Եվս 1000 աջղեկ մեքենա կներմուծվի ՀՀ. նախագիծը վաղը քվեարկության կդրվի ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցողը՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ներկայացրեց, որ օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կտրվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչեւ մայիսի մեկը: «Նոր գնված մեքենաներին դա չի վերաբերում»,- շեշտեց նախարարը: Նա նշեց, որ խոսքը վերաբերում է մինչեւ հազար ավտոմեքենայի:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ այս քայլով կառավարությունն ընդառաջ է գնում այն մարդկանց, որոնց մի մասը կոմունիկացիայի հետ կապված խնդիրներ ունի, մի մասը միտումնավոր մեքենաներ է ներմուծել եւ հետո ասել, որ չեն տեղեկացրել:

«Ամեն դեպքում, կա խնդիր, մեքենաների կուտակում, եւ ակնկալում եմ, որ այս որոշումից հետո մենք նման իրավիճակ չենք ունենա: Առաջարկում եմ քվեարկել եւ արագ լուծել այս խնդիրը, որի պատճառով Ազգային ժողովի դիմաց մարդիկ բողոքի ակցիաներ են անում, եւ իրենց էլ այդ հոգսից ազատենք, մեզ էլ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, եւ հարցը վաղը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կդրվի քվեարկության:

Տպել
724 դիտում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին