Հայաստանը չպետք է լինի ցածր ստանդարտների երկիր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը: Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է 15 լիտր  բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լիտր և համապատասխանի այն ստանդարտին, որը հայտարարված է, երբ մեր խանութներում վաճառվում են խաղալիքներ մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները մեր երեխաների առողջությանը չվնասեն, երբ խանութում քաղաքացին  գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ իր գնածն իսկապես կաթնամթերք է և այսպես շարունակ:  Ընդհանուր առմամբ մենք չպետք է մոռանանք, թե այս տարիներին ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Երբ մեր երկիրն անկախություն ստացավ, հանրային առևտրի ամբողջ համակարգը փոխվեց. մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առևտրային մի նոր ֆենոմեն էին: Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի  հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսերի հետևանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց և ոչ միայն մեր երկիրը:

Բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, և մենք չպետք է առևտրային այս գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ: Նաև այս օրերին այդ թեման շատ է շոշափվում, որովհետև եթե մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով, որովհետև եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն առևտուր անելն է, նշանակում է՝ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար, քեզ համար: Սա, իհարկե, բացարձակապես հարիր չի մեր երկրին,առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո»:

Վարչապետն ընդգծել է՝ կառավարության առաջիկա կարևորագույն խնդիրն չափանիշների բարձրացումն է, դրանց համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին և այս համատեքստում կարևորել համագործակցությունը նաև Եվրոպական միության հետ, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր արտադրանքի համար ստանդարտների բարձրացումը հնարավորություն կտա իրագործել կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը, որն ամփոփված է կառավարության ծրագրի նախաբանում: «Մենք ասել ենք, որ Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք որպես արտահանմանը միտված: Մինչդեռ եթե այսօր ուշադիր նայենք մեր իրավապայմանագրային դաշտը, կտեսնենք, որ մենք արտահանման ներուժն ուղղակի չենք կարողանում օգտագործել՝ մի պարզ պատճառով, որովհետև մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ընդունված են, օրինակ, Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրասիական տնտեսական միության երկրների այլ տարածքներում: Հետևաբար, նաև այս նկատի ունեմ, երբ ասում եմ, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր: Եվ ուրեմն, սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը, որը շատ կարևոր է, ունի բազմակի նշանակություն: Դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես, տուրիզմի առումով և ընդհանրապես բոլոր հնարավոր առումներով:

Մեզ համար այս թեման իրականում ոչ թե տեղային, այլ, ըստ էության, համապարփակ թեմա է, որը կապված է մեր երկրի միջազգային հեղինակության, մեր քաղաքացիների առողջության և իրավունքների պաշտպանության հետ: Սա նաև  քաղաքական նշանակություն ունի, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս մենք ընդամենը ասում ենք հետևյալը. սպառողների և նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների, բիզնեսմենների, գործարար միջավայրի հարաբերությունները պետք է հենված լինեն ճշմարտության, բարձր, փոխադարձ հարգանքի վրա, որովհետև սա ամենակարևոր հենակետն է, որի վրա հնարավոր է կառուցել նոր իրականություն: Այնպես որ ես շատ կարևորում եմ այս միջոցառումը, այն ամբողջ բովանդակությունը, որը կապված է այսօրվա միջոցառման հետ և մեր բոլոր պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին հաջողություններ եմ մաղթում այս գործունեության դաշտում», - նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ վերջին տասնամյակում սպառողների իրավունքների պաշտպանության դաշտում բավական ակտիվ աշխատող հասարակական կազմակերպություններ են ձևավորվել, որոնց աշխատանքը միանշանակ պետք է դրական համարել, և կառավարությունը պատրաստ է համագործակցել այդ կազմակերպությունների հետ: «Մենք նաև միտված ենք էականորեն բարձրացնել պետական այն մարմինների աշխատանքի որակը, որոնք առնչություն ունեն սպառողների իրավունքների պաշտպանության հետ: Իհարկե, մեծ հաշվով բոլոր պետական մարմինների գործունեությունը կապ ունի սպառողների իրավունքների պաշտպանության հետ, ինչը նշանակում է, որ պատրաստվում ենք բոլոր պետական մարմինների աշխատանքի որակը բարձրացնել», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը նաև դիտել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ պատրաստված ֆիլմը:

***

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովը Երևանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ, միջոցառման այս տարվա կարգախոսն է «Իրազեկ սպառող՝ առողջ հասարակություն»: Համաժողովի նպատակն է ամրացնել սպառողի դիրքերը՝ իր իրավունքների մասին իրազեկելով և կրթելով նրան, մասնավորապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողությունը մեխանիզմների մեծացման, սննդի շղթայում գործող տնտեսվարողների գործունեության բարելավման, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության և այլ հարցեր: Անցկացվելու է նաև մրցանակաբաշխություն՝ «Ակտիվ և իրազեկ սպառող», «Սննդամթերքի անվտանգության ոլորտը լավագույնս լուսաբանած լրագրող», «Ամենաակտիվ հասարակական կազմակերպություն՝ ըստ Max Monitor-ի վերլուծության» անվանակարգերում:

Տպել
2140 դիտում

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին