի որակավորման փուլը. հայտնի են 20 մասնակիցներ. 4-ը դեռ պետք է որոշվեն

ԿԲ նախագահը մեկնել է Պրահա՝ մասնակցելու կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի նիստին

Հարավկովկասյան երկաթուղին և GPM Gold-ը ստորագրել են պայմանագիր՝ ոսկու հանքաքարը երկաթուղով փոխադրելու մասին

Սյունիքի նախկին մարզպետին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ

1 օրում գրանցվել է 18 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ է տուժել. ոստիկանության ամփոփագիրը

Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. փաստաբան

Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ զեկույց

Գեղարքունիքի մարզի «Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով

Երևանի Ազատության պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել

Ես չեմ պատրաստվում ԼՂՀ բանակցություններում կիրառել ՀՀ ոչ մի նախորդ նախագահի բանաձեւ. վարչապետը՝ Արցախի հարցի մասին

Արդարադատության նախարարությունը կատարելագործում է հայտարարագրման ինստիտուտը

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, ոչ մի տեսակ կապ այժմ չկա. վարչապետ

Տարօրինակ կլիներ այս թեմայով Ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծել. վարչապետը՝ Նժդեհի մասին հարցին ի պատասխան