«Որոշվեց Մարտի 1-ի առավոտյան ցրել Ազատության հրապարակի ցույցը». մեղադրանքի այս եւ այլ դրվագներ պարզ չեն Քոչարյանին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արման Հովաննիսյանի նախագահությամբ, երեկ մեկնարկել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժման դեմ ներկայացված պաշտպանական բողոքի քննությունը:

Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Վերջինս մեր զրույցում սույն բողոքի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց, որը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Ալումյան, կմանրամասնե՞ք ինչ բողոք եք ներկայացրել եւ ի՞նչ պահանջով:

- Նոյեմբերի 2-ին իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում տառերի, բառերի քանակն ավելացվեց, այդ մեղադրանքի մեջ կան ծայրահեղ անորոշ արտահայտություններ, մասնավորապես նշեմ դրանցից մեկը՝ «որոշվեց մարտի 1-ի առավոտյան ցրել Ազատության հրապարակի ցույցը»: Հիմա ո՞ւմ կողմից որոշվեց, արդյո՞ք նկատի ունեն, որ պարոն Քոչարյանը այդ որոշմանը մասնակից է եղել, թե՝ ոչ, կամ արդյո՞ք համարում են, որ մասնակից չի եղել, բայց տեղյակ է եղել, կամ իմացե՞լ է տվել է հավանություն, ու այս կարգի անորոշ արտահայտություններով հագեցած էր մեղադրանքի որոշումը: Դրանից պարզ չէր՝ պարոն Քոչարյանին ի՞նչ են մեղսագրում, ուրիշ հարց է, որ մարդն իրեն մեղավոր չի ճանաչում, ընդհանրապես պարզ էլ չէր՝ ինչ են վերագրում: Մենք միջնորդել էինք, որպեսզի մեղադրանքը պարզաբանվի, քննիչը մերժել էր, բողոքարկել էինք դատախազին, նա էլ էր մերժել, հիմա բողոքարկել ենք դատարան: Երեկ դատական նիստն էր, բավականին հագեցած, մոտ մեկ ժամ ու կես դատական նիստ տեղի ունեցավ, ներկայացել էին քննչական խմբի ղեկավար Մուշեղյանը եւ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

- Քննիչն ու դատախազը ի՞նչ հիմքով էին մերժել ձեր միջնորդությունը:

- Քննիչը նշել էր, որ այդպիսի ընթացակարգ չկա պարզաբանման, դատախազն էլ գրել էր, որ մեղադրանքը առաջադրվելուց պարզաբանված եղել է: Մենք էլ ասում ենք՝ եթե պարզաբանաված է եղել, այդ ինչի՞ քննիչը երբ մեր միջնորդությունը մերժում է, չի գրում, որ ես պարզաբանել եմ: Շատ անորոշ արտահայտություններ կան, ծայրահեղ:

- Մասնավորապես ի՞նչ արտահայտություններ են դրանք:

- Գրված է օրինակ՝ «ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով կազմել, ստորագրել, շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ»: Հիմա այստեղ պարզ չի նախ այդ մի խումբ ծառայողները ո՞ւմ նկատի ունի, հետո նաեւ պարզ չէ, թե սա պարոն Քոչարյանին ի՞նչ առումով է վերագրվում, որ ի՞նքն է կարգադրել, թե որ ինքը իմացել է այդ մասին, պարզ չի՝ ո՞վ է դա արել ըստ մեղադրանքի: Նաեւ պարզ չի՝ ի՞նչ առումով են իրենք դա ներկայացնում որպես պարոն Քոչարյանի մեղադրանք: Կամ այսպիսի մի բան կա՝ «քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք»: Հիմա ի՞նչ անձինք, այդ անձինք ո՞ւմ հետ կապ ունեն, ի՞նչ առումով են վերագրվում, կոնկրետ անձանց անուններ չկան, որպեսզի օրինակ կարելի լինել վիճարկել, որ գիտեք ինչ կա՝ այս մարդիկ իմ մերձավոր շրջապատից չեն, կյանքում 50 մետրից մոտ ինձ չեն եկել, կամ հակառակը. ոնց որ մեկին մեղադրեն որոշ անձանց նկատմամբ բռնություն գործադրելու համար, բա այդ մարդը չիմանա՞ որոշ անձինք ովքեր են, որպեսզի կարողանա այդ մեղադրանքից պաշտպանվել: Կամ գրված է՝ «նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն  Գեւորգյանի ներգրավմամբ տարբեր եղանակներով եւ միջոցներով արվել են այս, այս գործողությունները՝ Սահմանադրական դատարանի անդամների վրա ճնշումներ գործադրելու համար». մարդուն վերագրում են ճնշումը, չեն գրում՝ ինչ եղանակով, որ այս մարդը կարողանա պաշտպանվի: Այ այս կարգի մեղադրանք է եղել, դրա համար մենք ուզում ենք, որպեսզի պարզությունը մտցվի՝ ի՞նչ են վերագրում, ինչո՞ւմ են մեղադրում ի վերջո հստակ, որպեսզի հնարավոր լինի հստակ պաշտպանություն կառուցել: Ընդ որում, կարեւոր է, որ ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը երբ մեզ մերժում էին, իրենցից ոչ ոք չասաց, որ սա հստակ մեղադրանք է, այդ փաստարկը իրենք չեն դրել, որովհետեւ իրենց համար էլ է հասկանալի, որ սա հստակ չի, իսկ մեղադրանքը չի կարող լինել անհստակ:

- Ռոբերտ Քոչարյանը ի վերջո ինքը նշո՞ւմ է՝ Մարտի 1-ի լուսադեմին ցույցը ցրելու հրաման տվել է, թե՝ ոչ:

- Իհարկե ոչ, ուժ կիրառելու անհրաժեշտությունն ու մտադրությունը ի սկզբանե չի եղել, առաջացել է այն պահին, երբ ոստիկանությունը մոտեցել է այդտեղ ու բարձրախոսով հայտարարել գալու նպատակների մասին, այդ պահին դիմադրություն է սկսվել ցուցաբարել ու այդ պահի թելադրանքով առաջացել է ուժ կիրառելու անհրաժեշտություն, որի մասին հետո մոտավորապես ժամը 09:00-ի սահմաններում պարոն Քոչարյանին տեղեկացրել են, երբ ինքը ժամանել է աշխատանքի վայր:

- Այսինքն՝ Հայկ Հարությունյանն առանց Ռոբերտ Քոչարյանի գիտությա՞ն է ցույցը ցրելու հրաման տվել:

- Թող իրենք բացատրեն՝ ով է որոշում կայացրել, ում է զեկուցել: Նոր ենք մենք տեսնում, որ բոլոր ցուցմունքներով անխտիր պարզ երեւում է, որ ոստիկանությունը այդտեղ գալուց չի նախատեսել, որ պետք է ուժ կիրառի, ուղղակի այդտեղ անհրաժեշտ էր կատարել զննում, որովհետեւ լուրջ տվյալներ կային, որ այդտեղ որոշ մարդկանց մոտ կա զենք ու պայթուցիկ նյութեր եւ հնարավոր են նաեւ սադրանքներ, դժբախտ պատահարներ եւ դա անհրաժեշտ էր կանխել:

- ՀՔԾ-ն ասում է, որ այդ փաստաթղթերը կեղծ են եղել:

- Իրենք ասում են՝ ոստիկանության փաստաթղթերը կեղծ են եղել, հետին թվով են զեկուցագրերը սարքվել, բայց ոչ ոք չի ասում, որ Ազգային անվտանգության ծառայության զեկուցագրերը ու օպերատիվ տվյալները եղել են կեղծված: Հիմնական ինֆորմացիայի աղբյուրը եղել է հենց Ազգային անվտանգության ծառայությունը եւ բազմաթիվ դատավճիռների մեջ էլ դա գրված է, որ ԱԱԾ-ն ստանում էր ընթացիկ օպերատիվ տեղեկություններ: Երբ Ազատության հրապարակը ազատվել է ցուցարարներից, այդտեղ հայտնաբերվել են տասից ավելի նռնակներ:

- Փաստահավաք խումբը պնդում է, որ ժամը 06:30-ին չէին կարող իրավապահները զննում կատարել՝ հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 218 հոդվածին, որտեղ նշվում է, որ զննումը կատարվում է ցերեկը:

- Որպես կանոն, պետք է իրականացվի ցերեկային ժամերին, եթե որոշակի հանգամանքներից ելնելով հրատապ չի այդ գործողության կատարումը, դա օրենքի մեջ ուղիղ ասված է, այսինքն՝ ասում է՝ որպես կանոն, օրինակ, եթե պետք է ինչ-որ մի տեղ խուզարկություն արվի ու վտանգ չկա, որ առարկաները պետք է տեղափոխվեն այլ վայր, կարող են եւ ցերեկային ժամի անել, կամ հարցաքննությունը, բայց ասում է՝ որպես կանոն: Փաստահավաք խումբը ավելի շատ էմոցիաներով է առաջնորդվել, իրականում օրենքը հրատապ վիճակներում չի ասում, որ մեկ րոպե էլ չպետք է հապաղել, եթե այդպիսի ինֆորմացիա կա, մանավանդ որ ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել:

- Իսկ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքը կաշառքի դրվագով պաշտպանական կողմին հասկանալի՞ է:

- Կաշառքի մեղադրանքի իմաստը, բովանդակությունը հասկանալի է, ուղղակի ինքը անհիմն է ու հիմա ինչքան նայում ենք՝ որեւէ ապացույցով հաստատված չէ:

- Այս դրվագով Սիլվա Հաբարձումյանի ցուցմո՞ւնքն է:

- Իր ցուցմունքներն էլ կան, անընդհատ փոփոխվող ինչ-որ մի հատ ցուցմունք է ու ոչ մի ձեւով այդ ցուցմունքից չի հետեւում ոչ մի բան իմ պաշտպանյալի դեմ:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի եւ Սեյրան Օհանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. պաշտպական կողմը ծանոթանում է 76 հատորից բաղկացած քրեական գործի նյութերին:

Տպել
4490 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն