ՀՖՖ-ն հայտնում է, որ չի խոչընդոտում Red Eagles-ին, այլ գործում է ըստ տոմսային քաղաքականության

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ չի խանգարում Red Eagles ֆան-ակումբի գործունեությանը: Երեկ՝ մարտի 14-ին, ֆան-ակումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի, ֆեդերացիան խոչըդոտներ է ստեղծում իրենց համար, եւ դրա օրինակներից մեկն այն է, որ երեկ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում իրենց հրաժարժվել են ՀՀ ֆուտբոլի հավաքականի առաջիկա հանդիպման տոմս վաճառել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՖՖ մամուլի քարտուղարությունից ասացին՝ ինչու նրանց տոմսեր չեն տրամադրվել: Նշեցին նաեւ, որ Red Eagles-ը հրաժարվել է անվտանգության նորմերի պահպանման եւ վարքագծի պարտավորագիր ստորագրել:

«Ֆեդերացիան երբեք չի խոչընդոտել ու չի խոչընդոտում ֆան-ակումբների աշխատանքներին: Ընդհակառակը, միշտ խրախուսում է, որ լինի համագործակցություն՝ թե՛ ֆեդերացիա-ֆան ակումբներ, թե՛ ֆան ակումբների՝ իրար միջեւ համագործակցություն: Եվ տոմսերը չեն վաճառվել Red Eagles ֆան-ակումբի անդամներին, միայն այն պատճառով, որ նրանք ուզեցել են գնել այն տոմսերը այն տեղերում, որոնք իրենք են ուզում, մինչդեռ ՀՖՖ-ն որոշել է երկրպագուների համար հատկացնել հատուկ տեղեր, ինչը նորմալ, ընդունված պրակտիկա է:

Մանավանդ հաշվի առնելով նախորդ խաղի ժամանակ (խմբ. Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան-Ջիբրալթար) տեղի ունեցած անցանկալի բախումը՝ ՀՖՖ-ն որոշել է, որ ֆան-ակումբները պետք է պարտավորագիր ստորագրեն, որ ենթարկվում են ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված թե՛ անվտանգության, թե՛ պահելաձեւի նորմերին: Բայց, քանի որ Red Eagles-ը հրաժարվել է ստորագրել պարտավորագիրը, դրա համար էլ գնացել ուզեցել են ուրիշ տեղի տոմս գնել, քան ՀՖՖ-ն նախատեսել է, եւ տոմսարկղերից նրանց չեն տրամադրել տոմսերը»,- ասացին մամուլի քարտուղարությունից:

Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ Հայաստանի ազգային հավաքականի տնային հանդիպումների ժամանակ ներկա գտնվող ֆան-ակումբների համար առանձնացվել են Արեւելյան տրիբունայի 1-ին եւ 2-րդ սեկցիաների կենտրոնական 2 սեկտորների 1-7 կարգերի բոլոր նստատեղերը:

Միեւնույն ժամանակ ֆան-ակումբները պարտավոր են գնել 8-10 կարգերի տոմսերը եւս եւ դրանք թողնել դատարկ, որպեսզի կանգնած երկրպագելու ժամանակ որեւէ անհարմարություն չստեղծեն 10-րդ կարգից վերեւ գտնվող կարգերում նստող երկրպագուների համար:

Ֆան-ակումբների համար նշյալ նստատեղերը տրամադրվում են վաճառքի միայն այն դեպքում, եթե ֆան-ակումբները ՀՖՖ-ի հետ կնքում են անվտանգության նորմերի պահպանման եւ վարքագծի պարտավորագիր՝ համաձայնեցված ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնների եւ նորմերի հետ:

Տպել
1777 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում