Մենք չենք անելու որեւէ բան, որը բանակցություններում փակուղի է տանելու․ Զոհրաբ Մնացականյան

Մենք չենք անելու որեւէ բան, որը բանակցություններում փակուղի է տանելու, որովհետեւ մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Սա շատ էական հարց է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ մենք շատ վճռական շարժվում ենք այդ ուղղությամբ․

«Այստեղ հարցը վերաբերում է կոնկրետ պրագմատիկ, սկզբունքային հարցին՝ ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի որոշիչ ձայն եւ ներգրավվածություն։ Սա նորություն չէ։ Դրան զուգահեռ, որպեսզի մենք արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացը առաջ տանելու ուղղությամբ, պետք է ընդունել, որ այդ որոշիչ ձայնի արտահայտումը, ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնվի այն առումով, որ կարողանանք բանակցային գործընթացում արդյունավետ աշխատել»,-նշեց ՀՀ արտգործնախարարը։

Վերջինս ասաց, որ մենք այսօր բանակցում ենք եւ՛ Լեռնային Ղարաբաղի հետ, եւ՛ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ, եւ այս առումով ավելի արդյունավետ է, որ մենք կարողանանք բանակցային գործընթացը համալրել այնպես, որպեսզի արդյունավետության առումով կարողանանք ապահովել գործընթացի համապարփակությունը․

«Սա սկզբունքային հարց է, սա նախապայման չէ, եւ մենք ցանկանում ենք շարունակել, քննարկել եւ գտնել լուծումներ»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Տպել
339 դիտում

Դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի․ Ծառուկյանը վիրավորեց լրագրողին

Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին․ ՊՆ փոխնախարար

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն. ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Բեթթին նկարահանվել է HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» նախագծում

Օրենսդիրները մի շարք օրինագծեր են ընդունել

Միջնաժամկետ ծախսային ծրագիրը առանձնացրել է որակյալ կրթության և մատչելիության ապահովումը. Արևիկ Անափիոսյան

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի երկխոսությանը. Բոլթոն

Վանեցյանը լուսանկարվել է Դել Բոսկեի հետ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը

Ապրիլի 16-ը կնշվի որպես Հայ կինոյի օր. ԱԺ-ն ընդունեց օրենսդրական նախաձեռնությունը

Ոստիկանները կեղծ 5000-անոցներ իրացնողների են հայտնաբերել (տեսանյութ)

Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու. Արթուր Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

Քոչարյանի գործով դատավորին կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. գլխավոր դատախազը ձգձգելու միտում է տեսնում

ԱԻՆ-ը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում մայրաքաղաքի առավել հրդեհավտանգ տարածքներում

ՀՀ 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքներ

ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (տեսանյութ)

Պապի տան տանիքից իրեր հանելիս ինքնաձիգ, 99 հատ փամփուշտ է հայտնաբերել, հանձնել ոստիկաններին

Երեւանի, Եղեգնաձորի եւ Մալիշկա գյուղի բնակելի հատվածներից 5 գյուրզա, 1 սահնօձ է հայտնաբերվել ու տեղափոխվել

Դատարան ժամանեցին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, ՀՀ գլխավոր դատախազը