Եվրամիությունը սիրիացի փախստականների համար 1․5 միլիարդ եվրո կտրամադրի Թուրքիային

Եվրամիությունը (ԵՄ) 1․5 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիային՝ սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է Եվրամիության՝ անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Ermenihaber-ի փոխանցմամբ, ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Աջակցություն Սիրիայի և տարածաշրջանի զարգացմանը» խորագրով կոնֆերանսի բացման ժամանակ՝ Մոգերինին տեղեկացրել է, որ ԵՄ-ն 2019, 2020 և 2021 թվականներին սիրիական ճգնաժամի հաղթահարման նպատակով 560-ական միլիոն եվրո ծավալով բյուջե է նախատեսել։ Այդ համատեքստում ԵՄ ներկայացուցիչը անդրադարձել է նաև Թուրքիային խոստացված ֆինանսական աջակցության հարցին․

«Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ սիրիացիների համար Թուրքիային խոստացված երկրորդ 3 մլրդ եվրոյից 1․5 միլիարդը պատրաստվում ենք վճարել»,- նշել է Մոգերինին՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիային, Հորդանանին և Լիբանանին՝ սիրիական ճգնաժամի ընթացքում սիրիացի փախստականներին ցույց տված աջակցության համար։

Տպել
524 դիտում

Փրկարարները Կապան քաղաքում հայտնաբերված օձին տեղափոխել են անվտանգ տարածք

Չեմ կարողանում հավատալ, որ մարդիկ դեռ հերքում են. Քարդաշյանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Հայաստանը 3 մեդալ է նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունից

Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել. դժգոհում են ֆինանսավորման պակասից

«Հայելի» ակումբի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին

Սիրիայում 4 երեխա է զոհվել, 9-ը՝ ծանր վիրավորում ստացել, իր տունը հարկադրված լքել է 70 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

Երեւանի աղբահանության հիմնարկի բաժիններից մեկի պետը դուրս է գալիս աշխատանքից

Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ-ի և հավաքական ուժի նկատմամբ. վարչապետ

Գյումրիում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք և 20 պտղատու ծառ

Շուշի քաղաքում բացվել է հայ-իրանական գիտամշակութային կենտրոն

Երևանում և ևս 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Թել Աբյադ քաղաքի հայ ընտանիքները երեկ Հալեպ են հասել, Ղամիշլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ Զարեհ Սինանյան

Սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները

«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ