Ինչպե՞ս չհայտնվել դիվանագիտական ծուղակում․ Երեւանը պետք է շատ զգույշ լինի

Վերջին շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը կարծես փոխված լինեն տեղերով։ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երեւանն ավելի շատ խոսում է պատերազմական սցենարներին պատրաստ լինելու, հարձակողական մարտավարություն որդեգրելու ու անգամ նախահարձակ լինելու մասին։

Միեւնույն ժամանակ Բաքուն, շարունակելով զինատեսակների նոր խմբաքանակների գնումները՝ շեշտը դնում է խաղաղ բանակցային գործընթացի արագացման վրա, անգամ բողոքում համանախագահներին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում բանակցային ձեւաչափի փոփոխման՝ Երեւանի փորձերից։ Ասել է, թե դեմ է Արցախի՝ բանակցությունների լիիրավ կողմ դառնալուն ուղղված Հայաստանի ղեկավարության ջանքերին։ 

Զրկել Բաքվին ապակայունացնողի մենաշնորհից

Այս միտումը նկատվեց դեռեւս անցյալ տարի Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի որոշակի տեղաշարժերից ու հայկական կողմի կոշտ արձագանքից հետո։ Այնուհետեւ պաշտպանության նախարար Տոնոյանը հանդես եկավ EADaily-ին տված ծավալուն հարցազրույցով՝ նշելով․ «Հայաստանի կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին՝ դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016-ի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է եւ չդիմանալ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը»:

Այս հայտարարությամբ նա չսահմանափակվեց՝ հասկացնելով, որ հայկական կողմը չի սպասելու, թե առաջնագծի որ հատվածում եւ երբ է Բաքուն հաջորդ անգամ սրելու իրավիճակը։ «Ադրբեջանին թույլ չենք տալու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամկետը եւ ծավալը որոշելու մենաշնորհային իրավունքը»,- ընդգծեց նախարարը:

Քիչ-քիչ սկսեց հասկանալի դառնալ, որ Երեւանը որոշել է փոխել զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը, որը ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր որդեգրել էր «պաշտպանական ռազմավարությունը»։ Ի դեպ, այս սկզբունքն ամրագրված է 2007 թ-ին հաստատված Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունում։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գործում են պաշտպանողական ռազմավարության սկզբունքով», - ասված է այդ դոկտրինալ փաստաթղթի «Բանակաշինություն» բաժնում։ 

Անցնե՞լ հարձակման

Բանակի գործողությունների ռազմավարության փոփոխման հարցում հայկական կողմը չսահմանափակվեց միայն խոսքերով։ Մամուլում հայտնվեց ռուսական Սու-30ՍՄ տիպի կործանիչների ձեռք բերման մասին լուրը, որն այնուհետեւ հաստատեց ՊՆ-ն, իսկ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ խոսքը մեկ ամբողջական էսկադրիլիա` թվով 12 ռազական ինքնաթիռ ունենալու մասին է։ Իհարկե, տեղում չի նստում նաեւ Բաքուն։ Հարյուր միլիոնավոր դոլարների հասնող ռազմական բնույթի գործարքներ են իրականացնում ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ։ Զինատեսակներ են ձեռք բերում նաեւ Ռուսաստանից ու Պակիստանից։

Ու նորից Տոնոյանը հանդես եկավ հարձակողական ռազմավարության որդեգրման մասին կոշտ հայտարարությամբ։ Սակայն այս անգամ նախարարը փոքր ինչ ավելի բացեց փակագծերը։

«․․․ Եթե մենք Սու-30ՍՄ-ի միջոցով կարողանում ենք առաջնագծից հարյուրավոր կմ հեռավորության վրա արդյունավետ խնդիրներ իրականացել, խնայել տասնյակ եւ հարյուրավոր զինվորների կյանքեր, ապա ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց նախարարը՝ պատասխանելով ռազմական ինքնաթիռների ձեռք բերման գործարքի թանկարժեքությանը վերաբերող քննադատություններին։

Նրա խոսքով, Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։ Նա նաեւ հավելեց, որ բանակի՝ հարձակողական ստրատեգիայի անցումն ունի լուրջ հիմքեր։ Իսկ այդ հիմքերն են «ժամանակի պահանջների ու պայմանների» փոփոխությունը։ «Փոխվում են ժամանակները եւ պայմանները, բանակը պետք է համապատասխանի ներկայի մարտահրավերներին եւ հաղթահարի դրանք։ Ուստի, մենք պարտավոր ենք գնալ այդ քայլին, քանի որ ինչպես ասում են՝ պաշտպանվող բանակը վերջում միշտ պարտվում է», - ասաց նա, այնուհետեւ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին՝ հարձակվելո՞ւ ենք նաև, Տոնոյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ ոչ»։

Ժամանակն է փոխել ռազմավարությունը

Պարզից էլ պարզ է, որ հայկական կողմը փոխում է բանակի գործողությունների ռազմավարությունը՝ պաշտպանական սկզբունքից անցնելով հարձակողականի։ Սակայն սա ուղղակիորեն հակասում է Ազգային անվտանգության հայեցակարգի վերոհիշյալ դրույթին։ Արդյոք ժամանա՞կն է վերանայել 12 տարի առաջ ընդունված Ազգային անվտագության ռազմավարությունը, քանի որ, ինչպես նախարարն է ասում՝ «ժամանակները փոխվել են»։

Այս նպատակով մենք հարցեր ուղարկեցինք ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ ԱԽ-ի մամուլի ծառայությունից ստացանք մեր ենթադրությունը հաստատող պատասխան։

  1. Հայաստանը վերանայո՞ւմ է իր ռազմավարական հայացքը տարածաշրջանին, ի՞նչ է փոխվել տարածաշրջանում։

Հիմնական փոփոխությունները տեղի են ունեցել հենց Հայաստանի ներսում թավշյա, ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխության արդյունքում: Եվ այդ փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է եղել ներքին քաղաքականության հարցերում որոշակի վերանայումներ կատարել:

  1. Ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանային անվտանգության հարթությունում տեղի ունեցող փոփոխությունները: Դրանք ի՞նչ սպառնալիքներ են ներկայացնում Հայաստանի համար։

Տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Անվտանգության հարթության մեջ տարածաշրջանը՝ բոլոր նոր զարգացումներով հանդերձ, մնում է կանխատեսելի: Հայաստանը մշտապես պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման:

  1. Արդյո՞ք ժամանակն է վերանայելու Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որը հաստատվել է 2006 թ-ին: Եթե այո, ապա հիմնական ո՞ր ուղղություններով պետք է այն վերանայել։

Արդեն մեկնարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները: Փոփոխությունների կարիքը պայմանավորված է նախ և առաջ նշված փաստաթղթի պատկառելի տարիքով, ինչպես նաև ապրիլ-մայիսին տեղի ունեցած  թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքում ներքաղաքական կյանքի փոփոխություններով: Նոր ռազմավարությունը պետք է արտացոլի հեղափոխության արժեքները և գաղափարները, հստակեցնի ՀՀ անվտանգության ժամանակակից մարտահրավերները, ինչպես նաև այդ մարտահրավերներին արձագանքելու ուղենիշ հանդիսանա պետական համակարգի համար:

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնելու Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման գործընթացը: Ինչպե՞ս է իրականացվելու այն։

Ռազմավարության վերանայման գործընթացը լինելու է համընդգրկուն գործընթաց, որում պետք է ներգրավվեն պետական կառավարման պատկան մարմինները, փորձագիտական, գիտական հանրությունը, քաղաքացիական հասարակությունը և օրենսդիրը: Այս պատճառով այժմ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի բովանդակություն է ունենալու այդ փաստաթուղթը, բայց այն լինելու է համընդգրկուն մի փաստաթուղթ, որն արտացոլելու է մարտահրավերների հավաքական ընկալումները, ինչպես նաև դրանց արձագանքման մեխանիզմները:

Չհայտնվել դիվանագիտական ծուղակում

Թեպետ Անվտանգության խորհուրդը հաստատեց մեր ենթադրությունը եւ բանակը քիչ-քիչ անցում է կատարում հարձակողական ռազմավարության, սակայն կարեւոր է, որ հայկական կողմը, ժամանակի ռազմա-քաղաքական մարտահրավերներին կոշտ արձագանքելով՝ չհայտնվի դիվանագիտական ծուղակում։

Չի թվում, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ադրբեջանը հենց այնպես որոշեց փոխել խաղի կանոնները՝ հանդես գալով տարածաշրջանային «Մայր Թերեզայի»՝ ասել է, թե խաղաղարարի դիրքերից։ Ոչ, խոսքը ոչ թե դավադրությունների տեսության, այլ շատ պրագմատիկ դիվանագիտական հաշվարկի մասին է։

Սկսվել է շատ նուրբ ու վտանգավոր դիվանագիտական խաղ։ Հայաստանի ղեկավարությունից բանակցային խաղի կանոնները փոխելուն ուղղված հաստատակամություն ցուցաբերելուց զատ պահանջվում է նաեւ մթության պայմաններում ականապատված դաշտում քայլելու ընդունակություն։

Ուստի հայկական կողմը, կոշտ արձագանքելով մարտահարավերներին ու որդեգրելով հարձակողական ռազմավարություն, պետք է շատ զգույշ գործի՝ դիվանագիտական ծուղակում չհայտվելու համար։

Տպել
4503 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ