Անչափահասների գործերով լավագույն ծառայող է ճանաչվել Արամ Հովհաննիսյանը (տեսանյութ)

17/03/2019 schedule20:30

Ոստիկանության հատուկ հանձնաժողովը 2018 թվականի անչափահասների գործերով լավագույն տեսուչ է ճանաչել Արամ Հովհաննիսյանին: 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ոստիկանության մայորին Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտները վերաբերվում են, ինչպես հոգատար մանկավարժներից մեկին, որը ծրագրված դասերին զուգահեռ խոսում է իրենց հետ նաև բացասական երևույթներից, հանցավոր արարքներից զերծ մնալու անհրաժեշտությունից: Օրինակ, նրանցից քչերը գիտեն, որ կռփազենքը, դանակների որոշ տեսակներ սառը զենք են համարվում, որ չի կարելի դրանք գործածել, առավել ևս` դպրոց բերել: Չգիտեն նաև համակարգչային խաղերից կախվածության վնասակար հետևանքների մասին. թեմաներ, որոնց դպրոցական տեսուչներն իրենց գործառութային պարտականություններից ելնելով հաճախ են անդրադառնում: 

Դասամիջոցին Հովհաննիսյանը մանրամասնեց, թե աշակերտների շրջանում կանխարգելիչ ինչպիսի միջոցառումներ են իրականացվում, նաև` ինչ դերակատարություն ունի ոստիկանության տեսուչը դպրոցում:

«Անչափահասների հետ աշխատանքը հաճելի, բայց միևնույն ժամանակ խիստ պատասխանատու աշխատանք է: Մեկի հետ պետք է կարողանաս ընկեր լինել, մյուսի հետ շփվես ծնողի կամ ուսուցչի նման: Անհրաժեշտ է հետևել որպեսզի չլինեն դասերից չարամտորեն խուսափող, աշակերտներ, չվնասեն դպրոցի գույքը, հեռու մնան վնասակար սովորություններից, չկռվեն: Հանդիպում-զրույցների ժամանակ աշխատում ենք բարձրացնել աշակերտների իրավագիտակցությունը, բացատրում ենք նրանց իրավունքներն ու պարտականությունները»,-ասաց Հովհաննիսյանը:

Ոստիկանության հետ համագործակցության արդյունավետությունից ու Արամ Հովհաննիսյանի ծառայությունից իրենց գոհունակությունն էին հայտնում թե՛ ուսուցիչները, թե՛ դպրոցի տնօրենը:

Սակայն նրա գործառութային պարտականությունները միայն դպրոցական տեսուչի աշխատանքով չի սահմանփակվում: Բաժնում հերթապահելիս ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգը ստանալուն պես նա դեպքի վայր է մեկնում, զրուցում տուժողի հետ, պարզում հանգամաներն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկում:
Մի բան ակնհայտ է. միայն ծառայողական բարձր ցուցանիշների դեպքում կարող է ոստիկանը համարվել լավագույնը: «Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ Արամ Հովհաննիսյանը համակարգում ծառայում է 2001 թվականից, վայելում է կոլեկտիվի հարգանքը, երբեք անհարկի չի բացակայի, չի ուշանա: Պարտաճանաչ, կարգապահ ծառայող է: 2018 թվականի ընթացքում Հովհաննիսյանը բացահայտել է հանցագործության 41 դեպք, այդ թվում գողության, ծանր մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անձի առևանգման, հայտնաբերել է նաև հետախուզվողների: Երբևէ չի եղել, որ որևէ մեկը դժգոհի նրա աշխատանքային գործունեությունից»,- բնութագրում էր անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանը:

Ղեկավարների գովեստի խոսքերին հակառակ` Հովհաննիսյանն իր ծառայության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: «Աշխատանքի բնույթն է այդպիսին,- ասում է,- որին տասնյոթ տարի է զինվորագրվել եմ: Որպես ժամկետային զինծառայող նախ ծառայել եմ ոստիկանության զորքերում: Այնուհետև ծառայությունս շարունակել ոստիկանության համակարգում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում, որպես անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ աշխատում եմ 2016 թվականից: 

Սիրում եմ իմ աշխատանք հատակապես աշակերտների հետ հետաքրքիր է, բայց անընդահատ իմացածդ կատարելգործելու անհարժեշտություն կա: Ինչ վերաբերվում է լավագույն անչափահասների գործերով տեսուչի կոչմանը, ինչ խոսք նման պարգևներն պարտավորեցնում են ավելի լավ ծառայել»:

Արամ Հովհաննիսյանի մասին դրական էին խոսում նաև գործնկերները. «Երբեք չի ուշանա և չի ուշացնի իրեն մակագրված որևէ պատասխան-գրություն»,- ասում էին հերթապահ մասում: Իսկ մեզ մնում է անչափահասների գործերով տարվա լավագույն տեսուչին մաղթել նոր հաջողությություներ, անվտանգ ծառայություն:

Տպել
2229 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում