Boeing 737-ի օդաչուները հայտնել են խափանման ու հետ վերադարձի մասին. զոհերի թվում 35 երկրի քաղաքացի կա (թարմացված)

լուսանկարում՝ կործանված ինքնաթիռի մասերից մեկը 

08:20- Եթովպիայի իշխանությունները մարտի 11-ը հայտարարել են սգո օր` ի հիշատակ բոլոր այն մարդկանց, որոնք զոհվել են Եթովպիայում Boeing 737 ինքնաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով երկրի վարչապետ Աբիա Ահմեդի Twitterի գրառմանը:

21:10- Հայտնի է դարձել, որ կործանված ինքնաթիռում ՄԱԿ-ի 19 աշխատակից է եղել, զոհերի հարազատներին ցավակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Boeing-737-ում 35 տարբեր երկրների քաղաքացիներ են եղել:

20:40- Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Աֆրիկայի Եթովպիա պետությունում Boeing-737 ուղևորատար օդանավ էր կործանվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռը կործանվել է Ադիս Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

Մի քանի աղբյուրներ, այդ թվում ավիաընկերության ղեկավարը հաստատել են, որ օդանավի կործանման հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել:

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ինքանթիռի կործանմանը նախորդած ժամանակահատվածից: Պարզվել է, որ Boeing 737-ի օդաչուն հայտնել էր առաջացած խնդիրների ու խափանման մասին եւ թույլտվություն վերցրել՝ օդանավակայան վերադառալու համար: Այս մասին հայտնել է Ethiopian Airlines ընկերության ղեկավար Թեվոլդե Գեբրեմարիամը՝ հավելելով, որ օդաչուները ստացել են հետ վերադարձի թույլտվություն:

Հայտնի է նաեւ, որ օդանավի զոհերի թվում է Սիցիլիայի իտալական շրջանի մշակութային ժառանգության հարցերով նախարարը, ինչպես նաեւ Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր  Անտոնա Գրընկոյի կինը, որդին ու դուստրը, նաեւ ՄԱԿ-ի աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ  Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռը կործանվել է Ադիս Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Ինքնաթիռը պատկանել է Ethiopian Airlines ավիաընկերությունը:

Նշենք, որ 149 ուղևորի եւ անձնակազմի 8 անդամի տեղափոխող Boeing 737 ինքնաթիռն ընդամենը մի քանի ամիս էր շահագործվել: Զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ:

16:26- Մի քանի աղբյուրներ, այդ թվում ավիաընկերության ղեկավարը հաստատել են, որ օդանավի կործանման հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել:

 Ethiopian Airlines ավիաընկերությունը, որին էլ պատկանում էր ինքնաթիռը, լուսանկար է հրապարակել Boeing-737-ի կործանման վայրից:

14:10- Աֆրիկայի Եթովպիա պետությունում Boeing-737 ուղևորատար օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ Ethiopian Airlines ավիաուղիներին պատկանող օդանավում կործանման պահին գտնվել է 157 ուղևոր և, ըստ երկրի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիի՝ կան զոհեր, որոնց թիվը դեռեւս ճշտվում է

Տպել
5219 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում