Հավատարիմ իրենց սերժական երդմանը՝ մեզ զրկել են աշխատանքից․ «Սեքյուրիթի Դրիմ»-ի աշխատակիցները դիմել են վարչապետին

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ աշխատակիցներները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հայտնվել են աշխատանքը կորցնելու իրավիճակում։

«ՀՀ Վարչապետ պարոն Ն. Վ. Փաշինյանին     

Մեծարգո պարոն Վարչապետ

Դուք, մեր երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրները լուծելիս անուշադիր չեք նաև ներհասարակական զարգացումներին և Ձեր բազմազբաղ աշխատանքային առօրյայում խնդրում ենք ուշադրություն դարձնել նաև մեր խնդիրներին.

Մենք, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության աշխատակիցներ ենք և արդարության մղումով  մեր օրինական շահերը և իրավունքները պաշտպանելով հայտնվել ենք մեր աշխատանքը կորցնելու իրավիճակում։

Սույն թվականի մարտի մեկին, տեղեկանալով այն մասին, որ մեր ընկերության տնօրեն պարոն Արամ Ղլեչյանը մտադիր է հեռանալ աշխատանքից, հավաքվել ենք ամբողջ անձնակազմով և մեր անհամաձայնությունն ենք հայտնել այդ կապակցությամբ /նաև իրականացրել ենք ստորագրահավաք/։ Մեր տնօրենը, անսալով մեր ցանկությանը, հայտարարել է, որ շարունակում է պաշտոնավարումը, սակայն «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանները, հավատարիմ իրենց սերժական երդմանը, անհանդուրժող են ցանկացած քննադատության և այլակարծության դրսևորումներին և մեզ թիրախավորելով, մեզ համարելով այդ հավաքի կազմակերպիչներ, սույն թվականի մարտի 5֊ից արգելափակել են էլեկտրոնային անցագրային կետը և մեր մուտքը արգելելով աշխատավայր, փաստացի հեռացրել են աշխատանքից։

Թեև, մեզ հետ 01.03.2019թ. հանդիպման ժամանակ Ալեքսան Զաքարյանը տղամարդու խոսք տվեց,  որ ոչ մեկին չեն կրճատելու և չեն նվազեցնելու աշխատավարձերը, այդուհանդերձ փաստացի կատարում է իր դավադիր ծրագիրը և մեզ համար այլևս ակնհայտ է, թե ինչ արժե Ալեքսան Զաքարյանի «տղամարդու» խոսքը։

Զաքարյանների կողմից նշանակված նոր տնօրենը, օգտվելով իրավիճակից, խեղաթյուրելով փաստերը, մեզնից գրավոր կարգով պահանջել է բացատրություն 01.03.2019 թվականին աշխատավայրից ամբողջ օրը բացակայելու պատճառների մասին, թեև Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ, իրավաբան Արթուր Պողոսյանի համար պետք է ակնհայտ լիներ այն հանգամանքը, որ մեր կարծիքը հայտնելու նպատակով իրականացված հավաքը սկսվել է ժամը 14։00 սահմաններում և տևել է 2 ժամ, ուստի ամբողջ օրը աշխատանքից բացակայելու իրավական երևույթը պարզապես բացակայում է։

Հուսով ենք, որ պարոն Պողոսյանն իր նախկին պաշտոնավարման ժամանակ առավել արդարացի է արձանագրել փաստերը և չի խեղաթյուրել քրեական կամ քրեադատավարական նորմերի պահանջները, ինչպես փորձում է դա կատարել աշխատանքային իրավահարաբերությունների դեպքում։

Մեծարգո պարոն Վարչապետ, խնդրում ենք Ձեր հանձնարարականը ստեղծված իրավիճակը արդարության սկզբունքների պահպանմամբ հանգուցալուծելու համար։

Հարգանքներով՝

Վահագն Գևորգյան֊փոխտնօրեն

Միքայել Պողոսյան֊ տնօրենի օգնական

Գևորգ Մաթևոսյան֊ խախտումների արձանագրման բաժնի պետ

Արթուր Գալստյան ֊ խախտումների արձանագրման բաժնի պետի տեղակալ

Արշակ Օհանյան ֊ խապտումների արձանագրման բաժնի պետի տեղակալ

Սիրակ Գրիգորյան֊ իրավական վերլուծության բաժնի պետ

Նարեկ Պետրոսյան ֊ որակի վերահսկողության բաժնի պետի տեղակալ

Արմեն Համբարձումյան ֊ վերստուգիչ֊վերլուծական բաժնի ավագ վերլուծաբան

Սերգեյ Սարիբեկյան ֊ մատակարար

Զավեն Գևորգյան ֊ խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ

Հայկ Թորոսյան ֊ խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ

Հայկ Հակոբյան ֊ խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ

Դավիթ Սուղյան ֊ խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ

Ստեփան Սրապյան ֊ խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ

Էդուարդ Վարդանյան ֊ խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ

Մկրտիչ Կարախանյան ֊ խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ

Հարություն Ասլանյան ֊ որակի վերահսկողության բաժնի ավագ վերլուծաբան

Կարեն Ալեքսանյան ֊ որակի վերահսկողության բաժնի վերլուծաբան

Ռազմիկ Խաչատրյան ֊ երթևեկության վերահսկիչ

Արթուր Բաղդասարյան֊ երթևեկության վերահսկիչ

Հովհաննես Հարությունյան ֊ երթևեկության վերահսկիչ

Սերգեյ Ասլանյան ֊ երթևեկության վերահսկիչ», - ասված է նամակում։

Տպել
4108 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան