Հուլիսի 27-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը չքնաղ ելույթ ունեցավ. պաշտպան Ռուբեն Սահակյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, 8 ժամից ավելի է՝ քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

Լրագողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը նշեց, որ այս ընթացքում քննարկել են հիմնավոր կասկածի, անձեռնմխելիության խնդրի, անվտանգության հարցերի առաջադրված մեղադրանքի եւ ներկայացված միջնորդության հետ կապված հարցեր: Մեր հարցին, թե անվտանգության մասով հատկապես ի՞նչ են քննարկել, Սահակյանը պատասխանեց. «Անվտանգության մասով ասում են՝ ՊԲ-ն իրավունք չունի խառնվելու ներքին հարցերին...դա կատարյալ անգրագիտություն է, եթե այդպես են ասում, թող հղումներ կատարեն օրենքներին, մենք հղում ենք կատարում օրենքերին եւ ասում ենք, որ դա նաեւ ներքին հարց է, մենք ոչ թե միայն ներքին օրենքներին ենք հղում կատարում, այլ նաեւ միջազգային փաստաթղթերին»:

Մեր դիտարկմանը՝ Սահամանդրութամբ չի՞ նշվում, որ բանակը չպետք է մասնակցի ներքաղաքական զարգացումներին, Սահակյանը նշեց. «Իսկ ով ասաց, որ մասնակցել է քաղաքական զարգացումներին, Քննչակա՞ն մարմինը, Սասուն Խաչատրյա՞նը, կամ քննչական խմբի ղեկավա՞րը. ես չեմ հավատում նրանց, նրանց ասածը ջուր է»:

Սասուն Խաչատրյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ գաղտնի հրամանից հետո զինվորներին վարձկաններ են սարքել եւ որոշ օլիգարխներ վճարել են նրանց, որպեսզի իրենց տները պաշտպանեն: Հարցին՝ գործում նման դրվագներ իսկապե՞ս կան, Սահակյանը պատասխանեց. «Նման հայտարարություն կարող է անել մարդը, ով նենգափոխում է գործի փաստերը: Մարդիկ կտրվել են իրենց տներից եւ եկել էին Երեւան՝ գրպաններում ոչինչ չունենալով. նրանք բացատրում էին, որ գումարը ստացել են եւ օգտագործել կարիքների համար, ինչու ոչ ուղարկել են նաեւ տուն»: Հարցին՝ գումարը միայն այդ ամի՞ս են ստացել, Սահակյանը դրական պատախան տվեց: Անդրադառնալով զինվորների կողմից օլիգարխների տները հսկելու հանգամանքին այն պայմաններում, երբ սահմանում զինվորներն առանց հերթափոխի էին հսկողություն իրականացնում Սահակյանը նշեց, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում: Դիտարկմանը, որ Սասուն Խաչատրյանն է նման հայտարարություն արել, Սահակյանը պատասխանեց. «Իրեն մի հավատացեք հա, նա սուտասան է: Ահավոր սուտասան մարդ է»,- ասաց Սահակյանը: Վերջինս ասաց, որ ծանոթանում է գործի նյութերին եւ հարցրել է նաեւ գործով անցնող մյուս փաստաբաններից, թե արդյո՞ք հեշտ է նյութերին ծանոթանալը. «Ասում են՝ ահավոր դժվար է»,- նրանց խոսքերը փոխանցեց Սահակայնը: Հարցին՝ ինչո՞ւ, պաշտպանը պատասխանեց. «Դժվար ա, որովհետեւ գործը կարված ա. հարցրեր են տալիս, որոնք առնչություն չունեն գործին»:  Մյուս հարցին՝ Քոչարյանը ելույթով հանդես գալո՞ւ է այսօրվա նիստին, նա ասաց, որ Քոչարյանը միշտ էլ ելույթ է ունենում եւ չի թաքցրել այն, ինչ կա: «Առաջին իսկ նիստում ես լավ հիշում եմ, դա հուլիսի 27-ի առավոտյան էր, նա մի չքնաղ ելույթ ունեցավ, եթե բարձրաձայնեմ, թե ինչ ասաց, կստացվի, որ նախաքննության գաղտնիք բացահայտեցի»,-հավելեց Սահակյանը: Լրագրողների պնդմանը, որ այնուամենայնիվ ելույթից որոշ դրվագներ ներկայացնի, Սահակյանը ասաց, որ ըստ Քոչարյանի՝ ճիշտ է եղել, որ հրավիրել է խորհրդակցություն՝ (2008 թվականի փետրվարի 23-ին,-հեղ.) ստանալով հաղորդագրություն ԱԱԾ ղեկավարի կողմից, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական զարգացումների մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել, փորձում է միանալ ժողովրդին, դուք էլ հավանաբար երբեմն լսած, կամ կարդացած կլինեք, որ խոսքը գնում է Մանվել Գրիգորյանի եւ գեներալ Գագիկ Մելքոնյանի մասին: Վերջերս կարդացել եւ անձամբ լսել եմ Մելքոնյանի ելույթը, որտեղ ասում է՝ հատուկ գնդի 80 տոկոսը միացել էր ցուցարարներին: Ի՞նչ է նշանակում սա. զինվորականները միացել էին ցուցարարներին, ի՞նչ իրավունքով, չէ որ նրանք դուրս են քաղաքական զարգացումներինց: Այս առումով էլ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ժողով է արել եւ ասել, որ բանակը մի՛ ներքաշեք, միջոցներ ձեռնարկեք, որպեսզի չներքաշվի քաղաքական գործընթացներին»,- ներկայացրեց պաշտպանը: Լրագրողների հարցին՝ ի վերջո ստացվե՞լ է, Սահակյանը պատասխանեց, թե՝ այո, ի վերջո ստացվել է. «Պատկերացնում եմ չստացվեր. Ռոբերտ Քոչարյանին կմեղադրեին անգործության մեջ, որովհետեւ հանցանքը կարող է կատարվել գործողության միջոցով եւ անգործության միջոցով: Եթե արտակարգ դրություն չմտցներ... ես շատ եմ ցավում, որ մենք ունեցել ենք 10 զոհ, եթե ավելին լինեին, կասեին՝ Ռոբերտ Քոչարյանը անգործության է մատնվել»:

Մեր ճշտող հարցին, եթե Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը փորձել են բանակին ներքաշել ներքաղաքական զարգացումների մեջ, ապա ինչո՞ւ նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվել դրա համար, Սահակյանը հորդորեց հարցը տալ պատասխանատվության ենթարկողներին՝ նշելով նաեւ, որ մեղադրանքում այդ հարցը չկա. «Ծանոթանում եմ եւ մեղքում եմ ինքս ինձ»,-շարունակեց նա:

Մեր հարցին՝ մեղադրանքի հիմքում ի՞նչ ապացույցներ են դրված, Սահակյանը պատասխանեց, թե ապացույցներ չկան: Մեր դիտարկմանը՝ ցուցմունքնե՞ր էլ չկան, Սահակյանը պատասխանեց, թե ցուցմունքներ կան. «Օրինակ, հարց է տրվում մի սերժանտի՝ ի՞նչ գնահատական կտաք, արդյոք չի խախտվել Սահմանադրությունը եւ այլն: Ախր նա իրավաբան չէ, նա ո՞նց կարող է այդ հարցին պատասխանել: Ախր ոնց ես այդ հարցը տալիս մի մարդու, ով դրան պատասխանելու իրավասություն չունի եւ հարցը ձեւակերպում այնպես, որպեսզի քեզ ցանկալի պատասխան ստանաս»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ հարցի պատասխանը արդեն իսկ առկա է հարցի մեջ եւ պատասխանողին մնում է ընդամենը մեկ-երկու բառ փոխել:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Ռուբեն Սահակյանը նշեց, որ չի ծանոթացել գործի նյութերին: Մեր դիտարկմանը՝ եթե չեք ծանոթացել, ինչպե՞ս եք նշում, որ ապացույց չկա, Սահակյանը նշեց, որ շուրջ 10 հատորի արդեն ծանոթացել է. «Աշխատում ես ծանոթանալ ցուցմունքներին, դրա համար որոշ ինֆորմացիա ունեմ, բայց շատ հարցերի պատասխաններ չունեմ»,- ասաց Սահակյանը:

Հարցին, ինչո՞ւ ձեզ չի հաջողվում հասնել խափանման միջոցի փոփոխության, Սահակյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ երբ է փաստաբաններին հաջողվել հեշտ հասնել արդարության, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի եւ ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի ժամանակ մենք այդ հաջողությունը չենք ունեցել եւ չենք ունենալու»,- ասաց պաշտպանը՝ հավելելով. «Մի հատ հարց  տվեք ձեզ, Հարությունյան Միքայելի գործը կուղարկե՞ն Մոսկվա, թե՝ ոչ. պարտավոր են ուղարկել, որովհետեւ նա ՌԴ քաղաքացի է: Մեր դիտարկմանը, որ նա նաեւ ՀՀ քաղաքացի է, Սահակյանը պատասխանեց, որ այո, բայց նա գտնվում է Ռուսաստանում, նրան չեն հանձնում. «Ի՞նչ պետք է արվի Կոնվենցիայից ելնելով, պետք է գործը հասնի Ռուսաստանին. չեն հանձնի, հիշեք այսօրվա խոսքս, ես համոզված եմ, որ եթե հանձնեն, այդտեղ գործի ջուրը կբացվի: Նրանք հո չե՞ն նստելու վախենան Նիկոլ Փաշինյանից, վախենան չգիտեմ ումից եւ լռեն, այնտեղի փաստաբանները կճղեն այդ գործը»,- շարունակեց Քոչարյանի պաշտպանը:

Մեր հարցին՝ գործի նյութերում երեւո՞ւմ է, թե ով է հրաման տվել Միքայել Հարությունյանին արձակել 0038 գաղտնի հրամանը, Սահակյանը ասաց, թե հրաման չի եղել. «իրենք էլ չեն ասում, որ Ռոբերտ Քոչարյանը հրաման է տվել, մեղադրանքում նման բան չկա»,- եզրափակեց Ռուբեն Սահակյանը:

Տպել
3670 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս