Խոսքը Ջրաշեն համայնքից իբր ապրիլյան քառօրյայի զոհի մասին է, երբ Ջրաշենից զոհեր չեն եղել. Լոռու նախկին մարզպետ

Իմ հեղինակությունը կեղծիքով ու պոպուլիզմով չեմ վաստակել… Կեղծ պոպուլիզմի մի՛ տրվեք, կեղծ դիվիդենտներ մի հավաքե՛ք: Դրանք շատ շուտ փշուր-փշուր կլինեն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ ի պատասխան ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի այն մեղադրանքների, որոնց համաձայն ապրիլյան քառօրյայի մասնակիցների օգնություն է յուրացվել, ստորագրություն կեղծվել:

Նախկին մարզպետի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

««Սրբապղծություն» բարձրագոչ վերտառությամբ գրառումը ոչ միայն «մեղմ ասած» վրդովմունքի առիթ դարձավ, այլև, ի տարբերություն ոմանց, մարդկային ու տղամարդկային արժանապատվությանս ոտնահարման լուրջ մարտահրավեր էր ինձ համար:

Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ինչ-ինչ, բայց դա անել ես թույլ չեմ տա որևէ մեկի՝ անկախ իր պաշտոնական դիրքից ու սեռային պատկանելությունից (լինի՝ արական, իգական, թե՝ չեզոք):

Իսկ հիմա՝ ըստ էության: Լոռու ներկայիս մարզպետը, ըստ իմ ունեցած տեղեկությունների, դիմել է Լոռու մարզի դատախազությանը՝ ուսումնասիրելու նախկին մարզային իշխանությունների կողմից մարզպետի տնօրինմանը հանձնված սոցիալական աջակցության ֆոնդից քաղաքացիներին հատկացված գումարների հասցեականությունը: Ու գործը դեռևս նախաքննության փուլում՝ Ա. Ղուկասյանը հայտարարում է, որ բացահայտում է արված և պնդում (կրկնում եմ գործը նախաքննության փուլում է, իսկ նախաքննական գաղտիք բացահայտելը պատժելի արարք է), որ նախկին իշխանությունները ապրիլյան պատերազմում զոհված ընտանիքի համար դուրս գրված 50.000 դրամի դիմաց տրամադրել են 30.000 դրամ: Ստոր կեղծի՛ք և սուտ: Նախ՝ ինչու է մարզպետը տիրապետում նախաքննական գաղտնիքին և օրենքի պահանջները խախտելով՝ հրապարակայնացնում այն: Երկրորդ՝ մարզպետը հավանաբար միտումնավոր է կեղծ լուրեր տարածում կամ լիարժեքորեն չի տիրապետում տեղեկատվությանը… 
Ինչպես կարողացա պարզել մարզպետի նախկին օգնականներից և տեղակալից, ովքեր հարցաքննվել էին, խոսքը վերաբերել է միայն Ջրաշեն համայնքից իբր ապրիլյան քառօրյայում զոհ ունեցող մեկ ընտանիքի: Վստահեցնում եմ ձեզ՝ ապրիլյան քառօրյայում Ջրաշեն համայնքից, փառք Աստծո, զոհեր չենք ունեցել: 

Եվ ինչ՝ որևէ մեկը կարծում է, որ մարզպետարանի որևէ մի աշխատակից իրեն թուլ կտար նման ստոր քայլի դիմել, այն էլ՝ այն դեպքում, երբ շատուշատ ընտանիքների աջակցություն էր ցուցաբերվում անձնական միջոցներից: Հուսամ՝ արձագանքողներ կլինեն…

Որոշ մարդիկ ի վերջո պետք է դադարեն իրենց հեղինակության բարձրացման փորձերը այլ մարդկանց հեղինակազրկելու միջոցով: Դա ձեզ մոտ չի ստացվի: Ես իմ հեղինակությունը վաստակել եմ տարիներով, իմ նվիրումի ու աշխատանքի միջոցով: Ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս արդյունք ենթադրող աշխատանքով ու բարի, կրկնում եմ, բարի գործերով կերտել ձեր հեղինակությունը:

Կեղծ պոպուլիզմի մի՛ տրվեք, կեղծ դիվիդենտներ մի հավաքե՛ք: Դրանք շատ շուտ փշուր-փշուր կլինեն: Այսօր շատերդ մերժված եք անգամ ձեր կուսակիցների կողմից(հաճախ ենք ստիպված լինում կարդալ ձեր «յուրայինների»՝ ասածս հաստատող գրառումները), և այժմ փորձ եք անում շահել ժողովրդի վստահությունը և ստի միջոցով ամրապնդել ձեր դիրքերը: Այդպես չի լինում: Ես դեռ հավատում եմ, որ իրավական համակարգը մեր երկրում գործում է և սուտ լուրեր, զրպարտություններ տարածելը դեռ քրեորեն պատժելի արարքներ են :

Իսկ ես շարունակում եմ գլուխս բարձր քայլել իմ երկրի, իմ մարզի, իմ քաղաքի փողոցներով, որովհետև հարգված ու սիրված եմ շատերի կողմից ու իմ հեղինակությունը կեղծիքով ու պոպուլիզմով չեմ վաստակել»:

Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը այսօր հայտնել էր, որ վերջերս դիմել է Լոռու մարզային դատախազություն՝ ուսումնասիրելու նախկին մարզային իշխանության կողմից այսպես կոչված մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները:

Մարզպետը հայտնում էր, որ առաջին բացահայտումն արդեն արված է, հարուցված է քրեական գործ։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը:

Տպել
2022 դիտում

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին