ՀՀ կանանց շախմատի ընտրանին աշխարհի թիմային առաջնությունն ավարտեց կրելով 6-րդ պարտությունը

Հայաստանի կանանց շախմատի հավաքականն աշխարհի թիմային առաջնությունն ավարտեց պարտությամբ: Այսօր՝ մարտի 14-ին, վերջին՝ 9-րդ, տուրում զիջեց հյուրընկալող երկրին՝ Ղազախստանին: Պարտվեց 1:3:

Առաջնությունում Հայաստանը պարտվել է նաեւ Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին ու Ուկրաինային: Ոչ-ոքի է խաղացել Հունգարիայի ու Վրաստանի հետ: Հաղթել է միայն Եգիպտոսին: Արդյունքում 10 հավաքականների մեջ 4 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը՝ նույնքան միավոր ունեցող Հունգարիային գերազանցելով լրացուցիչ ցուցանիշներով:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Նրանք հանդես էին գալիս մարզիչ Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ:

Մրցաշարը Ղազախստանում՝ Աստանայում, մեկնարկել էր մարտի 4-ին: Ավարտվել է այսօր: 100%-անոց արդյունքում՝ բոլոր 9 տուրերում հաղելով, չեմպիոն է դարձել Չինաստանը, որը վաստակել է 18 միավոր: 14 միավորով 2-րդն է Ռուսաստանը: Լավագույն եռյակը 12 միավորով եզրափակել է Վրաստանը:

Տպել
699 դիտում

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կմասնակցեն Ավիացիայի նիստի

Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպք. ԱԱԾ

Նախկինում ներդրողների հիմնական շեշտադրումն էր՝ «մի հատ հանք լինի վերցնենք շահագործենք». Մանուկյան

Նիկոլ Փաշինյանն ու հայկական պատվիրակությունն այցելել են Մխիթարյան միաբանություն (տեսանյութ)

Ավինյանը ներկայացրել է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով, որոշ մարզերում ձյուն կտեղա

Հրայր Թովմասյանի արձակուրդն ավարտվել է․ նա արդեն աշխատանքի է գնում

Վարչապետի պատվիրակությունն արդեն Իտալիայում է. մեկնում են Սուրբ Ղազար կղզի (տեսանյութ)

Հանրային խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել և ափսոսանք հայտնել Վազգեն Մանուկյանի հրաժարականի առիթով

Դասադուլն առժամանակ դադարեցվել է. ուսանողները դիմում կհանձնեն ԵՊՀ ռեկտորին ու կսպասեն նախարարի պահվածքի գնահատականին

ՀՀ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը ռուսական ակումբ կգլխավորի

Կաշառքի գործով դատավորը դատապարտվեց 7 տարվա, իսկ փաստաբանը՝ 2 տարվա ազատազրկման

Փոխվարչապետի խորհրդականը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին

«Լուսավոր Հայաստանը» դեռ չգիտի՝ ինչպես է քվեարկելու 2020 թվականի բյուջեի նախագծին․ սպասում են կառավարության արձագանքին

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև մարդու իրավունքների հարցերին նվիրված խորհրդակցություններ են կայացել

Քիմ Քարդաշյանը հրապարակել է անմոռուկի լուսանկար ու գրառում կատարել

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

Ենոքավանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա եւ մարմնական վնասվածքներ պատճառել. կենդանին գրանցված է Կարմիր գրքում

Աղիտու և Ույծ գյուղերի հարակից սարում բռնկված հրդեհը ինքնամարվել է

Ագուերոն, Դիբալան եւ Պարեդեսն աջակցել են City of Smile-ին, հիմնադրամին նվիրել են ստորագրություններով մարզաշապիկ