Մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում առողջապահական համակարգում. Ա. Թորոսյան

«Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Այսպիսի տպավորություն է ստանում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին զանգ ստանալուց հետո նա ստիպված է եղել գրառում անել ֆեյսբուքյան իր էջում․

Թորոսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Ինչպես գիտեք Վիեննայում եմ՝ ներկայացնելու Հայաստանը ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին և կիսվելու մեր երկրի հաջողություններով ու մարտահրավերներով։

Սակայն քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։

Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն։

Անկեղծ ասած օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայց և թույլ չեմ տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ։

Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ»։

Տպել
2318 դիտում

Պարտադիր ժամկետային զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ . ՔԿ

Տիգրան Ավինյանը մասնակցել է «COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին

«Գրագետ տղա էր». երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը «Բերկուտ» անվտանգության ծառայությունում պահնորդ է աշխատել

Ոստիկանության բարեփոխումների նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը. վարչապետ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հունվարի 31-ին կազատվի պաշտոնից. նա ԵՏՀ-ում նախարար է նշանակվել

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել

ԱԺ-ն քննարկում է այլընտրանքային՝ հեռավար կրթության անցման մասին նախագիծը

Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Պուտինն աշխարհի 5 երկրների առաջնորդներին առաջարկել է հանդիպում ունենալ

Սա իմ խաչն է, որը ես պիտի տանեմ. Հրայր Թովմասյան

Ատրճանակ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը փոփոխել է իր որոշումը՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների թիվը 15-ից դարձնելով 16

ԵԱՍՄ ամբողջ տեխնիկան՝ 29 մեքենա, գիշերն աշխատել է քաղաքի ողջ տարածքում

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունն ավարտվեց

Մոսկվայում տեղի ունեցավ «Սուսերով պարը» ֆիլմի շնորհանդեսը

Հայկ Մարությանն այցելել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինհրապարակ (լուսանկարներ)

Վրաերթի է ենթարկվել 10-ամյա երեխա. հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած

Վիճաբանություն՝ Հրայր Թովմասյանի պաշտպանների եւ ՀՔԾ քննիչի միջեւ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վիրավոր զինվորներից մեկի վիրահատությունն ավարտվել է. վիճակը ծանր կայուն է. Հովհաննիսյան

Քննիչը մերժեց խուզարկությունը տեսանկարահանելու մեր միջնորդությունը. պաշտպան