Ցուցումներ ու հանձնարարականներ՝ ՃՈ ղեկավար կազմին. խորհրդակցություն ոստիկանությունում

12/03/2019 schedule09:30

Մարտի 9-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչույան փոխանցմամբ, ոստիկանության պետը նշեց, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, մայրաքաղաքում համեմատաբար նվազել են խցանումները, կա նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում, ինչը ողջունելի է, և պետք է շարունակական կերպով ամեն ինչ անել ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:

Վալերի Օսիպյանը խոսեց նաև մարզերում ճանապարհային ոստիկանության ծառայության որակի բարձրացման, նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Ոստիկանության պետը շեշտեց, որ կարգազանց վարորդների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային. «Օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ պաշտոնից, դիրքից, մեքենայի մակնիշից ու համարանիշից, հարկավոր է ծառայել համարձակ, իսկ կաշկանդված ոստիկանները, ովքեր իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը համակարգում տեղ չեն ունենա»: 

Վալերի Օսիպյանը ցուցում տվեց մեթոդներ ու մեխանիզմներ մշակել Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազեցնելու ուղղությամբ: Կրկին անդրադառնալով կոռուպցիոն դրսևորումներին` ոստիկանության պետը շեշտեց. «Մենք ոչ ենք ասել կոռուպցիային և սրանք պարզապես խոսքեր չեն, այլ իրականություն։ Կոռուպցիոն դրսևորում ցուցաբերած ցանկացած ծառայող, իր վերադասի հետ, կպատժվի խստագույնս»: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս: Վալերի Օսիպյանը ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին տվեց պարտադիր կատարման ենթակա կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Տպել
501 դիտում

Դատավորների վեթինգն անհրաժեշտ չէ՞. քաղաքացիական հասարակությունը պահանջով դիմել է ՀՀ իշխանություններին

Արժանի խաղ, ցավալի պարտություն. «Արարատ-Արմենիան» դուրս մնաց ՉԼ-ից. ԵԼ-ում մրցակիցը կիսապրոֆեսիոնալ թիմ է (տեսանյութ)

ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզ

Մեր անհամաձայնությունը եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի. Արա Շիրինյանը պատասխանել է Պասկևիչյանին

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 29 հարց

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք. պատժամիջոցներ են կիրառվել

Իջեւանում բախումների հետեւանքով 13 անձ է ձերբակալվել. հարուցվել է քրեական գործ

Ապօրինի ծառահատումները կասեցվելու են ամենայն վճռականությամբ. վարչապետն ու ոստիկանապետը Տավուշում են (տեսանյութ)

Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա

Իջեւանում այս պահին մեծածավալ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում (տեսանյութ)

Միաբանվենք. Քոչարյանն ու Սարգսյանը նույն մարդն են 

Մայր Աթոռում տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

Հարցի իրավական կողմը. զինվորական չզբաղվել պոլիտիկա

Առայժմ՝ դիմումների վիճակագրություն. որտե՞ղ է ամենամեծ մրցույթը

Երեկ Իջեւանում տեղի ունեցած բախումների դեպքով հարուցվել է քրգործ, կան բերման ենթարկվածներ

Արցախի ՊԲ հրամանատարն այցելել է հյուսիսային հատվածի մի շարք զորամասեր և առաջնագիծ

Իջեւանում բախումներից տուժածներն այժմ անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ․ ԱՆ խոսնակ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Էրբիլում զինված հարձակում է եղել թուրք դիվանագետների վրա, մեկը սպանվել է

Եղվարդ քաղաքում այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք